Այսօր՝ 28 մարտի 2020թ., 00:00
Վարակի էպիկենտրոն Ուհանում կյանքը վերականգնվում է Վարակի էպիկենտրոն Ուհանում կյանքը վերականգնվում է «Սաղիս ապրանքները նեխել է, տարել ենք, զիբիլն ենք գցել». Բողոքի ակցիա Նոր Նորքի շուկայում Լուսանկարիչը ճանապարհորդել է ամբողջ Եվրոպայով մեկ և լուսանկարել մարդկանց կողմից մոռացված վայրերը (Լուսանկարներ) Խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերից որևէ մեկում կորոնավիրուսով վարակման դեպք չկա. Արտակ Տոնոյան Հայաստանի և հայ ժողովրդի համար հանրապետական մաղթանքի արարողությունը (Տեսանյութ) Հաղթանակի ապրիլ Հայ երիտասարդը Ֆրասիայի Լիոն քաղաքում նվագում է շենքի բակում Երևանում տաքսու վարորդը քաղաքացու է ծեծել ՈւԵՖԱ-ի նախագահը չի բացառել, որ ֆուտբոլային առաջնությունները կարող են չվերսկսվել ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների համար 700 հիվանդանոցային մահճակալ եւ վերակենդանացման բաժանմունքի 70-80 մահճակալ է մոբիլիզացվել. նախարար Playboy-ի աստղը մեկուսանալու համար զուգընկեր է փնտրում (լուսանկարներ) Ֆրանցիսկոս. «Ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում» Քաղաքացիներն արդեն կարող են տեղաշարժման թերթիկը լրացնել էլեկտրոնային տարբերակով Բակո Սահակյանը պետք է հստակ գիտակցի իր պատասխանատվության չափը. Ռուբեն Հակոբյան Կեղտոտ խաղերի մասնակիցները պատասխան են տալու ժողովրդի առջև՝ օրենքի ողջ խստությամբ. Չափերը մի անցեք Մեկուսացման մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիներ, ինչ որ պահի կսկսեն չենթարկվել և համատարած դուրս կգան մեկուսացումից. Ղազինյան Զատիկի կիրակիից հետո Թրամփը կարող է երկարաձգել կարանտինն ԱՄՆ-ում. FOX Business Ես կխնդրեմ բոլոր ամուսիններին այս իրավիճակում մեկ-մեկ շրջեն. Փոխոստիկանապետ Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի երեխաները պայքարում են COVID-19-ի դեմ․ բժիշկները զգացված են․ Daily Mail Ոստիկաններին ցուցում է տրվել, տեղաշարժման թերթիկը և անձնագիրն ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք. պարետ Օրվա խորհուրդ Պարտքի պատճառով հոսանքազրկվել է բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնը. շտապօգնությամբ տեղափոխված հիվանդը մնացել է միջանցքում Նիկոլն էնքան պարապ է, որ զբաղված է առանց այն էլ դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց դիվադադար անելով Ցիկլոնի ձևաթուղթը պատրաստ է. Սուրենյան Բակո Սահակյանն այցելել է Արցախի ոստիկանություն. Քննարկել են կորոնավիրուսի եւ ընտրությունների հարցերը Երեխաները ռեալ օնլայն դա՞ս են անում, թե՞ հենց այնպես «պտիչկա» դնելու համար է. Փաշինյանը՝ երեւանցի կնոջը Գյումրեցիների յուրօրինակ հումորը՝ կարանտինի օրերին (լուսանկարներ) «Մի՛ մոռացեք, որ մենք կարտոֆիլ ունենք, այնպես որ, սովից չենք մեռնի»․ Լուկաշենկոն երկրի բնակիչներին խորհուրդ է տվել՝ ինչ ուտել․ ONT TV (տեսանյութ) ՌԴ-ում գտնվող հայերը ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպան ԲՀԱՖ. Հայաստանի պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ Լոնդոն չի մեկնել 665 օր տիեզերքում անցկացրած տիեզերագնացը պատմել է, թե ինչպես հեշտ տանել ինքնամեկուսացումը Նիկոլն էնքան պարապ է, որ զբաղված է առանց այն էլ դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց դիվադադար անելով Բիլ Գեյթսն ԱՄՆ իշխանություններին կոչ է անում փակել ամբողջ երկիրը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում. CNN «Յուվենթուսի» ֆուտբոլիստը խախտել է կարանտինը՝ մոդելի հետ հանգստանալու համար Հայրս արտագնա աշխատանքի է, պապս 41 հազար թոշակ է ստանում, ապրում ենք. մարալիկցի 16-ամյա աղջնակը՝ իրեն զանգահարած վարչապետին (տեսանյութ) ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է, թե ինչ նպատակով պետք է օգտագործվի ԱՄՆ կողմից Հայաստանին տրվող 1.1 մլն դոլարը «Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան Ադրբեջանի քաղաքացի՞ է հատել ՀՀ սահմանը. ԱԱԾ-ից չեն մեկնաբանում «Փաստորեն երեխաներին ցրելու համար ուղարկում եք դպրոց». Փաշինյանը զանգում է պատահական քաղաքացիներին Քաղաքացիների հետ խոսակցությունները ազդեցին մեր քննարկումների վրա. հիմա որոշումներ են պատրաստվում. Փաշինյան Կորոնավիրուսով վարակված զինծառայողներից միայն մեկն ունի թույլ արտահայտված ջերմություն Մասիվի շուկան երեք օր է` փակ է, առևտրականները բողոքում են (տեսանյութ) Էմիրեյթս մարզադաշտի մոտ նախատեսվում է կանգնեցնել Վենգերի արձանը Կորոնավիրուսի շնորհիվ WhatsApp-ն ավելի մեծ տարածում է գտել․ IXBT «Շատ տարօրինակ ժամանակներում ենք ապրում. չգիտենք թե ե՞րբ կավարտվի համաճարակը եւ ինչպե՞ս կավարտվի». Արտակ Զաքարյան «Արտակարգ» Երեւանը՝ տանիքից ու երգեհոնի «թոքերը». ԿՈՐՈՆԱդադարը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում Կառավարության՝ բանկերից վարկ վերցնելու առաջարկությունն ավելի է ծանրացնելու մեր վիճակը. Ռեստորանների միության տնօրեն (տեսանյութ) Բռնցքամարտի ՀՀ հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Քիմ Քարդաշյանի հրապարակած տեսանյութը բարկացրել է թուրքերին (տեսանյութ) Ի՞նչ կապ ունի կորոնավիրուսը ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունում է Հայաստանի կառավարության արագ արձագանքը Ասում են` կորոնավիրուսի համար հայատառ գրողները պակաս խոցելի խումբ են․ Արայիկ Հարությունյան Հատուկ կորոնավիրուսի վիճակագրության սիրահարների համար Տարասովն առաջարկում է ԼՂ հարցով ժամանակավոր զինադադարի համաձայնագիր կնքել Հունաստանը թուրքական կողմին մեղադրել է ներգաղթյալների ճամբարը հրդեհելու համար (տեսանյութ) Կալիֆոռնիայի բնակիչներին կոչ են անում զուգարանը չնետել մարզաշապիկներն ու խոնավ անձեռոցիկները «33 տարի տանն եմ մնացել, 1 ամիսն ի՞նչ է չմնամ»․ Թամարա Պետրոսյանը Women’s Club-ի կարանտինի մասին Մարկոս Պիզելի․ Շատ եմ կարոտում Հայաստանը Օլգա Բուզովան Instagram-ի հետեւորդների թվով նոր ռեկորդ է սահմանել Պոզները հանդես է եկել ուղերձով Աշխարհը կաղքատանա կորոնավիրուսի պատճառով: Ո՞վ եւ որքա՞ն կվճարի. BBC Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի կազմում է Ձերբակալել են տղամարդուն, որը միտումնավոր հազացել է ոստիկանների ուղղությամբ. Independent Զիդան. Հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին Երկրի ժամը Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում. Գ․ Սուրենյան Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին Վայրի պուման շուրջ 15 ժամ թափառել է Չիլիի մայրաքաղաքի դատարկ փողոցներով Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2.2 տրիլիոն դոլարի չափով տնտեսական օգնության փաթեթը. Voice of America Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք Արցախի նախագահի մի քանի թեկնածուների համատեղ հայտարարությունը Իրավասո՞ւ է, արդյոք, Արցախի նախագահը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն Պարետը վեց ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարի համար Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել. Հրանտ Բագրատյանը բերել է Չինաստանի, Սինգապուրի, Իսրայելի օրինակները «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ Վիտալի Բալասանյանը պատիվ է համարում Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը 1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է
Հարցում

Փաշինյանը հրապարակել է իրեն հասցեագրված նամակը և կարգադրել ծառայողական քննություն սկսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի քաղաքացու՝ իրեն հասցեագրված նամակը: Վարչապետը նամակը վերահասցեագրել է մի շարք պաշտոնյաների: Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Այսօր առավոտյան ստորև ներկայացվող նամակն եմ ստացել Մարիա Ղանաղունյանից: Նամակը կարդալուց հետո նախ զանգել եմ հեղինակին՝ շնորհակալություն հայտնել այս նամակը գրելու համար, այն իմ ֆեյսբուքյան էջում հրապարակելու թույլտվություն եմ ստացել, ապա նամակը հասցեագրել եմ մի շարք պաշտոնյաների հետևյալ գրությամբ.

Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում:

1. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. նամակից արագ դուրս բերել ընթացակարգային այն խնդիրները, որոնք նորմատիվային կարգավորման կարիք ունեն և սկսել կարգավորման գործընթացը:

2. Ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանին. սկսել ծառայողական քննություն Անձնագգրային և վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով. պատժել բոլոր մեղավորներին՝ առնվազն աշխատանքից ազատման ձեւով: Կապվել նամակի հեղինակի հետ, վերցնել մանրամասն բացատրություններ Անձնագրային եւ վիզաների վարչությունում ունեցած դժվարությունների վերաբերյալ, կատարել վատ աշխատողների ճանաչումներ եւ վատ աշխատողներին ազատել աշխատանքից:

3. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. նշանակել ծառայողական քննություն ՔԿԱԳ հիշատակված բաժնի գործունեության կապակցությամբ եւ թերացած աշխատակիցներին ազատել աշխատանքից:

4. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին. հայրենադարձների շրջանում իրականացնել զրույցներ, հարցումներ նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների վերաբերյալ, կազմել համապատասխան օրակարգ եւ այդ օրակարգը փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով պիտի ղեկավարի այդ հարցերը լուծելու գործընթացը:

5. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. հետեւել սույն հանձնարարականի կատարման ընթացքին:

Սիրելի հայրենակիցներ, ստորեւ ներկայացնում եմ Մարիա Ղանաղունյանի նամակն ամբողջությամբ:

Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, պարոն Զարեհ Սինանյան,

Իմ անունն է Մարիա Ղանաղունյան: Ես վերջերս եմ հայրենադարձվել Կանադայից: Ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել հայրենադարձության իմ փորձով:

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մենք չափազանց ոգևորվեցինք: Ի վերջո որոշում կայացվեց վերադառնալ հայրենիք: Ես ծնվել եմ Երևանում, Հայաստանում և հեռացել եմ 1999-ին: Ամուսինս սփյուռքահայ է, ով մանուկ հասակից ապրել է Կանադայում: Մենք ունենք երկու դուստր, որոնք ծնվել և մեծացել են Կանադայի Տորոնտո քաղաքում: Մեծ դուստրս 2019 թվականին ավարտեց Տորոնտոյի ավագ դպրոցը և ընդունվեց Հայաստանի ամերիկյան համալսարան: Մենք տեղափոխվեցինք 2019-ի ամռանը, և աղջիկս սկսեց իր առաջին տարին ՀԱՀ-ում: Մենք չափազանց հպարտ ենք, որ մեր դուստրը բարձրագույն կրթությունն ստանալու է Հայաստանում:

Մենք Կանադայի քաղաքացի ենք և ժամանակն էր, որ դիմեինք ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար: Ես Հայաստանից հեռացա 1999 թ.-ին. Հայաստանն այն ժամանակ չուներ երկքաղաքացիություն, ուստի ինքնաբերաբար կորցրեցի Հայաստանի քաղաքացիությունն ու գրանցումը: Եկել էր ժամանակը՝ վերադարձնելու Հայաստանի քաղաքացիությունը:

Իմ փորձությունն սկսվեց Ոստիկանության Անձնագրային ու վիզաների վարչությունում: Խնդիրն այն էր, որ երեխաներ ունենալուց հետո վերցրել եմ ամուսնուս ազգանունը: Անձնագրային ու վիզաների վարչության ներկայացուցիչներն ինձ ասացին, որ քանի որ նրանք չեն կարող հաստատել, որ ծնվել եմ Հայաստանում, չեն կարող ինձ օգնել, քանի դեռ Կանադայից չեմ բերել համապատասխան տեղեկանք առ այն, որ ազգանունս ապոստիլով փոխել եմ 20 տարի առաջ: Կանադայում ապոստիլ չի կիրառվում, և նման փաստաթղթեր չեն տրվում:

Մի քանի շաբաթ դեգերեցի Անձնագրային ու վիզաների վարչության աշխատասենյակներում: Նրանք ինձ առաջարկեցին գնալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության այն բաժանմունքը, որտեղ մենք գրանցել էինք մեր ամուսնությունը. միգուցե նրանք կարողանային օգնել: Գնացի Սարյան փողոց՝ գլխավոր փոստային բաժանմունքի հարեւանությամբ գործող ՔԿԱԳ:

Այնտեղ գտնվող կինը, ով առնվազն վերջին 20 տարին զբաղեցնում էր այդ պաշտոնը, շատ վատ վերաբերվեց ինձ հետ: Նա ուզեց այդ նույն տեղեկանքը Կանադայից: Երբ ասացի, որ Կանադան նման տեղեկանքներ չի տալիս, նա ասաց՝ ոչինչ չգիտեմ, և որ ԱՄՆ-ում նման փաստաթղթեր տալիս են:

Նրան բացատրեցի, որ Կանադան ուրիշ երկիր է և ունի այլ օրենքներ: Նա ասաց, որ ինքը չի կարող ինձ օգնել, և որ պետք չէր վերադառնալ Հայաստան, և որ ես լավ կանեի կրկին վերադառնայի այնտեղ, որտեղից եկել էի: Արդեն 4 ամիս ապարդյուն փորձում էի հասկանալ, թե ուր կարող էի գնալ և ով կարող էր օգնել ինձ:

Օվիրում ինձ ասացին, որ ցավոք չեն կարող օգնել՝ առանց համապատասխան տեղեկանքի Կանադայից կամ ՔԿԱԳ-ից: Դա փակուղի էր: Հուսահատության մեջ ես վազում էի Անձնագրային ու վիզաների վարչության մի սենյակից մյուսը՝ հարցնելով, թե ուր գնալ և ով կարող է օգնել: Իմ ժամանելուց 5 ամիս անց Անձնագրային ու վիզաների վարչությունում մեկն ինձ առաջարկեց գնալ 4-րդ հարկ և զրուցել այնտեղ գտնվող իրավաբանների հետ:

Առաջին անգամն էր, որ այնտեղ ինչ-որ մեկը նշում էր, որ իրենք իրավաբաններ ունեն և գուցե կարող են օգնել ինձ: Ի զարմանս ինձ՝ նրանք շատ բարի եւ օգտակար գտնվեցին: Նրանք ինձ առաջարկեցին գնալ Արդարադատության նախարարություն: Նախարարությունում կարողացան մեկ ամսվա ընթացքում փոխել ազգանունս իմ ամուսնության վկայագրում:

Ինձնից 5 ամիս պահանջվեց, որպեսզի գտնեմ մի հաստատություն, որտեղ կարողացան օգնել ինձ: 5 ամիս շարունակ վազում էի Անձնագրային ու վիզաների վարչությունում, և գեթ մեկ անձ ինձ չասաց, որ պետք է գնամ նախարարություն: Դա ինձնից խլեց հսկայական ժամանակ և ռեսուրսներ:

Այն հաստատությունը, որն ինձ պետք է օգներ և խորհրդատվություն տրամադրեր, չարեց ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Երկար եւ անկարգ հերթերն ու որոշ աշխատակիցների հեգնանքը հուսահատեցնող և հոգնեցուցիչ էին:

Անձնագրային ու վիզաների վարչության աշխատակիցներից մեկը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ ասաց, թե ինչու՞ ես Կանադայից եկել Հայաստան. Փաշինյանը խաբեց բոլորիս: Նման վերաբերմունքն ու հայտարարությունները բացարձակապես անընդունելի են: Այն փաստը, որ աղջիկս ամերիկյան համալսարանում էր, ինձ հետ պահեց Կանադա վերադառնալուց: Հայաստան գալուց 5 ամիս անց իմ փաստաթղթերը պատրաստ էին, և ես կարող էի դիմել անձնագրի համար:

Այն քիչ բանը, որ գիտեմ այն է, որ ոչ ոք չի կարող անձնագիր ստանալ, եթե Հայաստանում գրանցում չունի: Ես և իմ աղջիկը դեռ տուն չունենք, խնդրել էի իմ վարձակալած տան տիրոջը` թույլ տալ գրանցվել իր տանը, որպեսզի անձնագիր ստանամ: Նա սակայն մերժել է:

Այսպիսով` հարցս սա է՝ ինչպե՞ս կարող է մի մարդ ստանալ անձնագիր, եթե տուն չունի դեռ և տեղացիները շատ են վախենում անծանոթներին գրանցել իրենց տներում, նույնիսկ եթե դա նրանց՝ իրենց տան նկատմամբ որևէ իրավունք չի տա: Եթե մեկը չունի գրանցում, ապա չի կարող ստանալ սոցիալական նույնականացման քարտ: Իսկ եթե դու չունես սոցիալական նույնականացման քարտ, չես կարող գնել տուն, չես կարող գնել ավտոմեքենա, չես կարող աշխատել և չես կարող բանկային հաշվեհամար բացել: Դու հիմնականում չես կարող անձնագիր ստանալ՝ առանց գրանցման և չես կարող սոցիալական նույնականացման քարտ ստանալ առանց անձնագրի: Սա փակուղի է, համակարգը ձախողվել է: Հին բյուրոկրատական օրենքներում հսկայական բացեր կան, որոնք գրվել են, ինչպես ինձ են ասել, 1960-ականներին:

Գալու և Հայաստանում իմ հմտությունների, փորձի և գիտելիքների իրագործման վրա կենտրոնանալու փոխարեն, ես ձախողվել եմ համակարգում, որտեղ մարդիկ պարզապես չէին ուզում օգնել ինձ կամ պարզապես չգիտեն, թե ինչպես օգնել: Պետական հաստատությունների շատ աշխատողներ բացարձակապես պատրաստված չեն օգնելու և լուծելու խնդիրներ: Նրանք ընդհանրապես արդյունավետ չեն: Նրանցից շատերը չեն խոսում անգլերեն և Անձնագրային ու վիզաների վարչության երկար հերթում գտնվելու ընթացքում ես ստիպված էի թարգմանել (մի քանի անգամ) ուրիշ սփյուռքահայերի համար, որոնց արևելահայերենը այդքան էլ լավը չէր: Պատշաճ հաղորդակցություն չկա:

Ներկա օրենքները և համակարգը օգտակար կամ արդյունավետ չեն: Նրանք, որոնք պատասխանատու են օգնելու այն մարդկանց, ինչպիսին օրինակ մենք ենք, բացարձակապես օգտակար չեն: Անհրաժեշտ արձանագրությունները (համաձայնությունները), վարքագծի կանոնները և պարզապես ընթացակարգը իմանալը մեր փոխադարձ հաջողությունների կարևոր մասն են Հայաստանում:

Կառավարության մարմինները պետք է համոզված լինեն, որ անձնակազմը, որը պատասխանատու է հայրենադարձության սահուն անցման համար, լիովին պատրաստված է դրան: Ինքս անցնելով կոտրված համակարգի միջով, կարող եմ օգնել պարզել, նույնականացնել այդ աղբյուրները: Միայն կառուցողական երկխոսության, մտքերի փոխանակման, լսելու և փոխըմբռնման ու հարգանքի միջոցով մենք կարող ենք հաջողության հասնել:

Ես գրում եմ Ձեզ՝ հույս ունենալով, որ Դուք կլսեք, կհասկանաք և կգնահատեք այն դժվար մարտահրավերները, որոնց ես բախվել եմ, և կիրականացնեք անհրաժեշտ փոփոխությունները` ավելի հեշտ դարձնելով իմ նման մարդկանց համար, ովքեր կայացրել են անհավատալիորեն դժվար որոշում՝ թողնելու իրենց արդեն կայացած և հարմարավետ կյանքը՝ սկսելու նոր կյանք մեր հայրենիքում: Ես սիրում եմ իմ երկիրը և հավատում եմ նրա ներուժին: Ես հավատում եմ կառուցողական երկխոսությանը և աշխատանքի ուժին: Հայաստանը մեր նման մարդկանց կարիքն ունի, և մենք Հայաստանի կարիքն ունենք:

Միայն միասին աշխատելով մենք կարող ենք հաջողության հասնել և օգնել Հայաստանին բարգավաճել: Ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր պատրաստ են հայրենադարձվել Հայաստան, վստահ լինեն, որ Հայաստանը պատրաստ է նրանց համար: Մեզնից շատերը հայտնի մարդիկ չեն: Մենք խելացի և կրթված մարդիկ ենք, որոնք հաջողության են հասել որևէ տեղ և հիմա ուզում են նույնն անել իրենց հայրենիքում: Դժբախտաբար, իմ դեպքում Հայաստանը պատրաստ չէր ինձ համար, և ես զգացի կոտրված համակարգի ամբողջ ուժը:

Ես ցանկանում եմ, որ հայրենադարձությունը լինի հեշտ, հասկանալի և պարզ՝ բոլոր ներգրավված կողմերի համար: Կան դժվարին հանգամանքներ, և դեպքերը տարբեր են, սակայն պարզ է մեկ բան, որ համակարգում կան հսկայական բացեր, որոնք կանխում են նոր վերադարձողների կենտրոնացումը այն բանի վրա, թե ինչն է իրականում կարևոր և ինչու են նրանք առաջին հերթին այստեղ: Ինչպես արդեն նշել եմ, ես հավատում եմ Հայաստանի ներուժին և պատրաստ եմ մնալ, աշխատել և ներդրում ունենալ: Իմ երազանքն է, որ երբ Սփյուռքից մարդիկ հարցնեն ինձ, թե արդյոք արժե՞ր, իմ պատասխանը լինի՝ Այո, Հայաստանը պատրաստ է»:

website by Sargssyan