Այսօր՝ 04 մարտի 2021թ., 00:00
Եթե չկարողանանք ձեւավորել էֆեկտիվ իշխանություն, ապա թուրքական ներխուժումը լինելու է ամիսների խնդիր. Վահե Հովհաննիսյան (տեսնայութ) նիկոլը կրկին հարբած էր եկել Ազգային ժողով Այսօր պետք է ոչ թե տոնենք հաղթանակ, այլ ասենք, որ մի քայլ ևս արեցինք Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում Վազգեն Մանուկյանը վաղը՝ 11։00-ին կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության Նախագահը նորից պետք է դիմի ՍԴ. այդ խոստումը բացատրվեց մեր պատվիրակությանը նախագահականում. Վազգեն Մանուկյան Նիկոլ Փաշինյանն ինձ համար դավաճան չէ, թշնամի է, որի դեմ պայքարի բոլոր ձեւերն օրինական են. Վազգեն Մանուկյան Վազգեն Մանուկյանն այսօր ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ ՔԿ-ն քրգործ է հարուցել իր դեմ. Գեղամ Մանուկյան Անհնազանդության ակցիա Դիլիջանում. փակում են կենտրոնական ճանապարհը՝ ի համերաշխություն բանակի Մահացել է գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը ԱԺ շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, խաղաղ հավաքին անհամարժեք միջոց է. Արման Թաթոյան Ադրբեջանը, նկատելի է, որ ջանում է ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում. Գարեգին Բ ՌԴ Պետդումայի պատգամավոր. Հայաստանում «Իսկանդերների» հետ կապված պատմությունը սկսվել է դեռեւս 2018 թվականին Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք. Սերժ Սարգսյան Նախագահը պետք է դիմի ՍԴ, հակառակ դեպքում բանակն ու ժողովուրդը թույլ չեն տալու նրանց գործունեությունը. Արծվիկ Մինասյան Շատ վախեցած է Նիկոլը, մի քիչ էլ ուզում է մեզ վախեցնի». Վազգեն Մանուկյանը՝ ԱԺ-ում դիպուկահարների առկայության մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ Հակասահմանադրականություն. Էլինար Վարդանյան Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը, մնացել է ՀՀ ԶՈՒ և Հայոց բանակը. Ղարամյան Կոռուպցիոն նոր սխեմաներ Հրատապ․ Փաշինյանն իր մոտ է կանչել ոստիկանության պաշտոնյաներին․ ուղիղ Այո, վարչական ռեսուրների օգտագործումը փաստ է. բավականին շատ արձագանքներ եղան մարզերից. Սոֆյա Հովսեփյան Փաշինյանի կուսակցության պատգամավորները «հարձակվեցին» Հայաստանի Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահի վրա ԳՇ պետին ազատելու առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ. Վարդեւանյան Հեռախոսազրույցում խնդրահարույց դետալների դեպքում Փաշինյանը գործընթաց կսկսեր Ս. Սարգսյանի և Օ.Գասպարյանի դեմ. Աբրահամյան Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Արթուր Վանեցյան Մահացել է լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ է տվել Բաղրամյան պողոտայում վճռվում է ՀՀ ապագան, վճռորոշ խոսքն այս կռվի մեջ պատկանում է ՀՀ քաղաքացուն. Անդրանիկ Թևանյան ԶՈՒ Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել Քիչ առաջ ծանուցմամբ ես և ՀՀԿ մի քանի ակտիվիստներ հրավիրվել ենք Ոստիկանության բաժին. Հայկ Մամիջանյան Հանրապետության նախագահն իրավասու չէ պաշտոնից հեռացնել ԳՇ պետին. Արամ Օրբելյանի իրավական վերլուծությունը Օնիկ Գասպարյանը Սահմանադրության եւ օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչեւ 2025թ. հունիսի 8-ը. Ավետիքյան Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել, իսկ եթե պատերազմի ժամանակ «սխալ զեկուցեին», սա մանկական թո­թովանք է, անգամ սերժանտներն են ծիծաղում Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը Ինքը թիմի պատանդն է, թիմը՝ իր Օրվա խաղերի անոնս Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպնդի՞ ԳՇ պետի վերաբերյալ պահանջը Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել. ինչպես լեզու գտնել անկախ պատգամավորների հետ Հայկ Մարությանն աշխատանքի է ընդունել Փաշինյանի կողմից ազատված մարդու Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել. Գոհար Մելոյան Նիկոլը կորցրեց փողոցը. Հայրենիքի փրկության շարժումը վաղը՝ 16։00-ին հրավիրում է հանրահավաքի Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները կհանդիպեն նախագահի հետ Զատուլին. Հայաստանն այսօր կրկին կանգնած է շատ լուրջ վտանգի առաջ․ նրան քաղաքացիական պատերազմի են մղում «Եթե Նիկոլ Փաշինյանի մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն պետության ճակատագրի հանդեպ, պետք է հեռանա». Պետդումայի պատգամավոր Ամբոխը միշտ ունի մեկ պահանջ, որ իրեն ուղղորդեն և նա ուղղորդվի: Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձաժողովի զեկույցը ի՞նչ եղավ. Բաքու՞ ես ուղարկել համաձայնեցման ՀՀ նախագահը դեռ 1 օր ունի՝ ԳՇ պետին ազատելու առաջարկը ՍԴ ուղարկելու, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված Բացի ոստիկանությունից, Փաշինյանին հսկում էին նաև մի քանի շարք քաղաքացիական հագուստներով ծառայողներ. Տեսանյութ Աշխատանքային հարցով զանգ եմ կատարում, և աղջկա ձայնի փոխարեն՝ լսում եմ տղամարդու ձայն. «հա՛, պետ ջան, հա՛, պետ ջան» Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. քաղաքագետը լուծում է առաջարկում Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից. Վարուժան Ավետիքյան «Արցախից էլի մի մաս տալիս ենք, բրիտանացի նախագահն էլ Բանակը հանձնեց». Մհեր Մկրտչյան Իրենք չլինեն ԳՇ-ում, մեկ ուրիշը կլինի Փաշինյանի աջակիցների մտքի գոհարները. (տեսանյութեր միայն ամուր նյարդեր ունեցողների համար) 16-ամյա հայ մասնակիցը ոտքի է հանել ռուսական «Ну-ка, все вместе!» շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին (տեսանյութ) Աննա Հակոբյանը սրտիկով կիսել է «Կոմերսանտի» ամուսնուն ծաղրի ենթարկող հոդվածը Էրդողանը հանձնարարել է Ղարաբաղում տարած «հաղթանակի» մասին սերիալ նկարել Աննա Սեդոկովան սկանդալով հեռացել է «Сегодня вечером» շոուի տաղավարից Ահազանգ. Ծնունդով Մարտակերտից հայաստանցու ծննդավայրը անձնագրում նշել են Ադրբեջան «Նիկոլ և ուսապարկեր» սահմանափակ ուղեղով ընկերությունը հայտարարում է նոր գարնանային ակցիա. Շտապեք, «նիկոլի և ուսապարկերի» ժամանակը սպառվում է Էրդողանն առողջական խնդիրների պատճառով դժվարանում է քայլել (տեսանյութ) Մարտի 1-ի գործով քննե՞լ են Հանրային խորհրդի նախագահին․ Ռուբիկ Հակոբյան Իմքայլականները սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստում, որ ԳՇ-ն ընդգրկեն ՊՆ-ի մեջ Կարծում եմ՝ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության հարցով մինչև վաղը դիմում կներկայացնի ՍԴ. Ռ. Հայրապետյան «Քեզ համար մի օր մենք ելանք մարտի…». Բաղրամյան պողոտայում վրաերթի հետեւանքով մահացել է «Արցախ» երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը Գոհար Մելոյան. Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը Կարծում եմ՝ կասկած ունեցող մարդկանց մեծ մասը համոզվել է, որ այս գործը շինծու է․ Լևոն Քոչարյան Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը կհանդիպեն Փաստորեն նախագահը տրվեց վահագնհովակիմյանների ճնշմանը ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին՝ դատապարտել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց չվերադարձնելու՝ Ադրբեջանի վարքագիծը «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին արգելել են տեսակցել հորը Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության Օնիկ Գասպարյանին ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը մարտի 4-ին կարող է մտնել ուժի մեջ. Արամ Վարդևանյան Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները շտապ հանդիպում են պահանջում ՀՀ Նախագահի հետ Բոլոր ուժային կառույցները պետք է անցնեն ժողովրդի կողմը. Կոչ Հայաստանի ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներին Նիկոլը վերջնականապես կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանության. Իշխան Սաղաթելյան Սուքիասյանների՝ Արցախում որևէ ներդրման մասին տվյալներ չկան
Հարցում

Արմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2)

Tert.am–ը ներկայացնում է պետության գործառույթների մասին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածաշարի երկրորդ մասը, որում հեղինակը ներկայացնում է երկրի զարգացման կոնկրետ ուղղություններ, ինչպես նաև առաջարկում 10 առաջնահերթություն։ Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։

Սա, հավանաբար, պետության հիմնական գործառույթն է։ Ընդ որում, «կարգավորող»-ի ներքո ի նկատի ունենք հասարակական միջավայրում մարդու կենսագործունեության համար սահմանվող բոլոր նորմերի և դրանց իրականացման մեխանիզմների ընդհանրությունը ստեղծողին։ Այլ կերպ ասած՝ պետությունն իր բոլոր քաղաքացիների և քաղաքացի չհանդիսացողների համար սահմանում է խաղի կանոններ։

Կարգավորողի գործառույթի դիտարկման համատեքստում կարևոր է գնահատել ոչ միայն Ազգային ժողովի և Կառավարության այս կամ այն կազմի կողմից այդ գործառույթն իրականացնելու ունակությունները, այլև հաշվի առնել այդ հարցում այլ ինստիտուտների՝ նախագահի և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները։ Գլոբալ առումով՝ պետք է խոսել երկրում իշխանության որակի մասին: Գործադիր կառավարման մարմինների մասով իշխանության որակի մասին իմ դիտարկումները ներկայացնելու հնարավորություն ունեցել եմ անցյալ տարի: Ցավոք, այն, ինչի մասին այդ ժամանակ խոսել եմ, ոչ միայն չի հերքվել, այլև այժմ տեղի է ունենում բոլոր բացասական միտումների ու գործընթացների խորացում։ Չնայած օբյեկտիվության համար պետք է ընդունենք, որ որոշ խորհուրդներ, օրինակ՝ Ներքին գործերի նախարարություն ձևավորելու վերաբերյալ, իշխանությունների կողմից ընդունվել են, թեև՝ խեղաթյուրված ձևով:

Առաջին հերթին ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել.

- Իշխանության ձևավորած գործադիր և օրենսդիր մարմինները որքանո՞վ են ի վիճակի ադեկվատ ռեժիմով և արդյունավետորեն վերլուծելու երկրում ու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, կանխորոշելու պետության և երկրի առջև ծառացած ներքին և արտաքին բնույթի մարտահրավերները։

- Իշխանության ձևավորած մարմինները որքանո՞վ են ունակ, հիմնվելով կատարված վերլուծական աշխատանքի վրա, սահմանել երկրի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, գլոբալ և առաջնահերթ բարեփոխումների օրակարգը, որոշել և սահմանել դրանց իրականացման համար անհրաժեշտ և առաջնային պայմաններն ու կանոնները։

- Նախորդ ընտրարշավների արդյունքում երկրում արդյո՞ք ձևավորվել է օրենսդիր և գործադիր իշխանության որակի տեսանկյունից ադեկվատ քաղաքական լանդշաֆտ, ներկայիս քաղաքական վերնախավն ի վիճակի՞ է արդյոք ամբողջությամբ գնահատել երկրի առջև ծառացած հնարավոր մարտահրավերները և դրանք չեզոքացնելու համար մոբիլիզացնել հասարակությունը։

Առաջին լուրջ ազդանշանն առ այն, որ նոր իշխանությունների նկատմամբ ակնկալիքները մեծ են, բայց դրական զարգացում ապահովելու նրանց կարողության վերաբերյալ կասկածները՝ շատ, դրսևորվել է Երևանի քաղաքապետի և 2018-ի աշնանը տեղի ունեցած՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողների շատ ցածր մասնակցությամբ։ Այնուհետև նույնը տեղի ունեցավ 2018-ի դեկտեմբերին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ընտրատեղամասեր ներկայացավ երկրում ընտրելու իրավունք ունեցողների կեսից էլ քիչ մարդ՝ այն պարագայում, երբ գերակայում էր փոփոխությունների էյֆորիան, երբ կողմնակի դիտորդի համար բոլորն արդեն ապրում էին, այսպես կոչված, «իրական ազատության և ժողովրդավարության» մտքերով և զգացմունքներով։ Չնայած դրան, մեծամասնությունը չգնաց քվեարկելու։ Իսկ այն հատվածը, որը քվեարկեց, իշխանությունների համար ապահովեց լեգիտիմ հիմքեր՝ պնդելու, որ իրենք 70 տոկոս աջակցություն ունեն և կարող են հանդես գալ ամբողջ ժողովրդի անունից։

Ինչպե՞ս հասկանալ, թե իր և ամբողջ երկրի համար ինչ առաջնահերթություններ է տեսնում հասարակության այն մասը, որը չի քվեարկել իշխող կուսակցության օգտին: Ի վերջո, ուզենք դա, թե ոչ, միևնույնն է, ներկայիս իշխանությունն այսօր իր ձևաչափով և էությամբ չի ներկայացնում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 65 տոկոսի շահերը: Որքա՞ն երկար մեր երկրում կարող է աշխատել հասարակական զարգացման այնպիսի մի մոդել, որում քաղաքացիների թեկուզ ամենաակտիվ, բայց կեսից էլ քիչ հատվածն է սահմանում ամբողջ երկրի զարգացման ընթացքը՝ ձևավորելով իշխանություն: Իսկ այդ իշխանության միջոցով էլ ձևավորվում են խաղի կանոնները՝ արդեն բոլորի համար։

Այս հարցերի համատեքստում կարևոր նշանակություն է ստանում քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների խնդիրը։ Ի վերջո, մեր երկրում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդը ներկայացնող քաղաքացիների համայնքն է: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Որքան շատ քաղաքացիներ մասնակցեն պետական իշխանության մարմինների ձևավորմանը, այնքան ավելի լեգիտիմ ու ադեկվատ կլինեն այդ մարմիններն ու դրանք ներկայացնող պաշտոնատար անձինք։ Հենց այս պատճառով հասարակական-քաղաքական գործընթացների բոլոր շահագրգիռ սուբյեկտների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում եմ Հայաստանում ընտրությունների և հանրաքվեների քվեարկությանը քաղաքացիների պարտադիր մասնակցությունն ապահովող օրենսդրական նորմեր ներմուծելու անհրաժեշտության վրա: Դա իր հերթին պետք է հանգեցնի այն արատավոր պրակտիկայի վերացմանը, երբ մեզանից շատերը քննադատում են, արտահայտվում, բայց քվեարկությանը չեն ներկայանում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է արդեն հասկանա, որ ցանկացած ձայն պետք է և կարող է որոշիչ նշանակություն ունենալ, և այդ ձայնը պետք է առարկայանա քվեաթերթիկի, այլ ոչ՝ սոցցանցերում մեկնաբանությունների և պայմանական նշանների տեսքով։

Այսպիսով, խոսելով երկրի զարգացման կոնկրետ ուղղությունների և պետության կարգավորիչ գործառույթի մասին, որպես 10 առաջնահերթություն կառաջարկեի ամրագրել հետևյալը.

1. Կոմպակտ և կազմակերպված պետություն՝ պետական կառավարման օպտիմալ համակարգով։ Կենտրոնական իշխանություն-մարզեր-տեղական ինքնակառավարման մարմիններ. պատասխանատվության ոլորտները, լիազորությունների ծավալները և գործառույթները։ Երկրում դատաիրավական և իրավապահ համակարգերի ապաքաղաքականացում։

2. Մարտունակ և արդյունավետ բանակ՝ անվտանգության և խաղաղության երաշխավոր։ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում։ Անհրաժեշտ զինատեսակներով և կադրային անձնակազմով հագեցվածության հարցեր, բանակում ոչ կանոնադրային և այլ ոչ ֆորմալ հարաբերությունների խնդրի վերացում, զինված ուժերում զորակոչվելու նոր ձևերի խրախուսում։

3. Մարդկային կապիտալի զարգացում՝ երկրի մրցակցային առավելության ամրապնդում. առողջապահական և կրթական ծառայությունների որակ և ծավալ, բանակ զորակոչվողների համար նոր կրթական ծրագրեր և ծառայություններ, սպորտ։

4. Ժողովրդագրական մարտահրավերները՝ ազգային անվտանգության և ինքնության սպառնալիք. երկրում ծնելիության մակարդակը խթանող միջոցառումների իրականացում, անպտղության դեմ միջոցառումներ, նոր ընտանիքների ստեղծումը խթանող լրացուցիչ մեխանիզմներ, հայրենադարձության համար անհրաժեշտ նյութական և իրավական պայմանների ստեղծում, արտագաղթի մակարդակի իջեցմանն ուղղված լրացուցիչ միջոցների ձեռնարկում:

5. Հոգատար պետություն. թոշակառուների և պատերազմի վետերանների համար կյանքի արժանապատիվ պայմաններ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակության մեջ լիարժեք ինտեգրման իրական հնարավորությունների ստեղծում։ ԶԼՄ-ներ և մշակույթ։ Սփյուռքը պետք է նույնպես արժանանա հայկական պետության խնամքին, որպեսզի հայության երիտասարդ սերունդը չկորցնի իր ինքնությունը։

6. Երկրում առավել բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորում. սեփականության ինստիտուտի ամրապնդում և պաշտպանում, բանկային գաղտնիքի պահպանման արդյունավետության բարձրացում, ստանձնած պարտավորությունների պահպանում և արդար դատական համակարգ։

7. Երկրում գործարար միջավայրի բարելավում. հարկային և մաքսային քաղաքականություն և վարչարարություն, տնտեսության իրական հատվածի մատչելի վարկավորում, գործարարությամբ զբաղվելու հավասար և արդար պայմաններ, պետական գնումների և պետական մրցույթների ժամանակ խաղի թափանցիկ և արդար կանոններ, երկրի էկոլոգիական հավասարակշռության պահպանում, բաց, հասկանալի և երկարաժամկետ սակագնային քաղաքականության իրականացում. գազ, էլեկտրական էներգիա, խմելու և ոռոգման ջուր:

8. Բնակչության զբաղվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ. ոսկերչության, թեթև և վերամշակող արդյունաբերության զարգացման համար խթանող միջոցներ: Գործազուրկների վերապատրաստման և որակավորման բարձրացման նոր ծրագրերի մեկնարկ, համայնքներում սոցիալական նշանակության, կարճաժամկետ և վճարովի աշխատանքների նախաձեռնում:

9. Պատրաստված է Հայաստանում» բրենդը՝ որպես երկրի այցեքարտ։ Արտադրության որակի վերահսկման և ինտելեկտուալ իրավունքների պաշտպանության համակարգ, Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսական արտադրության զարգացում։

10. Թվային պետության ձևավորումը մեր երկիրը պետք է դարձնի տարածաշրջանում իր հանրային ծառայությունների բնույթով և որակով եզակի, իսկ նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում՝ առաջատար:

Ակնհայտ է, որ կանոններն ու սկզբունքները, որոնք պետությունը պետք է մշակի և սահմանի՝ բոլոր 10 ուղղություններով տեսանելի հաջողությունների հասնելու համար, չեն լինելու նոր կամ առանձնահատուկ: Դրանք գոյություն ունեն աշխարհում, դրանցից օգտվում են, դրանք փոփոխում և կատարելագործում են։ Սակայն պետք է դրանցից օգտվել ճիշտ և ժամանակին, խելամտորեն, մտածված, առանց հույզերի և ավելորդ պոպուլիզմի։ Ինչո՞ւ խելամտորեն և մտածված. որովհետև յուրաքանչյուր երկրում առկա է այս կանոնների և սկզբունքների անհատական փաթեթ՝ ձևավորված տասնամյակների կամ դարերի ընթացքում, պայմանավորված այս կամ այն հասարակության՝ բաց լինելու մակարդակով, կրոնական ավանդույթներով և կարծրատիպերով։ Մոտեցումների ավտոմատ ներմուծումը կարող է հանգեցնել մեզ համար անկանխատեսելի հետևանքների: Կարո՞ղ են արդյոք գործող իշխանությունները ապահովել այս գործընթացը։

Մեկ այլ կարևոր հարց է պետության կողմից հաստատված խաղի կանոնների և սոցիալական նորմերի ընդունումն ու պահպանումը քաղաքացիների կողմից: Դարեր շարունակ պետականության ավանդույթների բացակայությունը, ինչպես նաև խորհրդային պետական համակարգի շրջանակներում քաղաքացու և պետության միջև փոխհարաբերությունների խեղաթյուրված մշակույթը, փողոցային, կիսագողական միջավայրին բնորոշ, մեծ մասամբ ոչ ֆորմալ կարգավորումներին և հասկացություններին հետևելը, այսօր հանգեցրել են նրան, որ մեր երկրում առկա է քաղաքացիների կողմից պետության մերժման շատ բարձր մակարդակ։


Հարց է ծագում, թե որքանո՞վ է մեր երկրում ձևավորված ագրեսիվ բարոյահոգեբանական մթնոլորտը, անհանդուրժողականության բարձր մակարդակը, հասարակության բաժանումը հների և նորերի միջև նպաստում պետության կողմից իր կարգավորող գործառույթի իրականացման արդյունավետությանը, որքանո՞վ են Հայաստանի խորհրդարանում քննարկումների օրակարգը և ձևաչափը արտացոլում պետության և առհասարակ ժողովրդի առջև ծառացած խնդիրները։ Աստիճանաբար, պետության կարգավորիչ գործառույթը սկսում է աշխատել բացառապես կոնկրետ քաղաքական ուժի իշխանության ամրապնդման, վերջինիս հավակնություններն ու ցանկությունները բավարարելու խնդրի վրա: Արդյո՞ք գործող իշխանությունները կկարողանան փոխել այս ցավալի իրավիճակը։

Մեր իրավիճակի յուրահատկությունը պայմանավորված է նաև մեծ հայկական սփյուռքի առկայությամբ։ Ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայերը մի մշակույթի կրողներ են, մինչդեռ տարբեր այլ երկրներում բնակվող հայերը ինտեգրված են համապատասխան երկրների մշակույթներին։ Հայաստանում բնակվող հայերի համար սփյուռքը ինչպես ազատ, այնպես էլ կոշտ մշակույթի աղբյուր և օրինակ է։ Սա դառնում է տեղի հայերի մտածելակերպի վրա ազդող նշանակալի արտաքին գործոն: Այն անուղղակի նպաստում է պետության կողմից սահմանված սոցիալական նորմերի և խաղի կանոնների ընկալման մեջ լրացուցիչ հակասությունների ձևավորմանը:

Վերլուծելով իշխանության որակը՝ վերջինիս կարգավորող գործառույթի համատեքստում, մենք հիմնականում անդրադարձել ենք պետական իշխանության երկու ինստիտուտներին ՝ խորհրդարանին և կառավարությանը: Սակայն արդար պետության համար ոչ պակաս կարևոր գործոն է տեղական ինքնակառավարման մարմինների որակը։ Չէ՞ որ միայն պետական և տեղական ինքնակառավարման մակարդակներում լիազորությունների և գործառույթների ճիշտ և բանական բաշխման միջոցով կարելի է հասնել երկրում կառավարելիության լիարժեք և համապարփակ վիճակի: Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց նշանակությամբ նույնպես ունեն կարևոր կարգավորիչ գործառույթ, երբեմն՝ շատ ավելի կարևոր, քանի որ այս մակարդակում ձևավորվող խաղի կանոններն ու սկզբունքները, որպես կանոն, շատ ուղիղ և անմիջական նշանակություն ունեն այս կամ այն համայնքի բնակիչների համար։ Երկրում համայնքների թվաքանակի վերաբերյալ որոշում կայացնելիս՝ խոշորացման բարեփոխումների ժամանակ, ուշադրության կենտրոնում պետք է լինեն ոչ միայն ռեսուրսների և հնարավորությունների օպտիմալացման հարցերը։ Մենք նախ պետք է հասկանանք, թե ինչպիսին է տեղական ինքնակառավարման մարմինների որակը. համայնքների ղեկավարները և ավագանիները կարող են ձևավորվել` հաշվի առնելով երկրում առկա մարտահրավերներն ու զարգացման առաջնահերթությունները: Որքանո՞վ նրանք ի վիճակի կլինեն ստանձնել ավելի շատ գործառույթներ և լիազորություններ, որոնք կենտրոնացած են հանրապետական և մարզային մարմինների ձեռքում։

Տեղական ինքնակառավարման մարմինների որակի համատեքստում շարունակում են օրակարգային մնալ անհատականացված իշխանությունից (երբ մեծ թվով համայնքներում ղեկավարներն ու ավագանու անդամները ընտրվում են որպես անհատական գործիչներ) անցումը դեպի քաղաքական պատասխանատվության իշխանության ձևաչափին: Դա հնարավորություն կտա՝ առավելագույնս չեզոքացնել ընտրությունների ժամանակ նկատվող այնպիսի գործոն, ինչպիսին է կլանային գործոնը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ավելի որակյալ աշխատանքի համար շատ կարևոր է՝ զարգացնել և ակտիվորեն ներդնել տեղական նշանակության հարցերի լուծման գործում քաղաքացիների ուղիղ մասնակցության ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաները։ Բացի ստանդարտ հանրաքվեներից՝ աշխարհում ակտիվորեն օգտագործվում են համայնքի բնակիչների շրջանում հարցումների անցկացման նոր ձևերը և սոցիալական ցանցերի միջոցով քաղաքացիների մասնակցությունը հարցերի քննարկմանը։ Քաղաքացիների այդպիսի ակտիվ ներգրավումը որոշումների կայացման գործընթացում կարևոր հանգամանք է սեփական համայնքի խնդիրներին մասնակցության զգացման, ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և որպես արդյունք, անհրաժեշտ քաղաքացիական իրավագիտակցության ձևավորման համար: Այն կանոններն ու սկզբունքները, որոնք սահմանվում են քաղաքացիների անմիջական մասնակցությամբ, ավելի դժվար կլինի խախտել և անտեսել:

Եվ վերջինը. պետության կարգավորիչ գործառույթը բազմաբնույթ է ինչպես ուղղությունների, այնպես էլ՝ կատարողների տեսանկյունից: Ինչպես երբևէ, այսօր ՀՀ Նախագահի ինստիտուտը մեծ նշանակություն ունի՝ խաղի լիովին արդար կանոններ և սկզբունքներ հաստատելու համար: Հենց այս ինստիտուտն է կոչված կանխելու մեր օրենսդրության մեջ այնպիսի դրույթների հայտնվելը, որոնք կարող են էականորեն ոտնահարել մարդու իրավունքները և արժանապատվությունը, սոցիալ-տնտեսական գործընթացները մտցնել ապակառուցողական ուղի, մեծացնել հասարակության մեջ առկա պառակտումն ու թուլացնել պետությունը: Սա այն ինստիտուտն է, որի նպատակն է երաշխավորել կոնսենսուս։ Պատմականորեն այնպես է դասավորվել, որ այսօր երկրի նախագահը մի մարդ է, ով իր կենսագրության և փորձի շնորհիվ ոչ միայն գիտնական է և դիվանագետ, այլև շատ լավ հասկանում է գործարար հարաբերությունները, և այն, ինչը կարող է արագ փչացնել ներդրումային գրավչությունն ու միջավայրը: Մի բան, որը կարող է վնաս հասցնել ինչպես անձնական, այնպես էլ՝ պետության հեղինակությանը: Ժամանակն է, որ բազմաթիվ վիճահարույց օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ ՍԴ դիմելու գործիքակազմի կիրառումը դառնա նորմալ ընթացակարգ, սովորական երևույթ, այլ ոչ թե բացառություն:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած ներկայիս քաղաքականության վրա ազդելու սահմանափակ հնարավորություններին և գործիքակազմին, նախագահը, այնուամենայնիվ, այն ինստիտուտն է, որը վերահսկում է Սահմանադրության պահպանումը (հոդված 123, կետ 2): Սահմանադրության նորմերի պահպանման նկատմամբ ընտրովի վերաբերմունքը ոչ տեղին և կործանարար է: Կցանկանայի նաև հիշեցնել այնպիսի գործիքի մասին, ինչպիսին է՝ նախագահի դիմումը խորհրդարանին (128-րդ հոդված), որը կարելի է արդյունավետորեն օգտագործել՝ կառավարման տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության պահպանման և հակասահմանադրական իրավիճակներից խուսափելու համար:

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ, պատմականորեն ձևավորված գործոնների հետ միասին, վերը նշված բոլոր դիտարկումները որոշ չափով լրացնում են այն մարտահրավերները, որոնք առկա են Հայաստանում լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում: Հենց լիարժեք քաղաքացիական հասարակությունը կարող է հանդիսանալ արդար պետության գոյության և վերջինիս կողմից իր կարգավորող գործառույթի արժանիորեն իրականացման հիմնական երաշխավորը։


Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ
Նյութը ամբողջությամբ տպագրվել է «Գոլոս Արմենիի» թերթում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan