Այսօր՝ 31 մարտի 2020թ., 00:00
Ստեղծվում է «մտքի ոստիկանություն», այն էլ` դեռևա չսափրված տղաների ղեկավարությամբ. Արսեն Բաբայան Տեղի է ունեցել կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը. նոր սարքավորումների ենք սպասում ԿԲ-ն հաստատում է` կենսաթոշակային հաշիվների մնացորդները նվազել են Ստեղծվում է «մտքի ոստիկանություն», այն էլ` դեռևա չսափրված տղաների ղեկավարությամբ. Արսեն Բաբայան Թուրքիան աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող վայրագ գործողություններին. Հայաստանի ԱԳՆ Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։ Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն. Արմեն Սարգսյան Արցախում ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 24,9 տոկոսը 14 թեկնածուներն էլ աջակցություն ունեն Հայաստանի իշխանությունների կողմից. Արայիկ Հարությունյան Լուլուն կրկին սուր քննադատության ենթարկեց Արսեն Թորոսյանին (Տեսանյութ) Ռուսաստանը բժշկական պարագաներով լցված ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ. Դոնալդ Թրամփ. РИА Новости Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը․ տեսանյութ Ահա սա է Փաշինյանի խմբակցության իրական մակարդակը «Ռեալը» ևս կկրճատի ֆուտբոլիստների աշխատավարձը Այս կարգավորումները դառնալու են մարդու իրավունքների նկատմամբ բարձր միջամտության ու սահմանափակումների հիմք. Ա. Թաթոյան Առաջարկ պարետատանը Մենք սգում ենք ձեզ հետ միասին. Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Լեւոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի մահվան կապակցությամբ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի հարցը 80.000 ՓՄՁ-ից 3000-ը կկարողանա օգտվել այդ փաթեթներից, մնացածն ի՞նչ են անելու Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են կայանալ օգոստոսին Կրճատելու են, այն էլ 70 տոկոսով Բարսելոնայի ֆուտբոլիստների աշխատավարձերը Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը. «Ազգային օրակարգ» Թուրք-իրանական սահմանին գազատարի պայթյուն է տեղի ունեցել Դիմակներն իզուր էլ գնել էիք՝ կարող եք դեն նետել Ադրբեջանի կրակոցից Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում 300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն. Ռուբեն Մելիքյան «Սա երկարաժամկետ պայքար է, և մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը»․ ԱՀԿ ներկայացուցիչ․ Reuters Նախագիծը չի՛ ենթադրում որեւէ խոսակցության ձայնագրում կամ որեւէ այլ բովանդակության բացահայտում. հաղորդագրություն Վարկերի ավելացումը տնտեսությանը և հասարակությանը կդնի ավելի մեծ բեռի տակ Հանձնարարական է իջեցվել՝ «տակից» աջակցել նախագահին . որոնք են պատճառները Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղոլորտի կարևոր նշանակությունը Հայաստանի պարենային անվտանգության տեսանկյունից «Իմ քայլում» համակարծիք չեն. ո՞ր պատգամավորների ձեռքը չգնաց կողմ քվեարկել տոտալ վերահսկողությանը Որոնք են այն մութ նպատակներըը, որոնք կան իշխանության նախաձեռնությունների կոնտեքստում Հայաստանում հեղուկ գազի պակասուրդ է. Փոխարենը բենզինի գինը հասել է 300 դրամի Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց Ո՞րն է մարդկանց տեղորոշելու նախագծի իրական նպատակը. ի՞նչ է լինելու այդ տվյալների հետ համաճարակից հետո Կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակն աճել է Դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում. փաստաբան Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն Տնտեսական խնդիրների փունջն իսկական սպառնալիք է դառնում Փաշինյանի համար ԱԺ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստի պատասխանը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից Մեկուսացման պրոցեսը շարունակվում է Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը Այս կարգավորումները դառնալու են մարդու իրավունքների նկատմամբ բարձր միջամտության ու սահմանափակումների հիմք. Ա. Թաթոյան Պատգամավորները՝ ընդդեմ կառավարության․ զայրացած են եղել Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա. Արսեն Թորոսյան Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. Մարության Հերթը Սերժ Սարգսյանինն է. հանձնաժողովը ուշքի չի գալիս Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան 300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն. Ռուբեն Մելիքյան 14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ Լևոն Արոնյան. Խոսքեր չեմ գտնում վիշտս արտահայտելու համար Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Կա՞ արդյոք կապ կյանքի տեւողության եւ մազերի գույնի միջեւ ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի. ԱԳՆ Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը բժիշիկների օգնությամբ կարողանում է քայլել (տեսանյութ) Ադրբեջանում մարդկանց արգելել են դուրս գալ տանից՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության. ТАСС Zoom-ի հիմնադիրը կորոնավիրուսի համավարակի շրջանում միլիարդներ է վաստակել Իտալիայի վարչապետը նախազգուշացրել է «ազգայնական բնազդների» աճի մասին Ավիաընկերությունը պատրաստ է ավելի քան 8000 դոլար փոխհատուցում վճարել թռիչքի պատճառով կորոնավիրուսով վարակվողներին. Luxury Launches Հունգարիայի վարչապետն անսահմանափակ լիազորություններ է ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար. Reuters Գյումրիում կինը տղամարդուն սպանել է՝ ոգելից խմիչք օգտագործելու համար դիտողության արժանանալու առիթով Նիդերլանդները Հայաստանը դասել է անվտանգ ծագման երկրների շարքում Հուսանք՝ սխալվում եմ. Ավետիք Իշխանյան Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին. (տեսանյութ) Շուտով կորոնավիրուսի այնպիսի տվյալներ եմ հաղորդելու, որ Կառավարության որոշ անդամներ ամոթ ունենան, երկրից կգնան.բժիշկ (տեսանյութ) Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, վիրավորվել է 2 զինծառայող. ՊՆ Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ Իշխանությունն ավելի շատ իր սխալները կոծկելու, ընդդիմախոսների բերանը փակելու վրա է կենտրոնացած, քան հանրությանը մոբիլիզացնելու Իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան (տեսանյութ) Նիդերլանդների Սինգեր Լարեն թանգարանից գողացել են Վինսենթ վան Գոգի նկարը. Independent Կտեղադրեմ նաև իմ տնային մաշիկները. Գուցե մի օր էլ անձնական իրերը փորելու նախագիծ հաստատվի. Թեհմինա Վարդանյան (լուսանկար) Դուք չափազանց վտանգավոր շեմ էք հատում այս հերթական աբսուրդային նախագծով Հակառակորդի կրակոցից Տավուշում 10-րդ դասարանի աշակերտ է վիրավորվել ՏՄՊՊՀ-ն քայլեր է ձեռնարկում կոճապղպեղի թանկացումների պատճառը պարզելու համար Հայաստանում բենզինն ավելի էժան է, քան Վրաստանում. Անի Սմբատյան Ժողովրդի փողերը վերադարձնենք ժողովրդին. Արսեն Բաբայանի կոչ Ազգային ժողովին Դատական ակտը ցանկության դրսեւորում էր. Գագիկ Բեգլարյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Անհասկանալի է, թե մարդու իրավունքերի սահմանափակումներն ինչով կարող են նպաստել համաճարակի սանձմանը․ փաստաբան Վանաձորում ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ) ԱԺ հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը
Հարցում

Արմեն Գևորգյան. Այն մասին, թե ինչ չի՛ կարելի անել

Վերջին շրջանի տեղեկատվական հոսանքում կուզեի առանձնացնել մի քանի կետ, որոնք, ըստ իս, նոր ռիսկեր ու վտանգներ են պարունակում մեր երկրի տնտեսական կայունության ու զարգացման համար։

Ցավոք, նորից ստիպված եմ ընդգծել, որ կառավարությունն իրականացնում է անհեռատես տնտեսական քաղաքականություն։ Այն մեծ հաշվով պայմանավորված է միջազգային կազմակերպությունների պահանջներով՝ բյուջեի ծախսերը կրճատելու և նոր բյուջետային մուտքեր ապահովելու մասով։

Այս պահին դեռևս մինչև վերջ չեն հասկացվել մեր տնտեսությանը սպառնացող ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ. տուրիզմի ու սպասարկման ոլորտների կորուստները, մետաղների շուկայում անկումը. այս ամենը մեր բյուջեի համար ուղիղ կորուստների տեսանելի պատճառներ են։

Նավթի գների անկումը Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալի նվազման պոտենցիալ սպառնալիք է։ Շարունակում է ցածր մնալ օտարերկրյա ուղիղ ներդրումների մակարդակը։ Նման պայմաններում մենք պարտավոր ենք մտածել խթանող միջոցառումների իրականացման, ինչպես նաև՝ պետության համակարգաստեղծ կառուցվածքներում կայունություն պահպանելու մասին։ Իսկ ի՞նչ ենք մենք իրականում անում։

Ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ տնտեսության կայուն աճի հիմնական խթանարար ոլորտներից է շինարարությունը։ Այդ ճշմարտությունը մեզ մոտ էլ է կիրառելի։ Այն արդիական է նաև հիմա՝ հաշվի առնելով այսօրվա Հայաստանի տնտեսության մեջ աճի պոտենցիալ կետերի սահմանափակ ընտրությունը։

Սրա փոխարեն՝ կառավարությունը քննարկում է եկամտահարկի հաշվին հիպոթեկային վարկերի տոկոսների մարման համակարգից հրաժարումը։ Բացի նրանից, որ գործող այս ծրագիրը շինարարական ոլորտի համար ուղիղ խթան է, մտցված որոշակի հասցեական փոփոխություններից հետո այն դարձավ երկրում միջին խավի ձևավորման ամենագործուն միջոցառումներից մեկը։ Խավի, որը ցանկացած բարգավաճ երկրի հիմքն է հանդիսանում։

Այս ծրագիրը շուկայական աշխատանքի մեխանիզմներ է նախատեսում՝ քաղաքացու կողմից օբյեկտի ընտրություն, բանկեր և հիպոթեկ, մասնավոր շինարարություն։ Այս ծրագիրն ունենում է նաև բազմակի մուլտիպլիկատիվ ազդեցություն՝ զարգացման լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով տնտեսության նաև այլ ճյուղերի համար, ինչպիսիք են, օրինակ, առևտրի և սպասարկման ոլորտները։ Առաջարկվող փոփոխությունը՝ սոցիալական բնակարանաշինությունը, բոլորովին այլ թեմա է, իրականացման այլ մեխանիզմներ, այլ սպասումներ ու արդյունքներ։ Մեկը մյուսին չեն կարող և չպետք է խանգարեն և փոխարինեն։

Տնտեսության իրական հատվածում վարկավորվող նախագծերի բացակայության պարագայում մենք ռեալ խնդիրներ ենք ստեղծում նաև բանկային համակարգի համար, այդտեղ կուտակված միջոցների արդյունավետ տեղաբաշխման համար։ Մենք արդեն փլուզել ենք ավտոշուկան, ինչի հետևանքները դեռ զգացվելու են։ Փաստացիորեն՝ կառավարությունը փորձում է բյուջետային միջոցների տնտեսման հարցը լուծել հեռանկարային ծրագրերը դադարեցնելով՝ փոխարենն առաջարկելով այնպիսի նախագծեր, որոնք կրելու են միանգամյա բնույթ և ունենալու են կոռուպցիոն ռիսկեր՝ սկսած շահառուների ընտրությունից մինչև կապալառու-շինարարի ընտրությունը։

Շինարարական ոլորտը կանգնած է լճացման վտանգի առաջ նաև մեկ այլ պատճառով։ Այս մասին ես գրել եմ որոշ ժամանակ առաջ և ցանկանում եմ կրկնել. գույքահարկի բարձրացումը՝ պետական միջոցներից համայնքներին տրվող դոտացիաների կրճատման նպատակով, չի բերի պետության համար որևէ նշանակալի խնդրի լուծման։ Փոխարենը՝ կստեղծվեն բազմաթիվ նոր նշանակալի խնդիրներ, հատկապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Այս պատկերին գումարեք նաև առանց մեղադրական դատավճռի սեփականության բռնագանձման մասին օրինագիծը։ Ստանում ենք շինարարական բիզնեսի զարգացման և ներդրումների համար ամբողջովին «բարենպաստ» մի միջավայր։ Այս հեռանկարին շատ լուրջ է պետք վերաբերվել։

Բանկային համակարգը, լինելով այսօր պետության հիմնական համակարգաստեղծ կառույցներից, հնարավոր է` կանգնի փլուզման վտանգի առջև։ Ինչպես հայտնի է` Նախագահը չստորագրեց բանկային գաղտնիքի ինստիտուտը թուլացնող օրինագծերի փաթեթը և այն ուղարկեց ՍԴ։ Այդ նույն ժամանակ կառավարությունը նախաձեռնում է ՆԳՆ ձևավորման ծրագիրը և դրա շրջանակներում պատրաստվում է ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնը տեղափոխել նոր ստեղծվող ՆԳՆ ենթակայության տակ։

Սա նշանակում է, որ կառավարությունը պաշտոնապես ցանկանում է ոչ միայն հեշտացված մուտք ունենալ դեպի քաղաքացիների բանկային գաղտնիք, այլև՝ ամենօրյա ռեժիմով հետևել քաղաքացիների ու իրավաբանական անձանց ֆինանսական շարժին՝ այդ մոնիտորինգային կենտրոնի միջոցով։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Միայն կոռուպցիայի դեմ պայքարով արդարացումն այստեղ ակնհայտորեն բավարար չէ։ Կարծում եմ՝ բոլորը հրաշալի հասկանում են, որ, ցավոք, նաև առանց այս փոփոխությունների, կառավարությունն այսօր հեշտությամբ կարող է ճշտել՝ Հայաստանում ո՛վ ինչքան գումար ունի իր բանկային հաշիվների վրա։

Խիստ հնարավոր է, որ դա արվում է նաև, որպեսզի հնարավոր լինի հսկել ռուսական ծագման կապիտալի շարժը, ինչպես նաև՝ Իրանի հետ պոտենցիալ գործարքները։ Պաշտոնական տվյալներով՝ այսօր Հայաստանի բանկերում ոչ հայաստանցիների կողմից պահվող ավելի քան 2.1 միլիարդ դոլար կա։ Ընդ որում՝ այդ գումարի մեծ մասը Հայաստան է եկել վերջին երկու տարվա ընթացքում։ Չկա՞ն արդյոք այստեղ Հայաստանի տնտեսության ու բանկային համակարգի համար թաքնված ռիսկեր, ինչպես դա եղավ մեքենաների մաքսազերծման հաշվին, ինչպես հիմա արդեն պարզվեց, բյուջետային «տոքսիկ» ներհոսքի տեսքով։

Չմոռանանք, թե ինչպես վերջին մի քանի տարում «ուշքի բերեցին» մերձբալթյան երկրների, Մալթայի և Կիպրոսի բանկային համակարգերը, որտեղ հիմնականում ռուսական կապիտալ էր նստած։ Կարելի է ենթադրել, որ մեզ նույնպես նման մի բան է սպասում։ Բայց եթե այդ երկրները այս կամ այն կերպ դիմացան, ապա մենք, հաշվի առնելով որոշ օբյեկտիվ առանձնահատկություններ, կարող ենք շատ ծանր հետևանքների առաջ կանգնել։

Արդյո՞ք սթափ կերպով գնահատված են բանկային հատվածից քաղաքացիների ներդրումների արտահոսքի իրական ռիսկերը՝ առանց մեղադրական դատավճռի սեփականության բռնագանձման օրենքի ընդունման դեպքում։ Ո՞վ կուզենա հայտնվել մի իրավիճակում, երբ պետք է ստիպված լինի պետությանը բացատրություններ տալ։
Ինձ թվում է՝ կառավարությունը հայտնվել է հարաբերությունների մի փակ շրջանում՝ Հայաստանի միջազգային գործընկերների հետ, որոնք,էժան բոնդերի ու վարկերի տրամադրման դիմաց, պահանջում են ձեռնարկել հենց այդ քայլերը։ Նմանատիպ ընտրության առջև Հայաստանը կանգնել էր նաև 2000-ականների սկզբին, բայց իշխանությունների բանականությունն ու ադեկվատությունն այն ժամանակ թույլ տվեցին խուսափել պոտենցիալ ռիսկերից ու դուրս գալ իրավիճակից երկնիշ տնտեսական աճի ցուցանիշով, ինչպես նաև՝ կայուն բանկային համակարգի ստեղծմամբ։

Իմ խնդիրն է՝ զգուշացնել պոտենցիալ ռիսկերի մասին, որոնք եթե սկսեցին աշխատել, կարող են արձանագրվել շղթայական փլուզումներ տնտեսության մեջ։ Ուշադիր է պետք լինել։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

website by Sargssyan