Այսօր՝ 09 ապրիլի 2020թ., 00:00
Nat-geo. Կորոնավիրուսի համավարակը Երկրի վիբրացիան նվազեցրել է Ամերիկացի գիտնականները կանխատեսում են ամբողջ աշխարհում նոր աղետալի հրդեհներ ՌԴ-ում հայ բռնցքամարտիկն օգնում է կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոց կառուցել Իսրայելում քաղաքացիներին պարտադրել են տնից դուրս գալիս դիմակ կրել Հրապարակվել է ձախլիկության եւ աջլիկության մասին ամենածավալուն հետազոտությունը Սերն ու կարանտինը. առաջարկություն անելու պահին 7 անձ տուգանվել է (տեսանյութ) Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին. ԿԳՄՍՆ ԱՀԿ գլխավոր տնօրենը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին COVID-19-ի բռնկման քաղաքականացման մասին Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին Լրատվական կայքերում վիճակախաղի գովազդը՝ ժամը 21-ից 6-ը․ նոր նախագիծ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Երկու փաստ, որ իշխանությունը փորձել է հասարակությունից թաքցնել կորոնավիրուսի մասին. փաստահավաք խումբ Մեզ մոտ երջանիկ պատահականություն է. այս պահին ունենք 287 ինքնամեկուսացված քաղաքացիներ. Գեղարքունիքի մարզպետ Արցախում գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպք, ինչը պահանջում է համապատասխան շտկումներ մտցնել. Բակո Սահակյան «50 եվրոյով Իտալիա» չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավելի վարակված Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ինչո՞ւ կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է դիմակ կրել, իսկ ձեռնոց՝ ոչ Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Մնացականյանն ու Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են Արցախի հարցը Պորոշենկոյի դեմ 5 հոդվածներով քրեական գործ են բացել Պուտինը՝ կորոնավիրուսի մասին. Ամեն ինչ անցնում է, սա էլ կանցնի: Կհաղթենք նաեւ այս կորոնավիրուսային վարակը Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից Ի՞նչ պատկեր է իրականում Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված Պրեմիերա. Արա Մարտիրոսյան/Իվետա Մուկուչյան-Полу я (լուսանկարներ, տեսանյութ) Սերխիո Ռամոսն ու կարմիր քարտերով լի լողավազանը (ծաղրանկար) Լիլի Մորտոն ցուցադրել է սլացիկ ոտքերը եւ ոչ միայն (լուսանկար) Ռուս տարեց պատմաբանին ծեծել են դեղատանը՝ դիմակ գնելիս (տեսանյութ) Սպասի հակագազս դնեմ․ Վանաձորցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին դատի տալու մասին 150 մլն դրամ. կորոնավիրուսով պայմանավորված՝ քաղաքացիներին որ հյուրանոցներում է մեկուսացրել կառավարությունն ու որքան գումար է վճարել դրանցից յուրաքանչյուրին Մարդիկ նախընտրում են տուրիզմի համար ընտրել մերձակա երկրները. բելառուս փորձագետ Պարոն Փաշինյան, ի՞նչ կլինի էս տղուն թողեք թող տանից Zoom-ով կպնի էլի ձեր խորհրդակցությանը «Ճակատի թիկունքում են գտնվում նաեւ մեր ծնողները, երեխաները, ընկերներն ու հարազատները». Ղազինյանը՝ Տեր-Պետրոսյանին Հույս ունենք, որ գործող իշխանությունները հավատարիմ կմնան մամուլի ազատության իրենց սահմանադրական պարտականությանը․ «Մեդիա պաշտպան» Ամենամեծ ողբերգությունը սպասվում է փոքր ու միջին բիզնեսին․ բիզնես խորհրդատու Այսօրվա ճգնաժամն իր տեսակով նման է սողացող բնույթի երրորդ համաշխարհային պատերազմի, որտեղ չկա ոչ պատերազմի տեսանելի ճակատ, ոչ էլ տեսանելի թիկունք Ապրիլյանի հանձնաժողովը «ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել». Սերժ Սարգսյանի դիրքորոշումն այսօր կհրապարակվի Ընդդեմ կորոնավիրուսի. Նվիրատվություններ են եկել երեք թեմերից՝ ընդհանուր թվով 90 հազար դոլար Ծրագրերի ծախսային թերակատարումները պետք է հասցնենք նվազագույնի եւ ազատված ֆինանսներն ուղղենք այլ նախագծերի. վարչապետ Սորոսական էմիսարները՝ Արցախում ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում Արտադրողների բաց նամակը՝ Փաշինյանին. Առաջարկում են հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ կետ փոփոխել «Միայն մի դեպքում կարող ենք հաղթանակած դուրս գալ». Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է Պատերազմի երկրոդ ճակատն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որով փորձ է անում օգնել իշխանություններին՝ Նիկոլին Այսօրվա դրությամբ ՀՀ շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով. վարչապետ Ամերիկացին ջարդուփշուր է արել BMW M5 մակնիշի նոր ավտոմեքենան այն գնելուց անմիջապես հետո (լուսանկարներ) Ռոհանին կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամին 5 միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանում լիարժեք տուրիստական ակտիվության պետք է սպասել 2021 թվականի ապրիլից ոչ շուտ. փորձագետ Գիտնականները բացահայտել են Սատուրնի տաք մթնոլորտի գաղտնիքը Առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ ՊԲ ներթափանցելու դեպքերից. Արցախի տեղեկատվական շտաբ Տեր-Պետրոսյանը հոգեզավակին հերթական դասն է տալիս. Ռուբեն Հակոբյան Այս երկու մարդը չեն փոխվելու. ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը. իրար ատելով՝ իրար արժեն. Աղվան Վարդանյան Արմեն Թավադյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է Մեկուսացման պայմաններում առցանց առևտրի շրջանառությունը եռապատկվել է. Հակոբ Արշակյան (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատմել են հետագա քայլերի մասին Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում Ռոբերտ Քոչարյանի իրավունքները ոտնահարվում են` դիտավորյալ կամ ոչ կոմպետենտության արդյունքում. փաստաբան Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ կործանիչ, քայքայիչ մոտեցումներն են. Հակոբ Ճաղարյան Elbasy. Նազարբաեւի կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակը փոխում է միջպետական հարաբերությունների ձեւաչափը Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. փաստաբան Նախկին վարչապետերը պնդում են՝ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ Ավագ չորեքշաբթի. Տիրոջ մատնության եւ մեղավոր կնոջ ապաշխարության հիշատակի օր Եթե դատական նիստ լինի, անձամբ կմասնակցեմ և կհաստատեմ իմ միջնորդությունը․ Խոսրով Հարությունյան. Yerevan.today Կորոնավիրուսով հիվանդ է Հայաստանի բնակչության 0,04 տոկոսը «Ես հայկական ազգանունով հայուհի եմ»․ Մարգարիտա Սիմոնյան (տեսանյութ) Լուկաշենկոն սպառնացել է լուծարել կառավարությունը Գունավոր մետաղների գները բարձրացել են՝ բացառությամբ մոլիբդենի և կոբալտի. LME Օրվա խորհուրդը ՌԴ-ից բերված Covid-19-ի շարժական լաբորատորիան այսօր կընդունի առաջին նմուշները. 5 ժամ անց կլինեն պատասխանները Voice of America. Թրամփը սպառնացել է կրճատել ԱՀԿ ֆինանսավորումը Նավթի համաշխարհային գներն աճում են Հանրային խորհուրդը կֆինանսավորվի Նախկին փոխնախարարը զավեշտալի է համարում Տեր-Պետրոսյանի հոդվածում տեղ գտած մի շարք հայտարարությունները Կորոնավիրուսի վարակման հետեւանքով մահացած 93-ամյա քաղաքացին տառապում էր քաղցկեղով. վարչապետ Ինչո՞վ է օգնում միլիոնատեր Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում
Հարցում

Թուրքիան հեշտորեն շրջվեց Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի օգնության կողմը

Անկարան պաշտոնապես որոշում է ընդունել սիրիական զորքերը «թշնամական թիրախներ» համարելու մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի երկրի Անվտանգության խորհրդի շտապ խորհրդակցություն է անցկացրել Իդլիբում թուրք տասնյակ զինվորականների զոհվելու մասին տեղեկություններից հետո: Հանդիպմանը մասնակցել են զորքերի բոլոր տեսակների հրամանատարները եւ ուժային գերատեսչություններին ղեկավարները, ինչպես նաեւ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Նիստից անմիջապես հետո թուրքական բանակը կրակ է արձակել սիրիական կառավարական ուժերի դիրքերի վրա, իսկ դիվանագետները խորհրդակցել են ՆԱՏՕ-ի հետ: Վաշինգտոնում արդեն պահանջներ են հնչում Անկարային օգնելու կանգնեցնել «սիրիական ռեժիմը» եւ Ռուսաստանին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ առավոտյան հայտարարել է, որ Իդլիբում սիրիական զորքերի դիրքերի վրա հարձակման փորձը ձեռնարկել են ահաբեկիչները, նշում է «Կոմերսանտը»:

Ուրբաթ լույս գիշերը Սիրիային սահմանակից Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանը հայտնել էր, որ «սիրիական ռեժիմի» կողմնակիցների օդային հարվածի հետեւանքով զոհվել է 33 թուրք զինվորական, շատերը ծանր վիրավորումներ են ստացել: Գիշերվա ընթացքում նահանգապետի հայտարարությունները փոխվել են, նա սկսբում ասում էր 9 զոհվածի մասին: Միաժամանակ, սիրիական ընդդիմությանը մոտ Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Սիրիայում հինգշաբթի զոհվել է Թուրքիայի առնվազն 34 քաղաքացի, իսկ համացանցում տեղեկություն էր հայտնվել ավելի քան 100 զոհվածի մասին:

Անվտանգության ոլորտում թուրք առաջատար փորձագետներից մեկը՝ Մեթին Գյուրքանը իր Twitter-յան էջում նշել է, որ իրավիճակն «ավելի վատթար է, քան 2015 թվականի նոյեմբերի 24-ին», երբ ռուսական Սու-21Մ ռմբակոծիչը խփվեց թուրքական F-16-ի հրթիռով եւ ընկավ Սիրիայում Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորությամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ միջադեպը որակել էր «հարված թիկունքին» ահաբեկիչների մեղսակիցների կողմից: Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները փաստացի մեկ տարի ընդհատվել էին:

Թուրք զինվորականների զոհվելու համապատկերին ամբողջ աշխարհում համացանցային ռեսուրսների արգելափակմանը հետեւող Netblocks պորտալը հայտնել էր թուրքական խոշորագույն փրովայդեների կողմից սոցցանցերին հասանելիության սահմանափակման մասին: Հինգշաբթի երեկոյան Թուրքիայի տարածքում փաստացի ամբողջությամբ անհասանելի էին եղել Twitter-ը, Facebook-ը եւ Instagram-ը: Ընդ որում՝ Թուրքիայի իշխանությունները այս ռեսուրսների արգելափակման մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չէին կատարել: Մինչդեռ, Թուրքիայում սա սոցցանցերին հասանելիության մասշտաբային սահմանափակման առաջին դեպքը չէ: Նախկինում նույնպիսի արգելափակումներ են մտցվել Սիրիայում «Խաղաղության ակունք» եւ «Եփրատի վահան» թուրքական գործողությունների ժամանակ: Netblocks-ի փորձագետների կարծիքով՝ միջոցառումները կոչված են սահմանափակելու ռազմական գործողությունների վերաբերյալ զգայուն տեղեկությունների բաց հասանելիության տարածումը, առաջին հերթին՝ իրադարձությունների վայրից լուսանկարների եւ տեսանյութերի, ինչպես նաեւ զոհվածների թվի մասին տեղեկությունների տարածումը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ առավոտյան հայտարարել էր, որ Իդլիբում սիրիական զորքերի դիրքերի վրա հարձակման փորձը ձեռնարկել էին ահաբեկիչները:

«Փետրվարի 27-ին, սակայն, Բեհուն բնակավայրի շրջանում սիրիական զորքերի կրակոցների տակ են հայտնվել թուրք զինծառայողները, որոնք գտնվել են ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում: Ընդ որում՝ թուրքական կողմից ռուսական Հաշտեցման կենտրոնին փոխանցված կոորդինատների համաձայն՝ Բեհուն բնակավայրի շրջանում թուրքական զինված ուժերի ոչ մի ստորաբաժանում չի եղել եւ չպետք է այնտեղ գտնվեր»,- հայտնել է գերատեսչությունը: Ըստ նախարարության հայտարարության՝ Ռուսաստանի ՕՏՈՒ ավիացիա չի կիրառվել:

Դեռեւս հինգշաբթի ցերեկը նախագահ Էրդողանը պնդում էր, որ Իդլիբում իրադարձությունները զարգանում են Թուրքիայի օգտին: Նա հենց այդ ժամանակ խոսել էր Սիրիայում թուրք 3 զինվորականի զոհվելու մասին: Այդ պահին փետրվարի ընթացքում Իդլիբում զոհված Թուրքիայի քաղաքացիների թիվը հասնում էր 20-ի: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ պատասխան հարվածների հետեւանքով երկրի զինված ուժերը 17 օրում սիրիական կառավարական ուժերի շարքերում ոչնչացրել էին 1709 մարդու: Անկարան, սակայն, մինչ դա չէր շտապում պաշտոնապես հայտարարել Դամասկոսի դեմ ռազմական գործողության մասին, չնայած Թուրքիայի նախագահի՝ իր քաղաքացիների զոհվելուն խիստ պատասխանելու խոստմանը: Թուրքիայի իշխանությունները մինչեւ վերջին պահը հույս ունեին Իդլիբի հարցում Մոսկվայի հետ փոխզիջման գալ: Անկարան հինգշաբթի անցավ Իդլիբի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ եւ ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ բանակցությունների արդեն երրորդ ռաունդը: Բայց իրավիճակը կտրուկ փոխեց:

Թուրքական ԱԽ խորհրդակցությունից հետո նախագահ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտարարեց, որ Թուրքիան որոշում է ընդունել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին չեզոք ուժերը համարել «թշնամական թիրախներ»:

Հիշեցնենք, որ Իդլիբում իրավիճակը սրվել է փետրվարի սկզբին, երբ սիրիական բանակի գործողությունների հետեւանքով մեկ շաբաթում Իդլիբում զոհվեց 14 թուրք քաղաքացի: Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրա պատասխանատվությունը դրեց ոչ միայն Դամասկոսի, այլ նաեւ Մոսկվայի վրա: Նա Ռուսաստանից պահանջեց կասեցնել Իդլիբում սիրիական կառավարական ուժերի հարձակումը: Սիրիական բանակը պետք է հեռանար մինչեւ փետրվարի վերջը, այլապես Թուրքիան խոստացել էր Իդլիբում լայնածավալ ռազմական գործողություն սկսել: Դրանից բացի, նախագահ Էրդողանը սպառնացել էր, որ անպատիժ չի թողնի Թուրքիայի քաղաքացիների զոհվելու նոր միջադեպերը: Այս շրջանում սիրիական ընդդիմության եւ Թուրքիայի դիտակետերի ուժեղացման նպատակով Իդլիբ թուրք զինվորականների եւ տեխնիկայի տեղափոխումը սկսվել է դեռեւս հունվարի վերջին:

Այս համապատկերին Մոսկվայի եւ Անկարայի ներկայացուցիչները խորհրդակցություններ էին սկսել՝ փորձելով Իդլիբի հարցում հերթական փոխզիջումը գտնել՝ միաժամանակ միմյանց մեղադրելով 2018 թվականի սեպտեմբերի եւ 2019-ի հոկտեմբերի Սոչիի համաձայնագրերի խախտման մեջ, որոնք առնչվում էին ապաէսկալացիայի այս գոտուն: Ռուսական կողմն ընդգծում էր, որ Թուրքիան չի կատարել ահաբեկիչներից սիրիական ընդդիմությանը տարանջատելու պարտավորությունը, չի կարողացել կասեցնել ապաէսկալացիայի գոտուն սահմանակից շրջանների գնդակոծությունները, ինչպես նաեւ չի ապահովել ազատ հասանելիությունը Մ4 եւ Մ5 մայրուղիներին (Լաթաքիա-Հալեպ, Դամասկոս-Հալեպ): Թուրքիան իր հերթին հայտարարել էր, որ Մոսկվան չի կասեցրել սիրիական բանակի առաջխաղացումը Իդլիբի խորքում: Այս շրջանում սիրիական բանակի առաջին հարձակողական գործողությունը սկսվել էր դեռեւս ապրիլի վերջին՝ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով: Այդ ժամանակից ի վեր ապաէսկալացիայի գոտու սահմանները զգալիորեն փոխվել են: Փետրվարի կեսին սիրիական բանակը կարողացավ վերահսկողություն հաստատել ամբողջ Մ5 մայուղու վրա, եւ Իդլիբի ապաէսկալացիայի գոտու շուրջ Աստանայի համաձայնագրով (Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ) տեղակայված թուրքական դիտակետերի զգալի մասը հայտնվեց սիրիական կառավարական ուժերի վերահսկած տարածքներում: Անկարան հայտարարեց, որ մտադիր չէ թողել իր դիրքերը: Թուրք զինվորականները սկսեցին աջացություն ցույց տալ սիրիական ընդդիմության ջոկատներին: Արդյունքում հինգշաբթի լույս գիշերը նրանք գրավեցին Սարաքիբը, որը տեղակայված է Մ4 եւ Մ5 մայրուղիների խաչմերուկում: Սիրիական բանակը ձեռնարկեց քաղաքը հետ նվաճելու փորձ: Միաժամանակ սիրիական կառավարական ուժերը շարունակեցին հարձակումը Իդլիբ նահանգի հարավում:

Հինգշաբթի Սիրիայի պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը հայտարարել էր, որ «թուրքական կողմն աջակցություն է ցուցաբերել անօրինական զինված խմբերի գործողություններին` հրետանային կրակով եւ հետախուզական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ` Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ հարվածներ հասցնելու համար»: Նա նաեւ հայտնել էր սիրիական ՀՕՊ միջոցներով թուրքական գրոհային անօդաչուի ոչնչացման մասին:

Այս խոսքը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Անկարայում Ռուսաստանի պատվիրակության հետ բանակցություններին քննարկվում է սիրիական օդային տարածքի` թուրքական անօդաչուների թռիչքների համար անարգել բացման հնարավորությունը: Մոսկվայում այս հայտարարությունը դեռ չի մեկնաբանվել, սակայն ավելի վաղ ռուս զինվորականները բազմիցս շեշտել են, որ Իդլիբի օդային տարածքը վերահսկվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից:

Միեւնույն ժամանակ, Մոսկվայում արդեն սկսել են մտահոգություն հայտնել առ այն, որ սիրիական երկինքը կարող է վտանգավոր դառնալ ռուսական ավիացիայի համար: Այսպես՝ Իդլիբում աշխատող «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակիցները հայտնել են, որ «զինյալներն ու թուրք մասնագետները» զենիթահրթիռային համալիրների օգնությամբ փորձում են խոցել ռուսական եւ սիրիական ինքնաթիռները:

Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո հայտնի դարձավ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի մասին: ՆԱՏՕ-ի ղեկավարը դատապարտել էր Իդլիբ նահանգում սիրիական ռեժիմի եւ դրա հովանավոր Ռուսաստանի օդային հարվածները եւ կոչ արել նրանց «դադարեցնել հարձակողական գործողությունները, հարգել միջազգային օրենքները»: Ըստ Օմեր Չելիքի` ուրբաթ առավոտյան Թուրքիայի իշխանությունները կսկսեն խորհրդակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի հետ Իդլիբում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Թուրքիայի վրա իրականացված գրոհը ՆԱՏՕ-ի վրա հարձակում է: Մենք ակնկալում ենք, որ որոշակի քայլեր կձեռնարկվեն անթռիչք գոտու ստեղծման համար»,- հայտարարել է Օմեր Չելիքը:

Մինչ այդ Անկարան եւ Բրյուսելը բազմիցս քննարկել էին Իդլիբում իրավիճակի համակարգման հնարավորությունը: Բացի այդ, Թուրքիան քննարկում էր Սիրիայի հետ իր սահմանին գտնվող Patriot ամերիկյան հակաօդային հրթիռային համակարգերի տեղակայումը: Սակայն Վաշինգտոնն այս հարցով որոշումներ դեռ չի կայացրել:

Միեւնույն ժամանակ, հինգշաբթի ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը հույս էր հայտնել, որ Թուրքիայի նախագահը կտեսնի, թե ով է Անկարայի հուսալի դաշնակիցը: «Նրանք տեսնում են, թե ինչ է Ռուսաստանը, տեսնում են, թե ինչ է արվում այժմ»,- ասել է նա:

Ուրբաթ գիշերը, երբ հայտնի դարձան թուրքական զինված ուժերում նոր զոհերի մասին, ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել թռիչքային գոտի ստեղծել սիրիական Իդլիբի ուղղությամբ: «Աշխարհը ծալած ձեռքերով նստած է եւ հետեւում է Ասադի, Իրանի եւ ռուսների կողմից Իդլիբի ոչնչացմանը»,- նշվում է նրա հայտարարության մեջ:

Երկու օր առաջ Կոնգրեսում Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի լսումների ժամանակ մեկ այլ հետաքրքիր հայտարարություն էր արել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Թոդ Ուոլթերսը: «Թե՛ Միացյալ Նահանգների, եւ թե՛ Թուրքիայի երկարաժամկետ շահերից է բխում համատեղ աշխատանքի շարունակումը Ռուսաստանի դեմ համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես` երկկողմ հիմքով, այնպես էլ` ՆԱՏՕ-ի միջոցով»,- շեշտել էր նա:

Ըստ գեներալի` Ռուսաստանին դիմակայելու հարցում Թուրքիայի դերը հիմնարար նշանակություն ունի: «Երկու երկրներն էլ Սեւծովյան տարածաշրջանն իրենց ազդեցության բնական ոլորտն են համարում: Նրանք շարունակում են հակամարտել Լիբիայում եւ ուղիղ պայքար են մղում Իդլիբում»,- ասաց նա:

Մինչ այժմ Վաշինգտոնը չի կարողացել խախտել Սիրիայի հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ երեք տարվա ընթացքում զարգացած սերտ դաշինքը, որի հետեւանք դարձավ «Աստանայի ձեւաչափը»: Չնայած իրենց հակադիր տեսակետներին` Մոսկվան եւ Անկարան փոխզիջում գտան ոչ միայն սիրիական հարցերում, այլեւ` տարածաշրջանային այլ խնդիրներրի շուրջ, այդ թվում` Լիբիայի իրավիճակի վերաբերյալ: Նախագահներ Պուտինի եւ Էրդողանի միջեւ շփումներն ավելի հաճախակի էին, քան որեւէ մեկի միջեւ: Փետրվարին Իդլիբում ճգնաժամի վերջին սրման սկզբից ի վեր Անկարան մի քանի անգամ հասկացրել էր, որ նոր հանդիպում է ակնկալում երկու նախագահների միջեւ: Սպասվում էր, որ այն կարող է տեղի ունենալ մարտի 5-ին: Սակայն Կրեմլում հայտարարեցին, որ նախագահ Պուտինն այլ ծրագրեր ունի:

Ուրբաթ գիշերը Reuters գործակալությունը, վկայակոչելով մի թուրք պաշտոնյայի, հաղորդել էր, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո Թուրքիան որոշել է չկանգնեցնել սիրիացի փախստականներին, որոնք ձգտում են մուտք գործել Եվրոպա ծովային կամ ցամաքային ճանապարհով: Գործակալության զրուցակցի խոսքով` Սիրիայի փախստականների հոսքի առաջացման դեպքում Թուրքիայի ոստիկանությանը, առափնյա պահակախմբին եւ սահմանային ծառայությանը հանձնարարվել էր քայլեր չձեռնարկել: Մի քանի ժամ անց այս տեղեկությունը հաստատել էր Օմեր Չելիքը:

«Թուրքիայի միգրացիոն քաղաքականությունը անփոփոխ է մնում, բայց մենք այլեւս չենք կարողանում զսպել փախստականներին»,- Չելիքի խոսքերը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները: Մինչ այդ Անկարան բազմիցս հայտարարել էր, որ Իդլիբում տիրող իրավիճակը վտանգում է երկրի անվտանգությունը, քանի որ թուրք-սիրիական սահմանին հարյուր հազարավոր սիրիացի փախստականներ են կուտակվել՝ Ռուսաստանի օդուժի եւ սիրիական ավիացիայի կողմից հարվածներից խուսափելու հույսով, մինչդեռ Թուրքիան չի կարողանում գլուխ հանել այն 3.7 միլիոն փախստականներից, որոնք վաղուց արդեն գտնվում են իր տարածքում: Եթե եվրոպական երկրները ոչինչ չձեռնարկեն, Անկարան խոստացել է փախստականների հոսքերը ուղղել դեպի Եվրոպա: 2016-ին կնքված համաձայնագրի համաձայն` ԵՄ-ն միլիարդավոր եվրո օգնություն է հատկացրել` Անկարայի կողմից ներգաղթյալների ներհոսքը դեպի Եվրոպա դադարեցնելու դիմաց:

ՄԱԿ-ում պնդում են, որ դեկտեմբերի 1-ից փախստականների թիվը մոտ 950 հազար է: Հաղորդվում է նաեւ ավիահարվածների հետեւանքով հարյուրավոր քաղաքացիական զոհերի մասին: Ուրբաթ գիշերը Բելգիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով դադարեցնել խաղաղ բնակիչների մահը: Սակայն, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիի խոսքով, «Իդլիբի եւ ընդհանուր առմամբ Սիրիայի խնդրի միակ լուծումը կլինի ահաբեկիչների վերջնական եւ անդառնալի վտարումը երկրից»: Նա իր արեւմտյան գործընկերներին կոչ էր արել չթաղել Աստանայի գործընթացը:

 

website by Sargssyan