Կորոնավիրուսի դեմ պայքարի ՀՀ կառավարության մարտավարությունը
Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ կորոնավիրուսի դեմ պայքարի ճակատում ՀՀ կառավարությունը դրսեւորում է աննախադեպ հեղափոխական մեդոդներ: Կառավարության բոլոր անդամենրը, ինչպես նաեւ իմքայլական բոլոր պատգամավորները կամ գրեթե բոլոր պատգամավորները այս ու այն անկյունում կանգնած պատրաստ են կորոնավիրուսին խեղդել ու խեղդել, խեղդել ու խեղդել:
1. Հանձնարարել Հ1-ին, «Ազատություն» ՌԿ-ին, Ալեն Սիմոնյանին եւ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ համոզել հանրությանը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման մեղավորը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանինն է։
2. ՀՔԾ-ին եւ դատախազությանը հանձնարարել նյութեր նախապատրաստել Ռոբերտ Քոեչարյանի նկատմամբ նոր քրեական գործերի համար։
3. Առողջապահական համակարգի անպատրաստվածության համար եւս մեկ մեղադրանք առաջադրել Արա Բաբլոյանին՝ հիմք ընդունելով, վերջինիս 1991-97 թթ. նախարար լինելու հանգամանքը։
4. Հանձնարարել Ստյոպա Սաֆարյանին զանգահարել ԱՄՆ դեսպանություն եւ ասել, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է կորոնավիրուստ ներկրել Հայաստան, եւ որ դրան ականատես են եղել վստահելի մարդիկ:
5. Պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 3.5 մլրդ դրամ՝ հակակորոնավիրուսային խոշոր՝ համազգային հանրահավաք անցկացնելու համար։ Մարզպետներին եւ ուժայիններին հանձնարարել՝ ապահովել մարզերից բնակչության տեղափոխությունը Երեւան, ինչպես նաեւ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ զանգվածների ինքնալավացումը։
6. Բոլոր հիվանդներին, վիրուսակիրներին ծեփել պատերին, փռել ասֆալտին։
7. Հին Հայաստանում աշխատած բժիշկներին հայտարարել շնաբարո դուրսպրծուկներ, պատերի տակ վնգստացողներ եւ հեռացնել բուժհիմնարկներից։
8. Կառավարության նիստի ժամանակ հայտարարել, որ Հայաստանում կորոնավիրուսի ներկրման փաստն ամբողջությամբ բացահայտվել է, եւ որ այն մեր երկրում իսպառ վերացվել է:
9. Մյունխենում հերթական բանավեճի մեջ մտնել Իլհամ Ալիեւի հետ, այս անգամ կորոնավիրուսի մասին, շեշտելով, որ Տիգրան Մեծի ժամանակ կորոնավիրուսով վարակվել են միայն հայերն ու վրացիները:
10. Ստյոպա Սաֆարյանին նշանակել առողջապահության նախարար՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ակտիվ եւ անխոնջ մասնակցության համար:
Top-News.am-ի հումորի բաժին