Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույն չափով էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 25-ին, կազմել է 478.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.46 դրամ (նվազել է 0.09 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 621.40 դրամ (աճել է 4.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.31 դրամ (նվազել է 0.12 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 288.73 դրամ, ոսկի՝ 25,707.75 դրամ, պլատին՝ 14,825.03 դրամ: