ՍԴ դատավորները ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք. Արսեն Բաբայան

Այս թեմայով
- Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը
- Նիկոլ Փաշինյանին դատի տալու մասին
- «Իմ քայլը» խմբակցությունում շատերն ամաչում են, որ մասնակցում են կառավարությունն ու պառլամենտը ոչնչացնող գործընթացին
- Պատգամավորների «ամենամսյա պարգևատրումներ» հասկացությունը բացի այն, որ աբսուրդ է, նաև հակաօրինական է
Շնորհավորում եմ բոլորիս ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալԱրսեն Բաբայանը։
Նա մասնավորապես նշել է.
«Նրանք ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք եւ պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման։ Այս տարօրինակ ժամանակներն անցողիկ են, իսկ ձեր բարձր պատասխանատվությունը, ուժը եւ պրոֆեսիոնալիզմը կմնա պատմության էջերում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ Հրայր Թովմասյան, Ալվինա Գյուլումյան, Արայիկ Թունյան, Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Աշոտ Խաչատրյան, Արեւիկ Պետրոսյան»։