Իտալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 10 քաղաք փակվել է և հայտնվել «կարմիր գոտում»
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Իտալիայի Լոմբարդիա մարզի ղեկավարության մամլո ծառայությունը ներկայացրել է քաղաքների և գյուղերի ցանկը, որոնք ամբողջովին փակվել են և գտնվում են այսպես կոչված՝ «կարմիր գոտիներում»՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Ինչպես հայտնում է CNN-ը, մեկուսացման մեջ հայտնված քաղաքներն են Կոդոնյոն, Կաստիլյոնեն, Կասալպուստերլենգոն, Ֆոմբիոն, Մալեոն, Սոմալիան, Բերտոնիկո, Տերանովա դեյ Պասերինի, Կաստելգերունդոն, Սան Ֆիորանոն:
«Կարմիր գոտու» շրջաններում արգելվում է մարդկանց ելումուտը, դադարեցվում է գնացքի կայարանների և հանրային տրանսպորտի աշխատանքը:
Իտալիայում վերջին տվյալների համաձայն 283 վարակակիր կա, որոնց մեծամասնությունը՝ Լոմբարդիայում:
Հաղորդվում է նաև, որ իսպանական Տեներիֆե կղզու հյուրանոցում, որտեղ իտալացի տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նույնպես կարանտինային իրավիճակ է ստեղծվել. հյուրանոցի բոլոր հյուրերը ստուգումներ են անցնում:
Բացի այդ, կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է արձանագրվել Շվեյցարիայում: