Վրացական պարեր` ընդդեմ կորոնավիրուսի. տեսանյութ Թբիլիսիի կլինիկաներից մեկից
Facebook-ում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված հիվանդները պարում:
«Պարում են կարանտինի աստղերը». այսպես է տեսանյութի հեղինակը վերնագրել այն: Դրա հեղինակը վրացական հեռուստաշոուներից մեկի հաղորդավար Նոե Սուլաբերիձեն է:
Նրա հաղորդմամբ՝ տեսանյութը նկարահանվել է մարտի 2-ին Թբիլիսիի «Վիվամեդ» բժշկական կենտրոնում, որտեղ ձևավորվել է կարանտինային գոտի:
Զույգը տեղյակ չէ, որ իրենց գաղտնի նկարահանում են, նրանք պարում են « Քարթուլի» պարը: