Պոմպեոն Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնել Ղրիմի բռնակցումը»
Այս թեմայով
- Պոմպեոն հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցում առաջընթացի իրական հնարավորության մասին
- ԱՄՆ մտահոգված է «Իրանի ապակայունացնող եւ չարամիտ քայլերով». Մայք Պոմպեոն` Իսրայելում
- Մայք Պոմպեոն շեշտել է Պարսից ծոցի երկրների միասնության անհրաժեշտությունը
- Մայք Պոմպեոն Թեհրանն անվանել է աշխարհում «ահաբեկչության մեծագույն հովանավոր»
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել Ղրիմի բռնակցումը»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Ինչպես նշվում է 2018 թվականի հուլիսի մեր «Ղրիմյան հռչակագրում», ԱՄՆ-ն չի ընդունում և երբեք չի ընդունի թերակղզու ինքնիշխանության նկատմամբ Ռուսաստանի հավակնությունները: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել Ղրիմի օկուպացիան»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ղրիմի հարցով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Նրա խոսքով` Ռուսաստանի գործողություններն ու քաղաքականությունը` «ներառյալ Ղրիմի բռնակցումն ու Ուկրաինայում ուժ գործադրելը, շարունակում են մեծ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանին է միացել 2014 թվականին՝ հանրաքվեի արդյունքում: Ուկրաինան այն շարունակում է համարել իրենը: