Դուք արևելագետ եք և իրավաբանների ելույթներն անվանեցիք «անբովանդակ»․ Գևորգ Պետրոսյան
Այս թեմայով
- Ա՛յ Նիկոլ, ինչի՞ պատասխան չես տալիս Ալիևին, Լյուբով Ուսպենսկայան ա պատասխանում դրան․ Պետրոսյան
- Էդ ո՞ր ախմախը ներդրում կանի մի երկրում, որի իշխանությունը ժողովրդին սպառնում է պողպատով
- Սա ի՞նչ հայտարարություն էր. մենք որոշել ենք ցրե՞լ ԱԺ-ն․ Գևորգ Պետրոսյանը՝ Արարատ Միրզոյանին
- Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին կուտը տալու է, բերի ընտրության, հետո քցելու է իրենց. Գեւորգ Պետրոսյան
Հարգելի պարոն Հակոբյան, Դուք մասնագիտությամբ արևելագետ եք և իրավաբանների ելույթներն անվանեցիք «անբովանդակ»: Օրինակ, ես երբեք ինձ թույլ չեմ տա ասել, որ Դուք կամ մեկ այլ պատագմավոր անբովանդակ ելույթ է ունեցել, - Ազգային ժողովում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կոչին՝ չշեղվել բովանդակությունից և անբովանդակ ելութներ չունենալ:
Անդրադառնալով փաթեթով առաջարկվող փոփոխություններին, որոնցով նախատեսվում է դատավորների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի, Պետրոսյանն ասաց, որ անկախ մասնագիտական ունակություններից՝ 25 տարեկան երիտասարդն իրավունք չունի և չի կարող որոշել մարդկային ճակատագրեր:
«Այդտեղ արդեն հետադարձ չկա, այդտեղ արդեն սխալի դեպքում փրկություն չկա: Այն, որ տարիքը շնորհք է ավելացնում մարդուն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, պատահական չի աստված, կյանք է դրված դրա մեջ», - ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: