Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը մասնակցել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր Ստեփանակերտում մասնակցել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին։
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է` Բակո Սահակյանն իր ելույթում կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:
ԼՂ նախագահը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված և հետևողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն: