Ֆրանսիական խումբը կատարել է հայկական «Վայ, աման» երգը
Ֆրանսիական Ladaniva խումբը տեսահոլովակ է թողարկել հանրաճանաչ հայկական «Վայ, աման» երգի համար:
Տեսահոլովակում երգը կատարում է խմբի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը: Երգի ընթացքում երաժիշտները նվագում են շեփոր, կիթառ, թմբուկ:
«Վայ, աման» երգը պատմում է դժբախտ սիրո մի պատմություն: Աղջիկը խոստանում է, որ իր սիրեցյալի հետ կգնա թեկուզ աշխարհի ծայրը: