Արդեն նկատելի են հանրաքվեի օրենքի խախտումներ․ Արսեն Բաբայան
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի անդամ Արսեն Բաբայանը գրում է․
«Հարգելի հանրային ծառայողներ, տեղեկացնում եմ, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետի համաձայն ձեզ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել ձեր լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:
Արդեն նկատելի են այս կանոնի խախտումներ: Խնդրում եմ բացառել օրենդրության պահանջների խախտումները»,-գրել է նա: