Huawei-ը ներկայացրել է Mate XS ծալվող սմարթֆոնը
Չինական տեխնոլոգիական Huawei ընկերությունը Բարսելոնում առցանց-շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Mate XS ծալվող սմարթֆոնը, որը կարող է 5G-ով աշխատել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նորույթը ինովացիոն պոլիմերային նյութերից պատրաստված ճկուն դիսփլեյի եւ ծալելն իրականացնող նոր ծխնու շնորհիվ ստացել է բարելավված օգտատիրական ինտերֆեյս»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մոդելը կարող է աշխատել 5G-ցանցով։ Բացի այդ, սարքը հնարավորություն կտա աշխատել բազմապատուհան ռեժիմով՝ թույլ տալով միաժամանակ օգտվել երկու հավելվածներից։
Huawei-ը ուղիղ մեկ տարի առաջ ներկայացրել էր նոր Mate X ծալովի, 5G-ով սմարթֆոնը։