Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը դիմել է ՌԴ դատախազություն
Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նամակ է հղել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին եւ Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովին:
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ դեսպանին վրդովմունք է պատճառել Վլադիմիր Խոմյակովի «Ռուսներ, մի՛ հեռացիր, մեզ ստրուկներ եւ պոռնիկներ են պետք» հոդվածը, որը հրապարակվել է «Царьград Тв»-ի կողմից:
Դիմումում վճռական բողոք է արտահայտվել 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրապարակված հոդվածի կապակցությամբ: Նշվում է, որ «Արյունոտ հունվար»-ի իրադարձություններին վերաբերող հարցը շատ զգայուն է Ադրբեջանի ժողովրդի համար, եւ որ այդ ողբերգական իրադարձություններին քաղաքական եւ իրավական գնահատական է տրվել Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի որոշումով դեռ 1994-ի մարտի 29-ին, իսկ հունվարի 20-ը հայտարարվել է սգո օր:
Դեսպանը ՌԴ իշխանություններից պահանջել է քրեական գործ հարուցել հոդվածի հեղինակների եւ խմբագրության ղեկավարության դեմ:
Top-News.am