Այսօր՝ 01 ապրիլի 2020թ., 00:00
Այս իրավիճակի միակ պատասխանատուն Նիկոլն է և իր թիմը. Աշոտյան Եթե «կյանքեր փրկողներ» եք, ինչու ԱՀԿ-ի՝ պանդեմիայի մասին հայտարարությունից հետո շարունակեցիք քարոզարշավը. Մարուքյան Մեսութ Օզիլը հայր է դարձել (ֆոտո) Պոմպեոն չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դիտարկել Իրանի հանդեպ պատժամիջոցների մեղմացումը Անտարկտիդայում գրանցվել է մարտի համար ռեկորդային ջերմաստիճան ՄԱՍ 3. Հին Փաշինյան VS Նոր Փաշինյան Գիտնականները նշել են, թե օդի ինչ խոնավության պայմաններում է ճնշվում կորոնավիրուսի տարածումը. РИА Новости Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգայի հիմնադրամը 63 մլն եվրոյի բուժսարքավորումներ է գնել Կորոնավիրուսի նախապատրաստական միջոցառումների շրջանակներում Մարզահամերգային համալիրի նախասրահում մահճակալներ են տեղադրվել Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիտորդական առաքելության շրջանակում Արցախի դատախազություն է ներկայացել հանցագործության մասին երկու հաղորդում Ելույթ է ունենում պատգամավոր, որն առանց ձեռնոցների ձեռք է տալիս ամբիոնի խոսափողներին, որոնց դրանից առաջ էլի առանց ձեռնոցների ձեռք էր տվել մեկ այլ պատգամավոր Ինչպես է Ռամոսը տոնել իր 34-րդ տարեդարձը (տեսանյութ) ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթը (տեսանյութ) Բրազիլիայի նախագահը դեմ է կարանտինի խստացմանը․ Rede TV Որքան էլ անլուրջ «իշխանություն» չունենանք, սա այն պահն է, որ չպետք է չարախնդանք. Ստեփան Դանիելյան Առողջապահության նախարարին մի հարց կտայի. Հայկ Ալումյան Արցախի բուժհաստատություններում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան Կառավարությունում, ԱԺ-ում բոլորը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Աշոտ Ղուլյանի շտաբի ներկայացուցիչները արձանագրել են ընտրախախտումներ Կորոնավիրուսի համար Էրդողանի սկսած դրամահավաքը հայտնվել է քննադատությունների թիրախում «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը, բոլորի հետ աշխատել նույն սկզբունքով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուին Աշխարհի մարդկանց մեջ շրջանառվում է կորոնավիրուսի մոտ 40 շտամ․ RT Թուրքմենստանի իշխանությունները ամենուր արգելել են «կորոնավիրուս» բառի օգտագործումը․ «Լրագրողներ առանց սահմանի» Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական. ԱՆ Լուկաշենկո․ Հեղձուկ բնակարաններում մարդկանց փակելը վիրուսի դեմ պայքարին չի օգնի ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ է հրավիրել․ ուղիղ Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան Քվեաթերթիկի լուսանկարումն իրավական առումով խախտում չէ. Արայիկ Հարությունյանի շտաբ Լեւոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին Չնաստանն ու ԱՄՆ-ը պետք է միասին աշխատեն, որպեսզի հաղթեն կորոնավիրուսի համաճարակին․ ՉԺՀ ԱԳՆ Արցախում ընտրությունների արդյունքները տեղամասային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն մինչև ապրիլի 1-ի 14:00 Սթափվելու և գործելու ժամանակն է. ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել Արցախում ընտրություններին քվեարկել է ընտրողների 72,7 տոկոսը Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ Շտաբը գրանցել է մի շարք խախտումներ. Վիտալի Բալասանյանի գրասենյակ Մինսկի խմբի համանախագաներն ի գիտություն են ընդունել ԼՂ-ում կայացած «ընդհանուր ընտրությունները» «ԱԺ-ում երերացին ՆՓ-ի կուսակիցների նյարդերը»․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է ամուսնանալու համար իդեալական տարիքը Կորոնավիրուսի դեմ նախաձեռնված միջոցառումները չպետք է խափանեն ժողովրդավարությունը․ Եվրահանձնաժողով Գիտնականները ԲՑԺ պատվաստման եւ կորոնավիրուսի միջեւ կապ են գտել․ medRxiv ՖԻԴԵ․ Լավագույն շախմատիստների տասնյակը Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ. մուտքագրվել է 813.144.843.80 դրամ Թրամփն ու Էրդողանը ընդգծել են կորոնավիրուսի համավարակի ժամանակ Սիրիայում եւ Լիբիայում հրադադարի անհրաժեշտությունը ԱՄՆ հետախուզությունը չի կարող գնահատել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Չինաստանում, ՌԴ-ում եւ Հյուսիսային Կորեայում «Facebook»-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում Բացահայտվել է Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակումը. ՔԿ Բաքվում մետրոն փակվել է կորոնավիրուսի պատճառով Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՆԱՏՕ-ն դաշինքի բարեփոխումների փորձագիտական խումբ է ստեղծել Մարդիկ պարզապես սահուն անցում կանեն ազգային օպերատորներից դեպի ամերիկյան հարթակներ. Դոյդոյան ժամը 9-ից 18-ը ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 357 անձ տուգանվել է Շուկայում կան կասկածելի ծագման ալկոգելեր. Կառավարություն Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը. Երկրորդ ընթերցումը՝ երեկոյան Չվճարած կոմունալ ծախսերը հետագայում ինչպես են բաշխվելու. Ներկայացրեց Ավինյանը ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը. Երկրորդ ընթերցումը՝ երեկոյան «Ամերիկան` առաջին տեղում» կարգախոսն այժմ իրականություն է դարձել. Իրանի ԱԳՆ Քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը. Ավինյան Սահմանափակումները ավելի են խստացվելու. Տիգրան Ավինյան «Իմ քայլը» խմբակցությունում շատերն ամաչում են, որ մասնակցում են կառավարությունն ու պառլամենտը ոչնչացնող գործընթացին Քաղաքական իշխանություններն ինքնամեկուսանում են իրավունքից Մենք ոչ թե պարետային ժամի ռեժիմ ենք մտցնում, այլ վերահսկողության նոր մեխանիզմներ. Ավինյանը մանրամասնում է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի Մարտի 31-ից ապրիլի 3-ի Մոսկվայից Երևան թռիչքները չեղարկվել են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն ԱԺ-ում առանց ըննդիմադիր խմբակցություններին իրազեկելու սկսվել է նիստ. օրակարգում տեղորոշելու անընդունելի նախագիծն է Կառավարության «գազերը» Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին. Ավինյան Պրեմյեր լիգան կարող է վերսկսվել մայիսի սկզբին ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ է հրավիրել, երկրորդ փորձից ուզում են անցկացնել վիճահարույց նախագիծը․ ուղիղ Տավուշում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Թուրքմենստանում արգելել են «կորոնավիրուս» բառն օգտագործել․ «Լրագրողներ առանց սահմանների» Գյուղոլորտի վարկերը՝ մինչև 1 մլն դրամ, տոկոսադրույքը` 0%, մարման ժամկետը՝ մինչև 2 տարի. խորհրդակցություն Դոլարի փոխարժեքն աճել է 3,67 դրամով. եվրոն եւս թանկացել է Ավստրալիայում հայտնաբերվել է Երկրագնդի ամենահին՝ ավելի քան 2 մլրդ տարեկան հարվածային խառնարանը Արտաշատի բկ-ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի Ուշքս չի գնում Արսեն Թորոսյանի համար. Սասուն Միքայելյանի ելույթը Աժ-ում ծիծաղ առաջացրեց (տեսանյութ) Այս իրադարձությունը չի կարող ազդել ԼՂ հետագա կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա․ ԵՄ մամուլի խոսնակ
Հարցում

Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում

Այս օրերի Հայաստանը դասական անտիուտոպիա է։ Ինչ կլիներ պատմական հայտնի որոշ գործիչների հետ, եթե նրանք ապրեին այսօրվա Հայաստանում: Միանշանակ, նրանցից շատերը կկալանավորվեին, ոմանք ստիպված կլինեին երկրից չբացակայելու ստորագրություն տալ, իսկ որոշներն էլ ստիպված կլինեին Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովում պատասխանել լուլուների տարատեսակ հարցերին:

Եւ այսպես.

Գարեգին Նժդեհ- կկալանավորվեր Սյունիքում հատուկ դրություն մտցնելու, առանց օրինական փաստաթղթերի զինված խմբերի կազմավորման, պետական սահմանը մի քանի անգամ ապօրինաբար հատելու համար:

Արամ Մանուկյան- կկալանավորվեր՝ սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով, ժողովրդի կամքին հակառակ՝ պետություն ստեղծելու, ինչպես նաեւ՝ անօրինական զինված խմբավորումներ կազմավորելու մեջ:

Մովսես Սիլիկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Քրիստափոր Արարատյան- որպես խափանման միջոց կընտրվեր ստորագրությամբ չբացակայելը, եւ ստիպված կլինեին պատասխանել Սարդարապատի ճակատամարտն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի հարցերին:

Սիմոն Վրացյան- կկալանավորվեր, կմեղադրվեր փետրվարյան ապստամբության կազմակերպման եւ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հովհաննես Քաջազնունի- կմեղադրվեր գյուղացիների համար նախատեսված ապրանքների յուրացման մեջ, որպես խափանման միջոց կընտրվեր ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հեթում Ա- կմեղադրվեր սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ մոնղոլների առաջնորդ Մանգու խան հետ Կարակորումում կնքված խաղաղության պայմանագրի համար:

Աշոտ Երկաթ- կկալանավորվեր, կմեղադրվեր Սեւանի թերակղզում ապրելու եւ տեղի վանական համալիրին չվճարած գումարի, արաբ զորավար Բեշիրի դեմ ռազմական ուժ կիրառելու, կենտրոնախույզ հայ իշխանների դեմ անհամաչափ ուժ կիրառելու եւ իրեն հարող ուժերին ապօրինի զենք եւ զինամթերք բաժանելու համար:

Վարդան Մամիկոնյան- երաշխավորությամբ կալանքից ազատ կարձակվեր, բայց հետո նորից կկալանավորվեր, կմեղադրվեր պարսիկների դեմ 380-ականների զենքերով կռվելու, անօրինական գույք ունենալու մեջ: Կպատասխաներ Ազգային ժողովում ստեղծված կենդանիների պաշտպանության հանձնաժողովի անդամների հարցերին, կմեղադրվեր փղերի դեմ անմարդկային վերաբերմունքի համար։

Արշակ Երկրորդ- կկալանավորվեր, կմեղադրվեր Արշակավան քաղաքի կառուցման ժամանակ թույլ տված չարաշահումների, շինարարական ընկերություններից վերցրած կաշառքների մեջ: Սիլվա Համբարձումյանը կպնդեր, որ մի քանի միլիոն ոսկու կաշառք է տվել նաեւ Արշակ Երկրորդին:

Տիգրան Մեծ- կկալանավորվեր, կմեղադրվեր սեքսիզմի, հարեւան երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը խախտելու, միջպետական համաձայնագրերը խախտելու, մի շարք տարածքային վեճերը բացառապես հօգուտ հայերի լուծելու, երկրի սահմաններն ընդլայնելու, երկրում գործող եւ օտարերկրյա աղբյուրներից սնվող հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու, որդու հակապետական ապստամբությունն անհամաչափ ուժի գործադրմամբ ճնշելու մեջ:

Արգիշտի Ա- Կկալանավորվեր, կմեղադրվեր Երեւանի բերդի՝ Արին-Բերդի կառուցման ժամանակ տեղի բնակիչների գույքային իրավունքները խախտելու, ապօրինի շինարարության, քաղաքաշինական նորմերի խախտման մեջ։

Հ.Գ. Մի՞թե կան մարդիկ, որոնք կասկածում են, որ համապատասխան հրահանգից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատավորներ Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը, դատախազ Պետրոս Պետրոսյանն ամեն ինչ չէին անի որ վերոհիշյալների դեմ հարուցվեին քրեական գործեր եւ նրանք զրկվեին ազատությունից, իսկ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում ընդգրկվածներն էլ դեմքի ամենալուրջ արտահայտությամբ հարցեր չէին ուղղի Վարդան Մամիկոնյանին, կամ Սարդարապատի հերոսներին: Եթե դեռ կասկածում եք, ապա իզուր...

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan