Հայ հոկեյիստը կտեղափոխվի Հոկեյի Ազգային լիգա (NHL)
Ռուսական «Սոչիի» հայազգի հարձակվող Անդրեյ Ալթիբարմաքյանը պայմանագիր կկնքի Հոկեյի Ազգային լիգայում հանդես եկող «Չիկագո Բլեքհոքս» ակումբի հետ: Այս մասին հայտնում է The Athletic-ը:
«Չիկագոն» երիտասարդ հոկեյիստին ընտրել է 2017 թվականի դրաֆթի ժամանակ: Սակայն, ըստ պայմանավորվածության, Անդրեյը պետք է ԿՀԼ-ում (Կոնտինենտալ Հոկեյի Լիգա) հանդես գար մինչև պայմանագիրի ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը մասնակցել է ԿՀԼ-ի 49 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ալթիբարմաքյանի պայմանագիրը «Սոչիի» հետ ավարտվում է 2020 թվականի ապրիլի 30-ին։