Անցած երկու տարիների ընթացքում կառավարություն(ներ)ը մեզ համոզում էին, որ պետական ապարատն ուռճացված է ու իրենք գնում են կրճատումների (լուսանկարներ)
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես հիշում եմ, որ անցած երկու տարիների ընթացքում կառավարություն(ներ)ը մեզ համոզում էին, որ պետական ապարատն ուռճացված է ու իրենք գնում են կրճատումների։
Որքան հիշում եմ՝ նախարարություններ, տարբեր գերատեսչություններում ստորաբաժանումներ կրճատեցին, միացրեցին, դարձրեցին գրասենյակ ու նման այլ բաներ։ Մանրամասների մեջ չխորանամ, պարզապես տեղեկացնեմ, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով՝
Պետական կառավարման և պաշտպանության ոլորտում զբաղվածների թիվը եղել է.
2017-ին՝ 36 812 մարդ
2018-ին՝ 36 875 մարդ
2019-ին՝ 37 075 մարդ
ՀԳ. Բայց ինձ ամենաշատը դուր ա եկել սպասարկման ոլորտում զբաղված և հանրային միջոցների վրա նստած անձանց թվի դինամիկան։ Եվ դուր չի եկել կրթության ու առողջապահության ոլորտում եղած թվերի դինամիկան։