Իդլիբում Թուրքիայի ԶՈՒ-ի դիտորդական կետերը սերտաճել են ահաբեկչական խմբավորումների հետ
Սիրիայի Իդլիբի դեէսկալացիոն գոտում Թուրքիայի զինված ուժերի դիտորդական կետերը սերտաճել են ահաբեկչական խմբավորումների հետ: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա հիշեցրել է, որ 2018-ի սեպտեմբերի Սոչիի պայմանավորվածությունների համաձայն` Թուրքիան պարտավորվել է Իդլիբի գոտու սահմաններից 15-20 կմ հեռավորության վրա հետ մղել ահաբեկիչներին ծանր հրետանիով: Փոխարենը, նշեց գեներալը, գրեթե 18 ամսվա ընթացքում ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես որպես ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ», «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» եւ «Խուրաս ադ-Դին» խմբավորումները «չափավոր ընդդիմության» բոլոր զինյալներին հետ են մղել դեպի հյուսիս` թուրքական սահմանի մոտ:
«Ահաբեկիչների ամրացված տարածքների սերտաճում է տեղի ունեցել համաձայնագրով տեղակայված թուրքական դիտորդական կետերի հետ»,- հայտնել է Կոնաշենկովը:
2020 թվականի փետրվարի սկզբին, պատմել է գեներալը, ի պատասխան ահաբեկիչների կողմից իրականացվող հերթական լայնածավալ հարձակմանը, 15-20 կմ խորության վրա «Ապառազմականացված գոտու ստեղծման մասին Սոչիի համաձայնագրերը», ստիպված եղան իրականացվել արդեն Սիրիայի կառավարական ուժերի կողմից»: «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը, «Թուրքեստանի իսլամական կուսակցությունը» եւ «Հուրաս ադ-Դին»-ը միասին ծանր սպառազինությամբ հետ են մղվել դեպի Իդլիբի դեէսկալացիոն գոտու խորքը»,- նշեց Կոնաշենկովը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am