Բակո Սահակյանը բարձր է գնահատել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը և մաղթել հաջողություններ ծառայության մեջ
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:
Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրի համաձայն պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին:
Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը, նշել, որ նա ունի զորքերի կառավարման մեծ փորձ եւ մաղթել հաջողություններ ծառայության մեջ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին ծառայության համար, արժեւորել նրա ավանդը բանակաշինության գործում եւ մաղթել հաջողություններ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք: