Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 2858-ի, վիրուսը թափանցել է աշխարհի 54 երկիր
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Վերջին մեկ օրում գրանցվել է COVID-19 նոր կորոնավիրուսի հետեւանքով մահվան 54 դեպք, իսկ աշխարհում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2858-ի:
Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքեր են գրանցվել աշխարհի արդեն 54 երկրում: Ամենաշատ դեպքերը, ինչպես նախկինում, Չինաստանում են (78 882), այնուհետեւ Հյուսիսային Կորեայում (2022), Իտալիայում (655), Իրանում (245), Ճապոնիայում (214) եւ Սինգապուրում (96):
Ըստ մահացության՝ առաջին տեղում Չինաստանն է (բռնկման ամբողջ ընթացքում մահվան 2788 դեպք), հաջորդում են Իրանը (26 մահ), Իտալիան (17), Հարավային Կորեան (13): Մահվան 4 եւ վարակման 705 դեպք է գրանցվել նաեւ Diamond Princess նավում:
Կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջացել է 36 566 պացիենտ: