Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի՝ կանանց և ընտանիքի հարցերով զբաղվող փոխնախագահ Մասումե Էբտեկարը վարակվել է COVID-19 կորոնավիրուսով. տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը:
Ըստ փոխնախագահի խորհրդականի՝ կատարված բժշկական հետազոտությունը հաստատել է, որ տիկին Էբտեկարը վարակվել է COVID-19-ով:
Պաշտոնական տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 245-ի, նրանցից 26-ը մահացել է: