Այսօր՝ 05 ապրիլի 2020թ., 00:00
Նոր հոբբի՝ կարանտինային պայմաններում. ԱՄՆ-ում տղամարդն իր տան բակում սկյուռների համար սեղան է պատրաստել (տեսանյութ) Իսպանական քաղաքը կորոնավիրուսից պաշտպանվում է յուրօրինակ կերպով. CNN Գերմանացի հրուշակագործը որոշել է կորոնավիրուսը քաղցրացնել. Reuters Լիլի Մորտոյի եւ սիրելիի կրքոտ համբույրը (տեսանյութ) Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է. Արա Վարդանյան Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանը ազատ չարձակվի. Ալեքսանդր Կոչուբաեւ Երբ մեծ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները․ Սեւակ Հակոբյան Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել բարձր պատրաստվածության ռեժիմի` մինչեւ ապրիլի 26-ը երկարաձգման մասին Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան Սպասվում են տեղումներ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Ինչո՞ւ Փաշինյանի թիմակիցները չեն ծաղրում Վրաստանի վարչապետի «կոմունալ» նվերն իր ժողովրդին. Գագիկ Համբարյան Ժողովրդին ստիպում են մնալ տանը, որ ընդվզում չլինի. Գևորգ Պետրոսյան Վանաձորում հացը թանկացավ. Էդմոն Մարուքյան Վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ 25 պացիենտ է բուժում ստանում. ԱՆ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ներդրումների ներգրավման պիլոտային ծրագրի տարբերակներ ներկայացնել Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն Բակո Սահակյանը կորոնավիրուսի առնչությամբ խորհրդակցություն է անցկացրել ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է. Ստեփան Դանիելյան Քոչարյանը օր առաջ պետք է ազատ արձակվի. Նարեկ Մանթաշյան Համաճարակի ժամանակ արդյունավետ կլինի «տնային կալանք» կիրառել անազատության մեջ գտնվողների նկատմամբ. Արման Թաթոյան Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան Քաղավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. պարզաբանում Կորոնավիրուսը եւ հայաստանյան աղքատությունը (Տեսանյութ) ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթնաժողովը․ Reuters Ինչո՞վ է նոր կորոնավիրուսը տարբերվում գրիպից. Business Insider Սիմֆոնիկ նվագախմբի նոր նախաձեռնությունը․ առցանց վարպետաց դասերի շարք աշխարհահռչակ երաժիշտների եւ պրոֆեսորների հետ ՊՆ պարզաբանում է տարածել լրատվամիջոցներում հրապարակված գնդապետի բաց նամակի կապակցությամբ Երկրի ղեկավարն արտակարգ դրության պայմաններում քոմենթները լայքելու մրցույթ է հայտարարել Եթե Ռոբերտ Քոչարյանին բան պատահի, ես հայց կներկայացնեմ միջազգային դատարան․ Թորոսյան Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան Չպետք է կորոնավիրուսը լինի, հետո նոր հասկանանք, որ անիմաստ ազատազրկում են. փաստաբան Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3452-ի․ «ՌԻԱ Նովոստի» Գազի պայթյունից Ռուսաստանում շենք է փլուզվել Եւս մեկ արտադրամաս փակվեց, եւս տասնյակ մարդիկ մնացին անգործ Կորոնավիրուս. Ֆրանսիայի բանտերից 266 բանտարկյալ է ազատ արձակվել. RFI Երբ վարչապետը պարապ է Հայ դատի գրասենյակը պետդեպին կոչ է արել Հայաստանին տրամադրվող 25 մլն–ի օգնությունն ուղղել համավարակի դեմ պայքարին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին՝ նախատեսվածի համաձայն. Թրամփ Փաշինյանը կհրաժարվի՞ քինախնդրությունից. Ռուբեն Հակոբյան Կորոնավիրուսը հիմնականում ազդում է թույլ իմունիտետ ունեցողների վրա. գուցե թանկացումների համար օրե՞նք փոխվի. Հրանուշ Խառատյան Թրամփը բացատրել է, թե ինչու է խուսափում բժշկական դիմակ կրելուց. Интерфакс Սրերով զինված կիսամերկ տղամարդը հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա՝ պնդելով, թե վարակված է կորոնավիրուսով (տեսանյութ). РИА Новости Երևանի քաղաքապետարանի կրավորական մոտեցումը Հայաստան վերադառնալ ցանկացողների մեծ թվի պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերը սպառվել են. դեսպանություն Քիմ Քարդաշյանը ծեծում է քրոջը. Տեսանյութ Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, Եվրոպա կհասներ տարիներ հետո. Արմեն Սարգսյանի մտորումները Չավին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին Էդ ո՞ւմ եք ասում տականք, էն մարդկանց, որոնք գիտեն, որ ձեր գործավարուհին թղթերը դռան տակից է տալի՞ս. Ավագանու անդամը` քաղաքապետին Մարտին Հայաստանում սննդամթերքի գների աճ է արձանագրվել Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 94 տոկոսը. РИА Новости Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4.7 հազարը. ՏԱՍՍ Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով Մեր խնդիրը նոր աշխատատեղերի ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան Յակուձաների թիվը կտրուկ նվազել է Ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ բացառապես ՀՀ քաղաքացիները Քորթնի Քարդաշյանը կիսվել է Հայաստանում արված բացառիկ լուսանկարներով Աշխարհում այժմ 18 երկիր է հաշվվում, որտեղից կորոնավիրուսի վարակման մասին տեղեկություններ չեն ստացվել Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում. Փաշինյան Նախօրեին մահացած զինծառայողի գործով ձերբակալվել է նրա համածառայակիցը. ՔԿ Որքա՞ն է կորոնավիրուսը հագուստի միջոցով տուն բերելու հավանականությունը Վրաստանում կորոնավիրուսից մի կին է մահացել. «Sputnik-Վրաստան» 1 օրվա ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 477 քաղաքացի է տուգանվել 41-ամյա տղամարդը գողացել է կանացի ներքնազգեստի 2500 կտոր Ընտրություններն ընթացել են անհավասար, բայց մրցակցային պայմաններում. Աշոտ Ղուլյանի կուսակցություն Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը Tesla-ն մեծացնում է էլեկտրամոբիլների արտադրությունը ԱՄՆ-ն կդադարեցնի անհատական պաշտպանության միջոցների արտահանումը. «Ամերիկայի Ձայնը» Ուզբեկստանում 2 ամիս բջջային կապն ու համացանցը անվճար կլինի Թուրքիայում մինչեւ 20 տարեկան բնակիչներին արգելվել է տնից դուրս գալ. Anadolu Նավթի գներն աճել են Նախատեսում է «կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմ. Ռուբեն Մելիքյան Փաշինյանի խոսքը` կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությանը Աղետը շարունակվում է Տպավորություն է ստեղծվում, որ Ռևազյանն ինքն իրեն է նշանակել կոմիտեի ղեկավար «Համաշխարհային տնտեսությունը կանգ է առել»․ Արժույթի միջազգային հիմնադրամ․ «Վեստի» Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ (տեսանյութ, լուսանկարներ) Անցյալի մոլուցքով տառապող այդ մարդը հիմա մեծ խնդիր ունի
Հարցում

Պուտինը՝ Հայաստանի Ազգային ժողովում

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը կազմակերպել էր լսումներ՝ նվիրված Հայաստանի եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին։ Լսումների անհրաժեշտություն իսկապես կար, քանի որ չկա այդ համաձայնագրի իրականացման գործընթաց՝ որպես այդպիսին։ Խնդիրը տեխնիկական, բյուրոկրատական նրբությունները չեն, խնդիրը նաեւ այն չէ, որ ԵՄ 28 անդամներից համաձայնագիրը վավերացրել են դեռեւս միայն 17-ը։ Խնդիրը շատ ավելի խորքային է եւ կապված է ոչ թե՝ եվրոպական, այլ՝ հայկական կողմի հետ։

Իրականում 2017 թվականի նոյեմբերին ստորագրված այդ համաձայնագրի իրականացման հարցում Հայաստանն այսօր որեւէ առարկայական հետաքրքրվածություն, շահագրգռվածություն չի ցուցաբերում, եւ եթե կա ինչ-որ գործընթաց, ապա դա բխում է առավելապես եվրոպական կողմից։ Հայաստանն այս հարցում շարժվում է առավելագույն իներցիայի ու դանդաղկոտության ռեժիմով։ Այն դեպքում, երբ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն քաղաքական եւ տնտեսական հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար։ Հայաստանը, սակայն, չի օգտվում դրանից, ինչո՞ւ։ Առաջին հայացքից անտրամաբանական թվացող այս իրավիճակն ունի բազմաթիվ խորքային պատճառներ։

Դրանցից, թերեւս, ամենակարեւորն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը վարում է շատ ավելի ռուսամետ ու ռուսահպատակ քաղաքականություն, քան Հայաստանի որեւէ իշխանություն վարել է երբեւէ։ Եվ այս համատեքստում խիստ կասկածելի է՝ արդյոք Հայաստանի գործող իշխանությունը կստորագրե՞ր ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եթե դա կատարված չլիներ նախորդ իշխանության կողմից եւ բաժին հասներ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Այդ հռետորական հարցի պատասխանը, մեծ հավանականությամբ, բացասական է, քանի որ հազիվ թե Նիկոլ Փաշինյանը դիմեր Ռուսաստանի զայրույթն առաջացնելու ռիսկին՝ հանուն Եվրամիության հետ ինչ-որ փաստաթղթի ստորագրման։ Ստեղծված իրավիճակի մյուս խորքային պատճառն աշխարհի, այդ թվում՝ Եվրոպայի նկատմամբ Հայաստանի նոր իշխանության վերաբերմունքն է։ Իսկ նոր իշխանությունն աշխարհի ու Եվրոպայի հետ շարունակում է հարաբերվել հեղափոխության դիրքերից՝ հանդիմանելով բոլորին, որ նրանք հավուր պատշաճի չեն գնահատում Հայաստանում տեղի ունեցած «աննախադեպ» հեղափոխությունը ու չեն շտապում օգնել Հայաստանին։

Բավական է հիշել միայն վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցն ու դրա ընթացքում եվրոպացիներին ուղղված մեղադրանքները։ Իսկ վերջերս էլ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հիշում են եվրոպացիների, միջազգային կառույցների (Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)) ծախվածության ու կոռումպացվածության մասին՝ կրկին հանդիմանանքով ու մեղադրանքներով։ Այս պայմաններում իրատեսական չէ սպասել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կտա այն արդյունքները, որոնք նախատեսված են եղել ի սկզբանե։ 2017 թվականին ստորագրված այդ համաձայնագիրը Եվրասիական միությանն անդամակցող Հայաստանի համար Եվրոպայի հետ հարաբերվելու բացառիկ հնարավորություն էր։

Հայաստանի նոր իշխանությունը, սակայն, բոլոր հարաբերություններից առավել՝ նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Իսկ վերջինս, ինչպես հայտնի է, բազմաթիվ վերապահումներ ունի Եվրոպայի վերաբերյալ։ Դրանք գիտակցաբար կամ ենթագիտակցորեն փոխանցվել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, վերջինիցս էլ՝ նրա իշխանությանը։ Այնպես որ, խորհրդարանական երեկվա լսումներում իրականում ոչ թե Եվրոպան էր ու նրա հետ Հայաստանի հարաբերությունը, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից, այլ Ռուսաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Պուտինը, որի հետ գրկախառնումներով այդքան սիրում է հպարտանալ Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan