Գվարդիոլայի 29-րդ տիտղոսը մարզչական կարիերայում
Կատալոնացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 29-րդ տիտղոսը նվաճեց մարզչական կարիերայում։ Նրա գլխավորած «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը՝ եզրափակիչում 2։1 հաշվով հաղթելով «Աստոն Վիլային»։
Մանչեսթերյան թիմը Գվարդիոլայի ղեկավարությամբ արդեն նվաճել է 8 տիտղոս։
Գվարդիոլան նախկինում գլխավորել է նաեւ «Բարսելոնան» եւ Մյունխենի «Բավարիան»։
Նա 8 տիտղոս է նվաճել ազգային առաջնություններում՝ «Բարսելոնայի» հետ դարձել է Իսպանիայի եռակի, «Բավարիայի» հետ՝ Գերմանիայի եռակի, «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ Անգլիայի կրկնակի չեմպիոն։
Գվարդիոլան ունի 8 ազգային գավաթ․ 2-ն՝ Իսպանիայում, 2-ը՝ Գերմանիայում, 1-ը՝ Անգլիայի գավաթը, 3-ը՝ Անգլիական լիգայի գավաթը։
Նա նաեւ նվաճել է 5 սուպերգավաթ․ 3-ն՝ Իսպանիայում, 2-ն՝ Անգլիայում։
«Բարսելոնայի» հետ նաեւ դարձել է Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։
«Բավարիայի» հետ նա նաեւ մեկ անգամ նվաճել է Եվրոպայի սուպերգավաթը, մեկ անգամ էլ՝ աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։