Վենետիկում կախտահանեն հասարակական տրանսպորտը
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Իտալիայի Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի եւ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի կողմից կորոնավիրուսի տարածման կանխման միջոցառումների վերաբերյալ ընդունված կարգադրությունը նախատեսում է մարդատար գնացքների վագոնների, ավտոբուսների եւ վապորետիների (Վենետիկում երթեւեկող ջրային տրամվայիկների) ախտահանման աշխատանք: Ինչպես հաղորդել է ANSA գործակալությունը, փետրվարի 23-ին այդ մասին հայտնել է նահանգապետն ինքը:
«Մեր միջոցները նախատեսում են տարածաշրջանային գնացքների, ավտոբուսների եւ վապորետիների սանիտարական մշակում: Մենք բնակչությանը հորդորում ենք փոխգործակցել, խուսափել ավելորդ շփումներից եւ լվանալ ձեռքերը»,- ասել է Ձայան: Վենետոյում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 դեպք, ինչպես նաեւ մահվան մեկ դեպք: Ընդամենն Իտալիայում ախտահարվածների թիվը գերազանցել է 150-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: