Պատգամավորների պարգեւատրումներն աճել են 827 %-ով. Արսեն Բաբայան
Այս թեմայով
- Մենք իրավունք չունենք նահանջելու և պարտավոր ենք մեր ջանքերն ամբողջությամբ գործադրել հանուն հզոր պետության և անվտանգ ապագայի. Արսեն Բաբայան
- Մեր հոռոմցի դատախազը չի պատրաստվում արդյո՞ք ուսումնասիրել այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջը
- Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում
- Մյուս ուժային կառույցները եւս չեն մնալու այս դավաճանական իշխանության հետ
Ներկայացնում եմ 2018 եւ 2019 թվականներին ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատողների ստացած պարգեւատրումների, հավելավճարների եւ հավելումների չափերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Մինչ այդ նա նշել է. «Քաղաքական իշխանությունը շատ է սիրում համեմատություններ անել նախկինի հետ։ Այդպիսի մի համեմատություն էլ ես անեմ»։
«Պատկերը, իմ համոզմամբ, շատ խոսուն է։
Այսպես.
1. Պատգամավորների պարգեւատրումներն աճել են 827 %-ով։
Հիշեցնեմ, որ պատգամավորների քանակը 2019-ին աճել է ընդամենը 26 %-ով
2. Աշխատակազմի աշխատողների (անհամեմատ ցածր աշխատավարձներ ստացողներ) պարգեւատրումներն աճել են 210 %-ով։
Սա՞ է ձեր փոխած արժեքային համակարգը...»։
«Մեզ իրական հեղափոխություն է պետք, որի շնորհիվ փոփոխված արժեքների արդյունքում նախ 8 անգամ կաճի հանրության սոցիալական վիճակը եւ հետո նոր կմտածեն պատգամավորների մասին։ Պատգամավորներն, ի դեպ, այս հավելյալ վարձատրությունները ստանում են իրենց ունեցած միջինից բարձր աշխատավարձերին (շուրջ 500.000 դրամ) վրադիր, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է ընդամենը 200.000 դրամ», գրել է Արսեն Բաբայանը եւ ընդգծել, որ տվյալները պաշտոնական աղբյուրից են։