Այսօր՝ 28 մարտի 2020թ., 00:00
Ֆրանցիսկոս. «Ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում» Քաղաքացիներն արդեն կարող են տեղաշարժման թերթիկը լրացնել էլեկտրոնային տարբերակով Բակո Սահակյանը պետք է հստակ գիտակցի իր պատասխանատվության չափը. Ռուբեն Հակոբյան Կեղտոտ խաղերի մասնակիցները պատասխան են տալու ժողովրդի առջև՝ օրենքի ողջ խստությամբ. Չափերը մի անցեք Մեկուսացման մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիներ, ինչ որ պահի կսկսեն չենթարկվել և համատարած դուրս կգան մեկուսացումից. Ղազինյան Զատիկի կիրակիից հետո Թրամփը կարող է երկարաձգել կարանտինն ԱՄՆ-ում. FOX Business Ես կխնդրեմ բոլոր ամուսիններին այս իրավիճակում մեկ-մեկ շրջեն. Փոխոստիկանապետ Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի երեխաները պայքարում են COVID-19-ի դեմ․ բժիշկները զգացված են․ Daily Mail Ոստիկաններին ցուցում է տրվել, տեղաշարժման թերթիկը և անձնագիրն ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք. պարետ Օրվա խորհուրդ Պարտքի պատճառով հոսանքազրկվել է բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնը. շտապօգնությամբ տեղափոխված հիվանդը մնացել է միջանցքում Նիկոլն էնքան պարապ է, որ զբաղված է առանց այն էլ դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց դիվադադար անելով Ցիկլոնի ձևաթուղթը պատրաստ է. Սուրենյան Բակո Սահակյանն այցելել է Արցախի ոստիկանություն. Քննարկել են կորոնավիրուսի եւ ընտրությունների հարցերը Երեխաները ռեալ օնլայն դա՞ս են անում, թե՞ հենց այնպես «պտիչկա» դնելու համար է. Փաշինյանը՝ երեւանցի կնոջը Գյումրեցիների յուրօրինակ հումորը՝ կարանտինի օրերին (լուսանկարներ) «Մի՛ մոռացեք, որ մենք կարտոֆիլ ունենք, այնպես որ, սովից չենք մեռնի»․ Լուկաշենկոն երկրի բնակիչներին խորհուրդ է տվել՝ ինչ ուտել․ ONT TV (տեսանյութ) ՌԴ-ում գտնվող հայերը ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպան ԲՀԱՖ. Հայաստանի պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ Լոնդոն չի մեկնել 665 օր տիեզերքում անցկացրած տիեզերագնացը պատմել է, թե ինչպես հեշտ տանել ինքնամեկուսացումը Նիկոլն էնքան պարապ է, որ զբաղված է առանց այն էլ դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց դիվադադար անելով Բիլ Գեյթսն ԱՄՆ իշխանություններին կոչ է անում փակել ամբողջ երկիրը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում. CNN «Յուվենթուսի» ֆուտբոլիստը խախտել է կարանտինը՝ մոդելի հետ հանգստանալու համար Հայրս արտագնա աշխատանքի է, պապս 41 հազար թոշակ է ստանում, ապրում ենք. մարալիկցի 16-ամյա աղջնակը՝ իրեն զանգահարած վարչապետին (տեսանյութ) ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է, թե ինչ նպատակով պետք է օգտագործվի ԱՄՆ կողմից Հայաստանին տրվող 1.1 մլն դոլարը «Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան Ադրբեջանի քաղաքացի՞ է հատել ՀՀ սահմանը. ԱԱԾ-ից չեն մեկնաբանում «Փաստորեն երեխաներին ցրելու համար ուղարկում եք դպրոց». Փաշինյանը զանգում է պատահական քաղաքացիներին Քաղաքացիների հետ խոսակցությունները ազդեցին մեր քննարկումների վրա. հիմա որոշումներ են պատրաստվում. Փաշինյան Կորոնավիրուսով վարակված զինծառայողներից միայն մեկն ունի թույլ արտահայտված ջերմություն Մասիվի շուկան երեք օր է` փակ է, առևտրականները բողոքում են (տեսանյութ) Էմիրեյթս մարզադաշտի մոտ նախատեսվում է կանգնեցնել Վենգերի արձանը Կորոնավիրուսի շնորհիվ WhatsApp-ն ավելի մեծ տարածում է գտել․ IXBT «Շատ տարօրինակ ժամանակներում ենք ապրում. չգիտենք թե ե՞րբ կավարտվի համաճարակը եւ ինչպե՞ս կավարտվի». Արտակ Զաքարյան «Արտակարգ» Երեւանը՝ տանիքից ու երգեհոնի «թոքերը». ԿՈՐՈՆԱդադարը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում Կառավարության՝ բանկերից վարկ վերցնելու առաջարկությունն ավելի է ծանրացնելու մեր վիճակը. Ռեստորանների միության տնօրեն (տեսանյութ) Բռնցքամարտի ՀՀ հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Քիմ Քարդաշյանի հրապարակած տեսանյութը բարկացրել է թուրքերին (տեսանյութ) Ի՞նչ կապ ունի կորոնավիրուսը ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունում է Հայաստանի կառավարության արագ արձագանքը Ասում են` կորոնավիրուսի համար հայատառ գրողները պակաս խոցելի խումբ են․ Արայիկ Հարությունյան Հատուկ կորոնավիրուսի վիճակագրության սիրահարների համար Տարասովն առաջարկում է ԼՂ հարցով ժամանակավոր զինադադարի համաձայնագիր կնքել Հունաստանը թուրքական կողմին մեղադրել է ներգաղթյալների ճամբարը հրդեհելու համար (տեսանյութ) Կալիֆոռնիայի բնակիչներին կոչ են անում զուգարանը չնետել մարզաշապիկներն ու խոնավ անձեռոցիկները «33 տարի տանն եմ մնացել, 1 ամիսն ի՞նչ է չմնամ»․ Թամարա Պետրոսյանը Women’s Club-ի կարանտինի մասին Մարկոս Պիզելի․ Շատ եմ կարոտում Հայաստանը Օլգա Բուզովան Instagram-ի հետեւորդների թվով նոր ռեկորդ է սահմանել Պոզները հանդես է եկել ուղերձով Աշխարհը կաղքատանա կորոնավիրուսի պատճառով: Ո՞վ եւ որքա՞ն կվճարի. BBC Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի կազմում է Ձերբակալել են տղամարդուն, որը միտումնավոր հազացել է ոստիկանների ուղղությամբ. Independent Զիդան. Հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին Երկրի ժամը Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում. Գ․ Սուրենյան Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին Վայրի պուման շուրջ 15 ժամ թափառել է Չիլիի մայրաքաղաքի դատարկ փողոցներով Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2.2 տրիլիոն դոլարի չափով տնտեսական օգնության փաթեթը. Voice of America Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք Արցախի նախագահի մի քանի թեկնածուների համատեղ հայտարարությունը Իրավասո՞ւ է, արդյոք, Արցախի նախագահը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն Պարետը վեց ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարի համար Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել. Հրանտ Բագրատյանը բերել է Չինաստանի, Սինգապուրի, Իսրայելի օրինակները «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ Վիտալի Բալասանյանը պատիվ է համարում Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը 1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է Տնտեսական դժվարության պատճառներից մեկը Այսօր որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է ԱՄՆ–ը 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Ցորենի բերքի կանխատեսումը՝ մեգաբայթերով Վաղվանից ԱԻՆ–ը կանգառներում օրը երկու անգամ կիրականացնի ախտահանման աշխատանքներ ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները փետրվար ամսվա աշխատանքի համար պարգևատրվել են 61 միլիոն դրամով․ AntiFake.am Հայաստանում թույլատրված տնտեսական գործունեության ցանկն ընդլայնվել է. փոխնախարար Կորոնավիրուսի հաղթահարման գանձապետական հաշիվը կազմում է շուրջ 691.5 միլիոն Լուկաշենկոն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին. զբաղվում ենք առանց աղմուկ ու փոշի բարձրացնելու. ԲԵԼՏԱ Չորս հարց Նիկոլ Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան Հայաստանում աշնանացան ցորենի բերքահավաքը կկազմի 155 հազար տոննա․ Էկոնոմիկայի նախարարություն Յուրի Խաչատուրովի փաստաբանը հայտարարություն է տարածել
Հարցում

Պարգեւ Սրբազան. «Կարելի է հապճեպ պատժել շատ մարդկանց, բայց կարող է՝ այդ մարդիկ, թեև ղեկավար են, բայց իրենք չեն մեղավորը»

168.am-ի հարցազրույցը Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ

– Սրբազան, ի՞նչ ռիսկեր, վտանգներ կան հոգևոր անվտանգության առումով, ի վերջո, այն ազգային անվտանգության բաղադրիչ է:

– Հոգևոր անվտանգության տեսակետից մենք ունենք մեծ, համաշխարհային կամ գլոբալ ռիսկ: Այս երևույթը կոչվում է գլոբալիզմ, որը չի ճանաչում ազգություն, կրոն, ինքնություն: Սա, ես կարծում եմ, վտանգ է ամբողջ աշխարհի, բոլոր կրոնների, ազգերի համար: Սա գլոբալիզացիայի նպատակն է: Մենք՝ հայերս, մոտ 2000 տարի մեր ինքնության, հավատքի, դավանանքի, լեզվի և մշակույթի համար անընդհատ պայքար ենք մղում՝ փորձելով պաշտպանել մերը, մեր ուրույնը: Եվ այս առումով, իհարկե, բացի տեղային, շրջանային կամ տարածաշրջանային վտանգներից, կա նաև այս համաշխարհային վտանգը: Բնականաբար, դրա սլաքն առաջին հերթին՝ ուղղված է ընդդեմ մեր ազգի և մեր եկեղեցու՝ կամա թե ակամա:

Այնպես որ, 1990-ից սկսած բազմաթիվ աղանդներ՝ տարբեր համաշխարհային կենտրոններից ֆինանսավորվող, ուղղորդվում են տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Եվ, իհարկե, դրանք, առաջին հերթին՝ հարվածում են մեր եկեղեցուն և մեր ժողովրդի հավատքի միասնականությանը՝ բաժանիր, որ տիրես: Դա շատ ակնհայտ երևում էր Խորհրդային Միության փլուզումից հետո անմիջապես: Սա՝ չհաշված տարբեր հասարակական կազմակերպությունների, «լիբերալ» արժեքներ կրողների հանգամանքը, որոնք էլ իրենց պայքարն են մղում իբրև թե լավ անվան տակ՝ սեռերի հավասարություն, գենդերային հավասարություն, և միաժամանակ ջնջում են սեռը՝ ծնող-1, ծնող-2, ծնող-3, ընդլայնում են սեռական փոքրամասնությունների իրավունքները, կարծես թե իրենց որևէ մեկը ճնշել է: Հայաստանում այդպիսի երևույթներ չեն եղել՝ և՛ Խորհրդային Միության ժամանակ, և՛ դրանից հետո:

Արհեստածին բաներ են՝ ընդդեմ բնականոն ընտանիքի, իսկ դա ազգի, բանակի, պետության, հավատքի ամենակարևոր բջիջն է: Ընտանիքը մենք նախնական եկեղեցի ենք համարում, առաջին սրբությունը. տղամարդը խորհրդանշում է Քրիստոսին՝ որպես եկեղեցու և ընտանիքի գլուխ, իսկ կինը՝ բուն սուրբ եկեղեցին, զավակներն էլ՝ հավատացյալ ժողովուրդը: Դրա համար պսակի ժամանակ Պողոս առաքյալի խոսքն ենք ընթերցում, որ ամուսնական անկողինը սրբությամբ պիտի պահեք, ինչն այս երևույթները փորձում են պղծել, քանդել ազգի, եկեղեցու, ընտանիքի հիմքը:

– Վերջին մեկ-երկու տարում շատ ակտիվ խոսվում է կանանց իրավունքներից, ավելի կոնկրետ՝ կանանց դեմ բռնության դեպքերից, ինչը փորձում են կանխել միջազգային կոնվենցիայի վավերացմամբ: ՀՀ-ում դա գերխնդի՞ր է՝ ըստ Ձեզ, Սրբազան:

– Ես չեմ կարծում, որ դա գերխնդիր է: Ես մեկ հետաքրքիր բան գիտեմ. հայ ազգի մեջ կինն իր ուրույն, պատվավոր և մեծ տեղն ու դերն է ունեցել ընտանիքի կյանքում: Ես շատ լավ հիշում եմ, որ երբ տատիկս ու պապիկս գալիս էին քաղաք՝ մեզ մոտ երեք ամսով, հայրս ու մայրս աշխատավարձը տալիս էին տատիկին, և ինքն էր ասում՝ վերցրու այսքան գումար և սա գնի: Այսինքն՝ մեծ մայրն իր ուրույն տեղն ուներ, և 90 տոկոսով դա բոլոր ընտանիքներում էր: Հիմա կարող են տարբեր երևույթներ լինել, երբ ամուսինը խմում է, կամ ջղային է և կնոջը ծեծում է, բայց որ համատարած հայ ընտանիքում կնոջը ստրկացնեն, լռեցնեն, նման բան չկա: Մասնավոր դեպքեր կարող են, ինչպես ասում են՝ ամեն տեղ գող էլ կլինի, մարդասպան էլ, հանցագործ էլ, տարբեր երևույթներ առանձին կարող են տեղի ունենալ, բայց կրկնում եմ՝ չի նշանակում, որ հայերի մեջ դա համատարած է: Երկրորդ՝ եթե այդպիսի երևույթներ են լինում, կա Քրեական օրենսգիրք, վերցրեք և պատժեք: Եթե վնաս է տվել, ծեծել է կամ սպառնացել է, կիրառեք Քրեական օրենսգիրքը:

– Վերջին 2-3 տարում մի տեսակ հաճախակիացել են դեպքերը, երբ մայրը նորածնին աղբանոցն է նետում, երբ այլ ազգերի մեջ արմատացած կարծիք է եղել՝ երեխան հայի համար սրբություն է: Գուցե այսօր կա սոցցանց, բաց տեղեկատվական դաշտ, դրա համա՞ր է մեզ թվում, որ նման դեպքերը հաճախակիացել են: Ի դեպ, սրա կողքին տղամարդկանց կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքեր էլ են հանդիպում, անգամ՝ սեփական երեխաների:

– Չեմ կարծում, որ հաճախակիացել են, պարզապես ամեն մի դեպքի վերաբերյալ մեծ աղմուկ է լինում: Եվ եթե տարվա կտրվածքով 5 դեպք է լինում, մենք կարծում ենք, որ դեպքերը շատացել են: Ինչ վերաբերում է տղամարդկանց կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությանը, նման բան կարող է անել միայն հիվանդ մարդը, որին պիտի մեկուսացնել, բայց սա ևս համատարած բնույթ չի կրում: Նման երևույթներ միշտ էլ եղել են բոլոր ազգերի մեջ: Պետք չէ էքստրապոլացիա անել, տարածել բոլորի վրա: Դրանք հիվանդ մարդիկ են, կամ սրբապիղծներ, որոնց կամ պիտի բուժել, կամ մեկուսացնել հասարակությունից: Բայց մենք չենք կարող ասել, որ դա հայ ազգին բնորոշ է: Այդպես չէ: Դա կատարյալ հակաքրիստոնեական երևույթ է:

– Խախտվում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց իրավունքները տարբեր իրավիճակներում, սակայն տղամարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ գրեթե չկան, համենայնդեպս, դժվարությամբ կհիշենք: Եթե Ձեր նշած համաշխարհային քաղաքականությունը վերցնենք, կարո՞ղ ենք ասել, որ դրանք ուղղված են նաև տղամարդկանց, այսպես ասած, դիմադրողականության թուլացմանը, իջեցմանը, իսկ նրանք բանակի հիմքն են:

– Հնարավոր է, որ իջեցնի, որովհետև սլաքն ուղղված է մեկ նպատակի՝ տկարացնել տղամարդուն, որն ամենաուժեղ դիմադրողականությունն ունի՝ քաղաքական, սոցիալական առումով: Այո, ծայրահեղ վիճակներում իրենք են մեզ պաշտպանում, երբ պատերազմներ են լինում: Եվ այդ դիմադրողականությունը պետք է կոտրել: Եվ սա՝ ոչ միայն հայերի մոտ, այն գլոբալիզացիայի գործիքներից մեկն է, գործիքակազմի մի մասը: Մենք պետք է հստակ հասկանանք՝ ինչ են հետապնդում, ինչի դեմ են, ուր են ուզում հասնել, և ինչ է մեզ սպասվում, եթե նրանք հաջողության հասնեն: Սա կապված է մեր ազգային և հոգևոր անվտանգության հետ, շատ պարզ պիտի գիտակցենք: Դուք կարծում եք, որ Եվրոպայում առաջին անգամ «էմոցիպացիա» բառը հնչեց, շատ հեռահար նպատակներ ուներ այն:

Ո՞րն էր դա. ոչ թե՝ կինը օջախը պահի, երեխայի հետ զբաղվի, դաստիարակի, այլ՝ երեխային կտրեն ընտանիքից, ավանդական ձևով չդաստիարակեն, այլ տան հասարակությանը: Իսկ հասարակության մեջ կան անձինք, որոնք ղեկավարում են, ինչպես իրենք են ցանկանում, և երեխան դառնում է այս հասարակության գերին: Սա է եղել նպատակը: Այդ ո՞վ ասաց, որ կանայք ահավոր վիճակում են եղել 17, 18 կամ 19-րդ դարերում:

– Շեղվենք թեմայից և անդրադառնանք Արցախի հիմնախնդրին: Ի վերջո, հոգևորականներն իրենց մասնակցությունն ու դերն են ունեցել արցախյան պատերազմում: Ինչպե՞ս եք Դուք խնդրի լուծումը պատկերացնում:

– Ես անձամբ Արցախի հարցը պատկերացնում եմ այսպես. ամեն ինչ պիտի անենք, որ ճանաչեցնել տանք Արցախի Հանրապետությունը, և սա՝ այն սահմաններում, որն այսօր ունենք, որն ամրագրված է Արցախի Սահմանադրության մեջ: Սրա համար պետք է ջանք թափենք: Սրանք մեր պատմական հողերի մի մասն են: Իրենք (Ադրբեջանը.- Մ.Պ.) սկսեցին պատերազմը, իրենք էլ պարտվեցին: Եվ իրենք են խախտում զինադադարի պայմանագիրը, ոչ թե մենք: Ես երբ որ հանդիպում եմ բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ, իրենք ինձ ասում են՝ պիտի կոմպրոմիսի, զիջումների գնանք, բայց զիջումները լինում են երկկողմանի: Վերջերս Իլհամ Ալիևն ասաց՝ ետ եք տալիս 7 շրջանները, զինված ուժերը հանում եք, հետո կմտածենք, թե Ադրբեջանի կազմում ինչ կարգավիճակ ենք տալիս Արցախին: Տեսել ենք այդ կարգավիճակը, Նախիջևանում հայություն չմնաց, նույնն էլ անում են Արցախի հանդեպ:

Մենք այդ դառը պտուղը ճաշակել ենք, որ անիմաստ բան է դա: Խոսում եմ ԱՄՆ ներկայացուցչի (ԵԱՀԿ ՄԽ.- Մ.Պ.) հետ, ասում է՝ Սրբազան մարդ եք, պիտի գնաք կոմպրոմիսի, ես էլ պատասխանեցի՝ դեմոկրատ երկիր եք, ջահակիրն եք, առաջին քայլը դուք արեք: Հարցնում է՝ ո՞ր քայլը, ասում եմ՝ Ալյասկայի 99 տարվա պայմանագիրն ավարտվել է, ետ տվեցի՞ք ռուսներին, բա թե՝ ոչ: Հետո հիշեցրի՝ Տեխասը դուք գրավել եք Մեքսիկայից, ետ տվեցի՞ք, բա թե՝ ոչ, ասում եմ՝ բա մենք ինչո՞ւ պիտի մեր պատմական հողերը հետ տանք:

Նույնը ռուս կարևոր մի անձնավորություն, երբ խոսում էր նույն թեմայով, ասացի՝ դուք Սախալինը, Կուրիլը տվե՞լ եք, դուք Կալինինգրադ-Քյոնիսբերգը տվե՞լ եք, ասում է՝ ոչ, պատասխանեցի՝ եթե դուք չեք տվել, բա ինչի՞ եք ստիպում, որ մենք մեր պատմական հողերը ետ տանք: Լռում են: Կոսովոն կարող են ճանաչել, իսկ ինչո՞ւ Արցախը չեն ճանաչում, հատկապես, երբ Կոսովոյի դեպքում շատ վիճելի բաներ կան, բայց Արցախի դեպքում վիճելի բան չկա: Դա մեր տարածքն է, իսկ Ադրբեջանը ստեղծվել է 1918 թվին, մինչ այդ գոյություն չի ունեցել: Բոլոր հարցերին պետք է օբյեկտիվ մոտենալ, ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները չեն ուզում սահմանների նոր վերաձևումներ: Դա հաճելի չէ գերպետությունների համար, կամ՝ եթե անում են, փորձում են ի շահ իրենց անել՝ Օսիա, Աբխազիա, Ղրիմ: Կամ՝ եթե պիտի բանակներ մտնեին Սիրիա, Իրաք, մտան: Մենք տեսնում ենք նաև քարտեզներ, որտեղ այդ մեծ պետությունները փորձում են Մերձավոր Արևելքն ամբողջովին ձևափոխել: Իրենք կամենում են սահմանը փոխել այնպես, ինչպես իրենք են կամենում, ոչ թե՝ ինչպես պատմական արդարությունն է պահանջում:

Եվ մենք դրա հետ առերեսվում ենք, հասկանում, որ այս իրականության մեջ ենք, բայց պիտի պայքարենք մերի համար: Սա է խնդիրը: Ես կարծում եմ, որ պետք է ռեալ մոտենալ հարցերին, իմանալ, թե ինչի դեմ, ինչ ուժերի դեմ ենք պայքարում, և պիտի շարունակենք պայքարել համառորեն: Արդեն ավելի քան 30 տարի այդ ճանապարհին կանգնած ենք և թանկ գին ենք վճարել, արյուն ենք տվել, կորուստներ ենք ունեցել, քայքայված գյուղեր, շեներ, քաղաքներ ենք ունեցել, փախստականներ… Շատ մեծ գին է վճարված:

– Վերջին շրջանում օրակարգային թեմա է դարձել նաև բանակում տիրող իրավիճակը, սպանության և ինքնասպանության դեպքերը, Դուք ի՞նչ խորքային պատճառներ եք տեսնում, ի՞նչ խնդիրներ կան՝ հոգևոր և ոչ հոգևոր մթնոլորտի հետ կապված:

– Այս վերջերս մի քիչ հաճախակի եղան այդ դեպքերը, ինչը տարօրինակ է, աննախադեպ: Ցանկացած բանակում լինում են այդպիսի դեպքեր, ես ծառայել եմ սովետական բանակում, մեզ մոտ 2 հոգի գժվեցին, մեկը՝ կախվեց, մյուսը՝ ինքն իրեն գնդակահարեց, որ երեք ամիս էր մնացել ծառայության ավարտին, կարծեմ սիրած աղջիկն էր ամուսնացել: Այսինքն՝ տարբեր դեպքերում տարբեր պատճառներ են լինում: Ես կարծում եմ՝ ներկա իրավիճակում մեկ պատճառ չէ, որ ասես՝ համատարած դա է բանակում: Կարող է՝ զինվորներն իրար հետ վիճել են, սա մի դեպք է, մեկ այլ դեպքում կարող է՝ զինվորը սպայի հետ է վիճել, կամ կարող է՝ վատ լուր է ստացել, նյարդային համակարգը թույլ է եղել և ինքնասպան է եղել: Կարող է՝ սպանել են և քողարկել ինքնասպանության տակ, դա էլ է հնարավոր: Այս բոլոր հարցերը պետք է քննչական մարմիններն առանձին-առանձին ուսումնասիրեն, և մենք հասկանանք՝ կա մե՞կ պատճառ, երկո՞ւ, թե՞ երեք, չորս, որո՞նք են դրդապատճառները: Ես չեմ ուզում, որ մենք հապճեպ ընդհանրացնենք և եզրակացություն անենք: Դա սխալ կլինի:

Պետք է ճշգրիտ իմանանք և ամեն պարագան շատ մանրակրկիտ ուսումնասիրենք: Ամեն դեպք պետք է առանձին ձևով ուսումնասիրել, պետք է վերլուծական ճիշտ աշխատանք կատարվի՝ պարզելու դրդապատճառները, և, թե ինչ կարելի է անել: Պիտի ախտորոշումն ունենանք, որ կարողանանք բուժել: Կարելի է հապճեպ պատժել շատ մարդկանց, բայց կարող է այդ մարդիկ, այո, ղեկավար են, բայց իրենք չեն մեղավորը: Հիմա երկրի ղեկավար է, և հանրապետության ծայրամասում մեկը խմած մեքենայով մի տասը մարդու սպանել է, դրանում երկրի ղեկավա՞րն է մեղավոր: Չի կարելի այդպես մոտենալ, պետք է ուսումնասիրել:

– Ասում են՝ սրանում իր ազդեցությունն ունի հերոսների վարկաբեկումը, որ զինվորը չենթարկվի վերադասին: Այսինքն՝ սպայի պաշտպանվածության, դերի բարձրացման հետ կապված խնդիրներ կան:

– Հնարավոր է: Սա՝ առաջինի դեպքում: Բայց ես լսել եմ նաև, որ սպաներն ասում են՝ զինվորն իրեն շատ անկարգ է պահում, ինձ բոլորի մոտ վիրավորում է, իսկ եթե ես իմ պատիվս պահելու համար ապտակեմ, ինձ կնստացնեն, իսկ զինվորին ոչինչ չեն անի: Կա մեկ այլ երևույթ. երբեմն էլ սպան է իր սահմաններից անցնում և տեղի-անտեղի կարող է հայհոյել զինվորին: Նման դեպքեր էլ են լինում: Այնպես որ՝ սա երկկողմանի խնդիր է. միայն սպան չէ մեղավոր, կամ միայն զինվորը, օրենքը: Պետք է բալանսավորումը, օպտիմալ մոտեցումը գտնել: Բարդ խնդիր է, ամենօրյա աշխատանք է պահանջում: Ամեն մի զորամաս պիտի վերածել ընտանիքի, մյուս կողմից՝ ամեն ընտանիքում էլ զավակներ են լինում, որ ինչքան էլ ծնողն ասում է, նա մնում է չարաճճի, անուղղելի է: Ցավոք, փակ համակարգերում՝ բանակ, գիշերօթիկ, բանտ, որտեղ տաքարյուն երիտասարդներ շատ կան, այդպիսի կնճռոտ, շատ ցավոտ երևույթներ առկա են:

 

website by Sargssyan