Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն Բանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեց Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար

Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը․ Ռոբերտ ԱմստերդամՎրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԹրամփ. Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը«Հորդառատ անձրևների պատճառով հսկայական ջրվեժ է առաջացել». Լևոն Ազիզյան (տեսանյութ)Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն. Աբաս ԱրաղչիԱլիևյան քարոզչությունը սպառնացել է Ռուսաստանին սկսել զենքի մատակարարումներն ՈւկրաինաՀայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց կունենանՀայաստանն այսուհետ կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար. ՄիրզոյանՈւշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ ՈւկրաինանՄեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահԻսրայելը հարձակվել է Գազայի հատվածում լրագրողների վրանի վրա, զոհվել է Al Jazeera-ի 4 աշխատակիցԵրկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել էՋերմաստիճանը կշարունակի նվազելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չենԻրանում հիշեցրել են Հայաստանով միջանցքի վերաբերյալ երկրի Գերագույն առաջնորդի դիրքորոշումըՇանսեր կան․ Թրամփը՝ Զելենսկուն և Պուտինին (տեսանյութ)Իշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանինՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԲանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեցՊուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանըԻնչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ ՓաշինյանԱնվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆՖրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԹրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱյս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ ՓաշինյանՏոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելԳերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է․ Արմեն ԳրիգորյանԹուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրըՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանԽոշոր հրդեհ Նուբարաշենի աղբավայրումՀրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստըԹրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի էՆախարարը կաթված է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ  վարույթ է հարուցվելԲրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվելՉեխիայում որսացել են ռեկորդային երկարությամբ լոքոՈ՞րն է համարվում աշխարհի ամենամեծ հրաբուխըԼուկաշենկոն պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու հետ եռակողմ բանակցություններ«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՎանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՀրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանըԼուկաշենկոն մտադիր է հեռանալ նախագահի պաշտոնիցՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԵթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլԳեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբան
Աշխարհ

Թուրքերը հարձակվում են միմյանց վրա․ կիպրացի թուրք ղեկավարը քննադատում է Թուրքիային

Թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզը 2020 թ. փետրվարի 18-ին հոդված է գրել թուրքական «Ալ-Մոնիտոր» կայքում՝ «Ինչո՞ւ է կիպրացի թուրք ղեկավարը «թշնամի» հռչակվել Թուրքիայում» վերնագրով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հոդվածում ներկայացված են Թուրքիայի կառավարության եւ թուրքական Կիպրոսի ղեկավարի միջեւ առկա հակասության մանրամասները:

1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումից ի վեր, Թուրքիայի Հանրապետությունը ծախսել է միլիարդավոր դոլարներ եւ տեղակայել հազարավոր թուրքական զորքեր՝ իր դիրքերը կղզու վրա պահպանելու համար։

Վերջին ամիսներին թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Թուրքիայի կառավարության եւ կիպրացի թուրք ղեկավարի միջեւ թշնամանքի մասին։ «Թուրք պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, որոնք այցելում են միայն Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, հոկտեմբերից հրաժարվել են հանդիպել նրա նախագահ Մուստաֆա Աքինջիի հետ», գրել է Չենգիզը:

Հակասությունն սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին Հյուսիսային Սիրիա թուրքական ներխուժման կապակցությամբ, երբ Աքինջին համարձակվել է քննադատել Թուրքիայի «սուլթանին»՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Հիմա, եթե նույնիսկ մենք դա [Սիրիա թուրքական ներխուժումը] անվանենք «Խաղաղության ակունք» գործողություն, ապա թափվել է ոչ թե ջուր, այլ՝ արյուն։ Այդ իսկ պատճառով իմ ամենամեծ ցանկությունն է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունն սկսվեն հնարավորինս արագ»: Թուրքիայում հարյուրավոր թուրքեր բանտարկվել են թուրքական ռազմարշավը Սիրիայում քննադատելու համար: Սիրիայի մասին խոսելուց բացի, Աքինջին իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիային՝ Հյուսիսային Կիպրոս ներխուժելու վերաբերյալ. «Չնայած մենք այն անվանում էինք Խաղաղություն գործողություն, սակայն դա պատերազմ էր եւ արյուն թափվեց 1974-ին»։ Ըստ Չենգիզի՝ «համեմատություն կատարելով երկու ներխուժումների միջեւ, Աքինջին ակնհայտորեն փորձել է ասել, որ օտար երկրներում ռազմական գործողությունները հարատեւ խնդիրներ են ստեղծում, եւ, հետեւաբար, նա Թուրքիային հրավիրել է դիտարկել այլ տարբերակներ Սիրիայում»:

Չնայած նրան, որ Աքինջիի կողմից թուրքական ռազմական ներխուժումների քննադատությունը բարի մտադրությամբ էր արված, Էրդողանը, որը չի հանդուրժում այլախոհություն, կատաղեց, հայտարարելով, որ Աքինջին «չափն անցել է» եւ հավելեց, որ ընտրազանգվածը շուտով նրան «մի լավ դաս» կտա։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նույնպես դատապարտեց կիպրացի թուրք ղեկավարին: Չենգիզն ասել է, որ «այդ ընթացքում, Հյուսիսային Կիպրոսում Աքինջին մահվան սպառնալիքներ է ստացել, ինչի համար նա դատական հետաքննություն է պահանջել»:

Այնուհետեւ սյունակագիր Չենգիզը հավելել է, որ «Աքինջիի խոսքերը նրան դարձրել են քավության նոխազ Թուրքիայում եւ առաջացրել աննախադեպ արձագանքների ալիք, ամենադաժանը, որ երբեւէ տեսել է Հյուսիսային Կիպրոսի որեւէ ներկայացուցիչ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դեվլեթ Բահչելին կոչ է արել Աքինջիին անհապաղ հրաժարական տալ: «Աքինջին եւ նրա համախոհները չպետք է մոռանան, որ Կիպրոսը թուրքական է եւ թուրքական կմնա», ասել է Բահչելին։ Նա նաեւ Աքինջիին առաջարկել է տեղափոխվել հունական Կիպրոսի հարավ։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) խոսնակ Օմեր Չելիքը հորդորել է Աքինջիին ներողություն խնդրել, իսկ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ Հյուսիսային Կիպրոսի առաջնորդը «թշնամաբար է վերաբերվում Թուրքիային» եւ, որ իր կյանքում երբեք չի տեսել «նման անազնիվ քաղաքական գործիչ»: Բարձրագույն քաղաքական գործիչների նման տրամադրության պայմաններում, իշխանամետ թերթերն ավելի կոշտ են դարձել։ «Խաչակիրների Աքինջին պետք է անհապաղ հրաժարական տա», գրել է թերթերից մեկը, իսկ մյուսը հայտարարել, որ Աքինջին «կարծես թշնամի» լիներ։

Չենգիզն իր հոդվածում բացատրել է՝ «դա Թուրքիան է, որ վճարում է հաշիվները Հյուսիսային Կիպրոսում՝ ուղղակի կամ անուղղակի ֆինանսական օգնության միջոցով: Հետեւաբար, կիպրացի թուրքերը միշտ պետք է երախտապարտ լինեն Անկարային: Թուրքիան «մայրն է», իսկ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ նրա «երեխան»: Ամեն ինչ, որ դուրս է այս ենթակայության գաղափարից, կվտանգի ստատուս-քվոն»:

2020 թ․ փետրվարի 6-ին «Գարդիան» թերթին տված հարցազրույցում Աքինջին նախազգուշացրել է «Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների մշտական բաժանման մասին, եթե արագ ձեռք չբերվի համաձայնություն՝ «արդար» դաշնային լուծմամբ»։ Աքինջին ասել է, որ ինքը համաձայն չէ Էրդողանի տեսլականի հետ՝ Անկարայի եւ Նիկոսիայի միջեւ հարաբերությունների առումով՝ որպես «մայր եւ երեխա․․․ Ես ուզում եմ անկախ, եղբայրական հարաբերություններ», բացատրել է նա: Նա խոստովանել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պետք է ավելին անի, որպեսզի իր տնտեսությունն ավելի քիչ կախվածություն ունենա Թուրքիայից, որը վճարում է կառավարության հաշիվները: Սա անելու համար ինքը աջակցության կարիք ուներ [հունական] հարավից, ասել է Աքինջին «Գարդիան»-ին։

«Աքինջին, որը չորեքշաբթի երեկոյան [փետրվարի 5, 2020 թ.] սկսեց վերընտրվելու իր քարոզարշավը, ասել է, որ Կիպրոսի գրեթե կեսդարյա բաժանման միակ կենսունակ լուծումը վերամիավորումն էր դաշնային «տանիքի տակ»․․․ «Եթե սա տեղի չունենա», ասել է Աքինջին «Գարդիան»-ին, «հյուսիսը գնալով ավելի ու ավելի կախված կլինի Անկարայից եւ ի վերջո կարող է կուլ գնալ, որպես փաստացի թուրքական նահանգ»։

«Աքինջիի տեսլականը, որը կիսում են բազմաթիվ կիպրացի թուրքեր, կոչ է անում երկհամայնքային, երկտարածքային Կիպրոսի, քաղաքական հավասարությամբ եւ մեկ «իրավաբանական անձով», ասել է նա «Գարդիան»-ին։ Այն հիմնված է Կիպրոսի կղզիաբնակներ լինելու ընդհանուր ինքնության, այլ ոչ թե թուրք կամ հույն լինելու վրա», գրել է Չենգիզը։

«Ընտրություններում Աքինջիի հավանական մրցակիցը Էրսին Թաթարն է, Անկարայի բացահայտ կողմնակից մի պոպուլիստ, որը դեմ է հարավի հետ հաշտեցմանը: Թաթարը՝ ներկայիս վարչապետը, կողմ է երկկողմանի լուծմանը։ Նա մեծ աջակցություն է վայելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նորաբնակների կողմից, որոնք անհաշիվ թվով ժամանել են մայրցամաքից՝ փոխելով կղզու կրոնական եւ մշակութային դիմագիծը», գրել է «Գարդիանը»։

«Ես չեմ պատրաստվում լինել երկրորդ Թայֆուր Սոքմենը», ասել է Աքինջին «Գարդիան»-ին, վկայակոչելով Հաթայի նախագահին, որը 1930-ական թվականներին իր հանրապետությունը՝ նախկինում ֆրանսիական մանդատ ունեցող Սիրիայի մի մասը հանրաքվեից հետո միացրեց Թուրքիայի հետ։

Թուրքիայի եւ կիպրացի թուրք առաջնորդի միջեւ վեճը շեղում է Թուրքիայի կառավարության ուշադրությունը մի շարք այլ լուրջ հակամարտություններից, որոնք Թուրքիան ունի Հայաստանի, Իրաքի, Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի