Այսօր՝ 07 ապրիլի 2020թ., 00:00
«3 րոպեանոց տեսահոլովակի համար, որը մի մեծ պատմություն է, անհրաժեշտ են ժամերի տեսանյութեր». Զարուհի Բաբայանի ու դստեր հոլովակը Փարիզում խստացրել են կարանտինի կանոնները․ RFI Արցախում ընտրական 2-րդ փուլը կկայանա ապրիլի 14-ին, քարոզարշավը՝ ապրիլի 9-ից Հայաստանը մտադիր է ավելացնել գինու արտահանումը Կանադա. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները թաքցրել են 700 հազար բժշկական դիմակների առկայությունը. ՏՄՊՊՀ Ապրիլյանի հանձնաժողովը վաղը գրավոր կպատասխանի Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերին Փաշինյանի մոտ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը 2019թ. կապիտալ ծախսերը թերակատարվել են 70 միլիարդ դրամով Վաղ թե ուշ կորոնավիրուսով վարակվելու են բոլոր մարդիկ. Newsgeorgia.ge Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է Չինաստանի վերականգնման հուսադրող նախանշանների մասին Դա ցինիզմ է ժողովրդի նկատմամբ. Նարեկ Սամսոնյանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի «ստերը» (տեսանյութ) Եթե ապացուցեն, որ սպիրտը թանկացել է՝ պատրաստ եմ դիմում գրել և աշխատանքից դուրս գալ. ՏՄՊՊՀ նախագահ Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսով հիվանդներին անձամբ բուժելու պատրաստակամության մասին Կառուցապատողների, ռիելթորների եւ ճարտարապետների նամակը՝ Փաշինյանին, Ավինյանին եւ Մարությանին Իրանի ԱԳ նախարարը Միացյալ Նահանգներից պահանջում է վերջ տալ պատժամիջոցներին Այս փուլում թե արտահանումը, թե ներմուծումը Հայաստան շատ ակտիվ է. Գեորգի Ավետիսյան Անդրանիկ Քոչարյանը շատ անհանգիստ դրության մեջ է. Սերժ Սարգսյանի որոշումն անակնկալ է եղել Facebook-ը տվյալներ կհավաքի օգտատերերի տեղաշարժի մասին և դրանք կփոխանցի ԱՄՆ իշխանություններին. Politico Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին Ի՞նչ վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար Toyota-ն կսկսի պաշտպանիչ դիմակներ արտադրել Կորոնավիրուսի առումով ռիսկի գոտում գտնվող 9 անձի խափանման միջոցը փոխվել է Գլաձոր համայնքի բնակիչը սպանության փորձ է կատարել համագյուղացու նկատմամբ. Կրակել եւ վիրավորել է Վարչապետը պետք է հրապարակի 1 մլրդ պարգևավճար ստացած բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը «Դարոինք»-ում վարակվածը մենեջեր է եղել, արտադրության հետ կապ չի ունեցել. ՍԱՏՄ ղեկավար Նիկոլի տրամաբանությունը Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրու՞ս է տարածվել Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի Դոլարի փոխարժեքը նվազեց 500 դրամից. Եվրոն թանկացել է Ռուսաստանում նախազգուշացրել են ապրանքների մինչև 20 տոկոս թանկացման մասին. «Իզվեստիա» Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 10 000-ից Բարեբախտաբար՝ աշխատավարձի վերաբերյալ որոշում չկա․ ԿԳՄՍ փոխնախարար Համաճարակը հաղթահարած չինացի բժիշկները ամիսների բաժանումից հետո վերամիավորվել են ընտանիքների հետ (տեսանյութեր) Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից կդառնա 300 հազար դրամ «Դատարանը շարունակում է թերանալ»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին Բուժաշխատողների՝ երգի վերածված կարոտը. տեսանյութ Ուղիղ եթերում կոտրեցին Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջը #AraratChallenge շարժումը 120.000 դոլար է փոխանցել Հայաստանի առողջապահության նախարարությանը Քուանշ, պարոն վարչապետ Վերջ տվեք աբսուրդի թատրոնին Քաղավիացիայում բան չի մնացել, երկու-երեք ինքնաթիռ կիսամեռ թռչում են. Դմիտրի Ադբաշյան Երբ աճը ներկայացնում են որպես նվազում. Արսեն Թորոսյանի շփոթեցնող գրաֆիկը Եթե հանրապետության նախկին նախագահի խափանման միջոցը կալանքն ենք ընտրում, ունենում ենք քաղաքական դատավարություն․ Հրանտ Բագրատյան Պարետի որոշմամբ սահմանափակվել է հեծանիվ վարելու եւ սպորտով զբաղվելու ժամանակահատվածը Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել Նիկոլ Փաշինյանը ստեց․ վարչապետի մարքեթինգային հնարքները Հայաստանում ճգնաժամի պայմաններում հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ զգալիորեն աճել է. փոխնախարար Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին. Նա պայման է դրել Երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը. Արփինե Հովհաննիսյան Միասնական քննությունների անցկացման մի քանի սցենար է քննարկվում. ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ) Սիրելի մայրեր ու դուստրեր, այս դժվարին և բարդ պայմաններում, առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին Աշխարհում գոթական ոճով ամենամեծ տաճարը կորոնավիրուսի վարակակիրների համար հոսպիտալի կվերածվի. The New York Times Հայ կինը և նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը Ինչպես խուսափել Հայաստանի բանտերում կորոնավիրուսի բռնկումից. «Ռեգնում»-ի անդրադարձը Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ կուղարկի Հայաստան Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի կողմից լուսնի պաշարներն օգտագործելու իրավունքի մասին Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Երկիր մոլորակին կանխատեսել են հերթական աղետը Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ գնել Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Միխայիլ Գալուստյանը «Փոխվիր տանը» «չելենջ» է սկսել և սափրել դեմքը (տեսանյութ) Ռոբերտ Քենեդու կորած թոռնուհու մարմինը գտել են Չասապիկսկի ծոցի ափերին Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման online.ssa.am կայքը ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը փորձարկում են 40 կամավորների վրա Moody’s-ը կանխատեսում է ԱՄՆ ՀՆԱ-ի կրճատում շուրջ 2 տոկոսով Ինչպե՞ս կփոխվի ամերիկացիների աշխարհայացքը կորոնավիրուսից հետո․ AP Վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները. ավիացիոն խորհրդատու Ինչպե՞ս են ֆերմերները վերաբերվում ՀՀ Կառավարության կողմից աջակցության միջոցառումներին. կարծիքներ եւ գնահատականներ Ավելի լավ է միանգամից ասեք՝ ձեզ ֆինանսական աջակցություն չենք տրամադրելու ԱՄՆ-ը մտադիր է օգտագործել Լուսնի պաշարները Եթե վիճակագրությունը նվազման գնա, ապա արտակարգ դրության ռեժիմը կթուլանա Թուրքիայում պոկել են Աթաթուրքի կիսանդրու գլուխը (լուսանկար) Կադիրովը հրաժարվել է Միշուստինի հրամանով բացել Չեչնիայի սահմանները Դանիայի իշխանությունները նախատեսում են աստիճանաբար մեղմել սահմանափակումները. Deutsche Welle Չինաստանում հունվարից ի վեր առաջին անգամ 24 ժամվա ընթացքում ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից Մոսկվայից վերադարձած երգչուհի Անահիտ Սիմոնյանը եւս մեկուսացված է Աղքատ բնակչությանը փորձում են զրկել նաեւ վարկ վերցնելու հնարավորությունից Իշխանություններն անում են այն, ինչը նախկինում հեգնում էին 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն, դրանով քանի՞ օր կարող է ընտանիքը ապրել Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել
Հարցում

Ինչ են թաքցրել Դատախազությունը և Քաղաքապետարանը Երևանին արված նվիրատվությունների գործով. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացնում է փաստեր՝ պնդելով, որ Դատախազությունը և Երևանի քաղաքապետարանը Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների գործով կատարված ուսումնասիրությունից դրանք դուրս են թողել։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ինչ փաստեր են թաքցրել ՀՀ դատախազությունը և Երևանի քաղաքապետարանը Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների գործով կատարված ուսումնասիրության արդյունքից։

Հարգելի գործընկերներ,

Ինչպես հայտնի է, այս տարի Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների հարցով Ազգային ժողովում պետք է ստեղծվեր քննիչ հանձնաժողով, որը, սակայն տապալվեց իշխանության քաղաքական որոշմամբ և «Իմ քայլը» խմբակցության ջանքերով։

Նույն օրը, զարմանալի զուգադիպությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ դատախազության կողմից հրապարակվեց նաև այս գործով դատախազության կողմից ուսումնասիրության հաղորդագրությունը, որտեղ նշված էր հետևալը՝ «Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն ընդհանուր առմամբ իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել»։

Այս կիսաճշմարտությունը կամ իշխանությանը տեղեկատվության նախընտրելի հատվածը մի քանի օր հրամցվել է հանրությանը։

Վերոգրյալ պարբերությունից հետո հաղորդագրության մեջ շարադրված են փաստեր, որոնք մամուլից, քաղաքացիներից և մեզ բոլորիցս թաքցրել են թե՛ Երևանի քաղաքապետարանը և թե՛ ՀՀ դատախազությունը։

Մասնավորապես հաղորդագրության մեջ առկա է նաև հետևալը․

«Այդուհանդերձ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նվիրաբերությւոնների վերաբերյալ գործարքները կնքվել են վերը նշված վարչաիրավական գործընթացների ժամանակ կամ դրանցից անմիջապես հետո՝ առաջացնելով դրանց փոխկապակցվածության և փոխպայմանավորվախության մասին հանրային ընկալում, ինչին նպաստում են նաև ուսումնասիրությամբ ի հայտ բերված առանձին փաստեր։

Օրինակ․

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 29.10.2019թ. «Ն և Ս Քոնսթարքշն» ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան ՝ խնդրելով համաձայնեցնել նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն։ Դեռևս թույլտվությունը չստացած ընկերությունը սկսել է շինարարությունը, ինչը 19.11.2019թ․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության կողմից հայտնաբերվել է։ Նույն օրը՝ 19.11.2019թ․ Երևանի քաղաքապետարանն ընդունել է «Ն և Ս Քոնսթարքշն» ՍՊԸ հետ կնքված նվիրաբերության պայմանագրի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցներից 9 հատը։ Դրանից օրեր անց՝ 25.11.2019 թ․ ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն։ Երևանի քաղաքապետարանը 05.12.2019 թ․ որպես նվիարբերություն ընդունել է ևս մեկ տրանսպորտային միջոց: 24.12.2019 թ․ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, սակայն որևէ մեկը վարչական պատասխանատվության չի ենթարկվել, ըստ էության նկատի ունենալով, որ արդեն իսկ ընկերությանը տրվել է շինարարական թույլտվություն»։

Մեր կողմից նշենք, որ նվիրաբերության պայմանագիրը կողմերի միջև կնքվել է դեռևս օգոստոսին։

Այս մասը ըստ էության դուրս են թողել հրապարակվող ուսումնասիրությունից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն լույս է սփռում գործարքների և համայնքի կողմից ծառայությունների ստացման ժամանակագրական կապի և այն փաստի վրա, որ ապօրինի շինարարություն իրականացնող ընկերությունը չի ենթարկվել պատասխանատվության, քանի որ դրան նախորդել է աղբատար մեքենաների հանձման-ընդունման գործընթացըև շինթույլտվությունը ։

Պետք է նշեմ նաև, որ մեր կողմից վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից ինքնակամ կառույցների օրինականացման վիճակագրական տվյալների համադրության արդյունքում արձանագրել ենք, որ Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին (Օհանով 15/1 հասցե, «Ալեքս Հոլդինգ» ընկերություն պատկանող 5842 քմ մակերեսի <մեծությամբ այլ արտադրական ինքնակամ կառույցներ չեն օրինականացվել։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, թե ինչու իշխանությունը որոշեց, որ այս հարցերը քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա երբևէ չպիտի դառնան։ Հակառակ դեպքում կբացահայտվեին ավելի շատ փաստեր, որոնք ձեռնտու չէին գործող իշխանությանը։

Հենց այս նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնաժողովի տապալման օրը (այս մասին հրապարակվել է մամուլում և ոչ մեկը չի հերքել) եկավ Ազգային ժողով և թե՛ ԱԺ նախագահին, թե՛ քաղաքական մեծամասնությանը պարտադրեց հետ կանգնել իրենց սկզբունքից, դիրքորոշումից և որոշումից։

Մենք համոզված ենք, որ այս իշխանությունը և գործադիրի կամքից կախված իրավապահ համակարգը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած կոռուպցիոն ռիսկերով հղի բոլոր կասկածելի գործարքները բացահայտելու քաղաքական կամք չունեն և այդ բեռը մնում է հաջորդ իշխանության վրա»։

 

website by Sargssyan