«Ալեքսանդր Լիտվինենկոյի կյանքն ու մահը»՝ օպերա երկու գործողությամբ
Մեծ Բրիտանիա-Կոմպոզիտոր Էնթոնի Բոլթոնը, Օլիվիա Ռեյը, ով խաղում է Աննա Պոլիտկովսկայայի դերը, Մարինա Լիտվինենկոն՝ սպանված ռուս նախկին հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոյի այրին և երաժիշտները, Լոնդոն, 24 փետրվարի, 2020թ.
Ռուսաստանի նախկին հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոյի գործունեության և սպանության մոտիվներով կոմպոզիտոր Էնթոնի Բոլթոնը երկու գործողությամբ օպերա է գրել՝ այն կոչելով «Ալեքսանդր Լիտվինենկոյի կյանքն ու մահը»: Լոնդոնում կայացած ասուլիսում կոմպոզիտորը լրագրողներին ասել է, որ 3 տարի աշխատել է իր այդ նոր ստեղծագործության վրա:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն Ռուսաստանից հեռացել էր: Նա 2001-ին ապաստան էր ստացել Բրիտանիայում: Նա մահացավ 2006-ին Լոնդոնում՝ ռադիոակտիվ նյութից թունավորվելու հետևանքով: Ենթադրվում է, որ նրան սպանեցին Ռուսաստանի հատուկ ծառայությունները: