Դատավորն այսօր կհրապարակի որոշումը Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ
Պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Վահե Միսակյանն այսօր ժամը 15:30 դուրս կգա խորհրդակցական սենյակից և կհրապարակի որոշումը պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ։
Նախկին նախագահի պաշտպանական թիմը պահանջում է դատախազ Արսեն Մարտիրոսյանի ինքնաբացարկը։
Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը, որի ժամանակ էլ ներկայացվեց միջնորդությունը։