«Ուշադիր կլինեք, հաջորդ հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք. Նման դրվագները դժվար են մարսվում». Աշոտյան
Այս թեմայով
- Դադարեք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս. Աշոտյանը՝ Փաշինյանին
- «ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք». Աշոտյան
- Փաշինյանի եւ Ալիեւի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինիչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին. Արմեն Աշոտյան
- Լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է․ Արմեն Աշոտյանը՝ վարչապետի հարցազրույցի մասին
Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հա, ու եւս մեկ դիտարկում Մյունխենից:
Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց:
Բայց հուսամ, լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում:
Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը»: