ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչպես է Չինաստանում կորոնավիրուսը օդը «մաքրել» վնասակար նյութերից (լուսանկար)
Այս թեմայով
- Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կներարկեն չինացի զինվորականներին
- Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դրական արդյունք է տվել․ bioRxiv
- Չինաստանում iPhone հավաքող գործարանի աշխատակիցները վերադարձել են աշխատանքի
- Համաճարակը հաղթահարած չինացի բժիշկները ամիսների բաժանումից հետո վերամիավորվել են ընտանիքների հետ (տեսանյութեր)
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հրապարակել է արբանյակներից արված ուշագրավ լուսանկարներ՝ ցույց տալով Չինաստանը պատուհասած և մոտ երեք հազար մարդու կյանք խլած կորոնավիրուսի «դրական» հետևանքները:
Լուսանկարներից պարզ է դառնում, որ համաճարկի պատճառով չինացիների՝ տանը փակվելու և գործարանների չաշխատելու արդյունքում օդի աղտոտվածության մակարդակը զգալի նվազել է:
Ինչպես հաղորդում է dailymail.co.uk-ը, ՆԱՍԱ-ն Եվրոպական տիեզերական գործակալության հետ համատեղ վերջին երկու ամսում արբանյակների միջոցով հետևել է իրավիճակին և օդում նիտոգենի երկօքսիդի մակարդակի զգալի անկում արձանագրել:
Պատկերն ավելի հասկանալի դարձնելու համար գործակալությունը «առաջ և հետո» ձևաչաձով քարտեզ է ներկայացրել: Դրանցում երևում է, որ նախքան կարանտինը Պեկինի և Շանհայի երկնքում գազի շատ մեծ կուտակումներ կային, մինչդեռ երկրորդ քարտեզում երևում է, որ նիտրոգենի երկօքսիդի պարունակությունը շատ է քչացել:
Նիտրոգենի երկօքսիդը մթնոլորտ է արտանետվում մեքենաների, ատոմակայանների և արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի հետևանքով: