Վաղը նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին Իրանից հայրենիք վերադարձնելու համար
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Արձագանքելով Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ երկքաղաքացիներ: Վաղը նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը Aysor.am-ին տված հարցազրույցում:
«Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության՝ դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ասել է Ավագյանը։
Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման կապակցությամբ, հիշեցնենք, Հայաստանը երկու շաբաթով և մասամբ դադարեցրել է ցամաքային և օդային հաղորդակցությունը հարևան երկրի հետ։ Միաժամանակ, սահմանափակում չի կիրառվում Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար։
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած մեկ օրում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է ևս 34-ով՝ հասնելով 95-ի, հիվանդությունից մահացածների թիվն ավելացել է 3-ով և դարձել 15։ Վարակի նոր դեպքերից 16-ը գրանցվել են Իրանում վարակի կենտրոն համարվող Ղոմ քաղաքում, 9-ը՝ մայրաքաղաք Թեհրանում, մյուսները՝ այլ շրջաններում, ընդ որում՝ բոլոր վարակվածներն այցելել են Ղոմ կամ այլ բնակավայրեր ժամանել Ղոմից։