ԿԳՄՍ նախարարը` դասապրոցեսը դադարեցնել-չդադարեցնելու մասին
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Մենք խորհրդակցում ենք ՀՀ առողջապահության նախարարության հետ և պետք է իրենցից համապատասխան միջնորդություն լինի, որպեսզի դասապրոցեսի դադարեցման մասին որոշում կայացնենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, արդյո՞ք կորոնավիրուսի ռիսկերով պայմանավորված չեն պատրաստվում հետաձգել դասապրոցեսը:
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այս պահին որևէ դեպքի վերաբերյալ տեղեկություն չկա:
Ինչ վերաբերում է H1N1-ին, ապա նախարարն ասել է, որ տեղեկություններ ունեն, որ առանձին դպրոցներում բացակայությունների բարձր ֆոն կա, բայց առողջապահության նախարարությունը պետք է միջնորդի դասապրոցեսը դադարեցնելու համար: