«Վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում». Գեւորգ Պետրոսյանը նախագիծ է ներկայացրել
Այս թեմայով
- Ա՛յ Նիկոլ, ինչի՞ պատասխան չես տալիս Ալիևին, Լյուբով Ուսպենսկայան ա պատասխանում դրան․ Պետրոսյան
- Էդ ո՞ր ախմախը ներդրում կանի մի երկրում, որի իշխանությունը ժողովրդին սպառնում է պողպատով
- Սա ի՞նչ հայտարարություն էր. մենք որոշել ենք ցրե՞լ ԱԺ-ն․ Գևորգ Պետրոսյանը՝ Արարատ Միրզոյանին
- Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին կուտը տալու է, բերի ընտրության, հետո քցելու է իրենց. Գեւորգ Պետրոսյան
Այսօր շրջանառության մեջ կդրվի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում (փոփոխություն) կատարելու մասին» իմ նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի պարզ ասած՝ նախագծի նպատակն այն է, որ սահմանադրական կարգը տապալած (այդպիսի փորձ կատարած) անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը:
Սպասենք Հայրենի կառավարության արձագանքին»: