Այսօր՝ 30 մարտի 2020թ., 00:00
Ահա ինչպիսին էր նա` Պատրիկ Դևեջյանը Արցախի նախագահի թեկնածուները բանավիճում են․ (տեսանյութ) ՀՀ ԿԲ-ն այս պահի դրությամբ մատը մատին չխփեց Ինչպես են Չինաստանում ախտահանում մեքենաները (տեսանյութ) Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին Մորուքը 1000 անգամ մեծացնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը Բակո Սահակյանի նախագահությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացվել Արցախում Արսեն Գրիգորյանը կատարել է իր երգերը կարանտինում գտնվող երկրպագուների համար (տեսանյութ) Իրանում մոտ 100 000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակել Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ) Մոսկվայում գերազանցվել է 2007 թվականի ջերմաստիճանային ռեկորդը Մարիա Զախարովան քննադատել է հարուստ ռուսներին, որոնք փախնում են Լոնդոնից կորոնավիրուսի պատճառով Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան. տեղեկատվական շտաբ Քսենիա Սոբչակը կարանտինում դադարել է իրեն հետեւել եւ խնամել Համացանցի հիթ դարձած գյումրեցի ոստիկանն ու փոքրիկը «Մի վախնաք, միայն հավատացեք». Արամ Ա-ի հայրապետական պատգամը Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է կրճատել թոփ-պաշտոնյաների աշխատավարձը պանդեմիայի պատճառով ՊԲ զորամասերից մեկում հերթական ճաշարանն է բացվել Թաիլանդում կալանավորներն անկարգություններ են կազմակերպել կորոնավիրուսի պատճառով․ NBT Իտալիայում ինքնասպան է եղել կորոնավիրուսով վարակված բուժքույրը․ TMZ Գիտնականը նշել է Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում իշխանությունների մոտեցման սխալը. RT ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր 158 անձ է տուգանվել Այս տեմպերով ախտահանիչ նյութերի օգտագործումը կարող է համընդհանուր ալերգիայի պատճառ դառնալ․ Կոմարովսկի Մոսկվայում կորոնավիրուսի բարդացումներով հիվանդների շուրջ 40 տոկոսը 40 տարեկանից երիտասարդ է․ Մոսկվայի օպերշտաբ Հանրապետության բոլոր սահմանային կետերում և օդանավակայաններում պետք է գործեն արագ թեստավորման համակարգեր. ԲՀԿ-ն արտահերթ նիստում ներկայացրել է 7 առաջարկ Պարետի որոշմամբ 6 ժամով կասեցվել է մի քանի սուպերմարկետների, մթերային խանութների գործունեությունը (ֆոտո) Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին. РИА Новости 2020 թվականի Օլիմպիադան տեղի կունենա հաջորդ տարի գրեթե նույն օրերին Իտալիայի սպորտի նախարար․ Իրատեսական չէ մրցաշրջանի վերսկսումը մայիսի 3-ին «Հաղթանակի ապրիլ». նոր ֆիլմ Ապրիլյան պատերազմի մասին (Տեսանյութ) Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի միջեւ մի քանի երթուղիների սպասարկումը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Լեհաստանի նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվեն կորոնավիրուսի պատճառով Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի եւ խորհրդարանի վրա է․Վիտալի Բալասանյան Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն՝ պետության ու ազգի դեմ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստանում է ահազանգեր, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող անձանց հրաժարվում են թեստավորել Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը մարտի 29-ի չվերթների վերաբերյալ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է երկրի բնակիչներին կորոնավիրուսային ճգնաժամի վատթարացման մասին․ BBC News «Փյունիկ»-ի նախկին դարպասապահը Բրյուսելի բնակիչների համար պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը (տեսանյութ) Ինչպես խուճապ տարածել՝ պայքարելով խուճապի դեմ Merci. Ֆրանսիան Էյֆելյան աշտարակի վրա հայտնված գրությամբ իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին (տեսանյութ) Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորոնավիրուսից. TACC Վաչեն դստեր հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Նյու Յորքի բնակիչներին խուսափել ոչ պարտադիր ուղեւորություններից․ Associated Press Հայ բժիշկների ու 1-03 -ի աշխատակիցների ՆՈՐ ՊԱՐԸ… Օրվա խորհուրդ Դեռահասը թքել եւ հազացել է թոշակառուի վրա՝ վախեցնելով նրան կորոնավիրուսով․ Express and Star «Ալո, Փաշինյանն է զանգում, ի՞նչ կա» Ձանիոլոն Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում Շան հետ 2 օր կորած 4-ամյա աղջկան ողջ են գտել Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան․ Արայիկ Հարությունյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկիի մասին Ռուս թղթակիցը ցուցադրել է Դեր Զորի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական եկեղեցու ավերակները Հիմա հարց՝ սա գնաճ չէ՞ Լեհաստանում մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Ռոբերտ Քոչարյանի ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Մահացել է Պատրիկ Դեւեջյանը․ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս «Ռոսնավթը» դադարեցրել է գործունեությունը Վենեսուելայում․ ՌԻԱ Նովոստի Little Big-ը ներկայացրել է իր երգերից մեկի «կարանտինային» տարբերակը (տեսանյութ) «Յուվենտուսի» խաղացողները 4 ամիս աշխատավարձ չեն ստանա 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն․ Անդրանիկ Թևանյան Դոնալդ Թրամփը որոշել է չսահմանել կարանտին Նյու Յորքում Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ Մեկ միլիոն դոլար կորոնավիրուսից տուժածներին՝ Քիմ Քարդաշյանից․ Instagram Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 424-ի «Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսի վարակի բուժման դեղամիջոց ԱԳՆ-ն հավաքագրում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները Տարօրինակ զույգեր․ կորոնավիրուսի թվերը բոլորի հետաքրքրության կիզակետում են Եթե էս վիրուսի պատմությունը չլիներ, մենք դա պետք է հնարեինք Քոնոր Մաքգրեգորը կանխատեսել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Ի՞նչու վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը ՎՎՊ-ի հետ «Հաղթանակի ապրիլ». Հարություն Հարությունյանի նոր ֆիլմի պրեմիերան՝ ապրիլի 2-ին Ռիտա Օրան մարմնի ամենաանսպասելի մասերից մեկի վրա դաջվածք է արել Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի) Մենք ամեն րոպե մեր մտորումներում ունենք Արցախում ընտրությունները հետաձգելու թեման. Աշոտ Ղուլյան
Հարցում

Արմեն Սարգսյանի խոսքը Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ՝ նշելով, որ յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը:

Յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ:

Սիրելի՛ զինվորներ, սիրելի՛ հրամանատարներ,

Ձեզնից յուրաքանչյուրն իր ընտանեկան օջախից, իր ծնողներից, կնոջից, երեխաներից կամ հարազատներից, իր սիրած աղջկանից մի անկեղծ օրհնություն, աննկարագրելի մի ջերմություն, մի տաք համբույր է ստացել ծառայության մեկնելիս: Ձեզ մաղթել են անփորձանք ծառայություն և բարի վերադարձ, վստահ են եղել, որ դուք հայրենիքի հուսալի պաշտպան եք լինելու, ապահով են եղել, որ լավ ընկեր կլինեք, ու ձեր կողքին էլ լավ ծառայակից ընկեր կլինի, որի հետ կկիսեք ոչ միայն ծառայության դժվարությունները, այլև միասին՝ թիկունք-թիկունքի տված, կուռ, ամբողջական ու հզոր ուժ լինելու զգացողությունը:

Բանակը փորձառություն է, ուսում, դաստիարակություն, կյանքի ու հայրենասիրության դաս, որը հեշտ չի տրվում, բայց անհրաժեշտ է: Անցնելով այն՝ դուք հասունանում ենք, ամրանում, սովորում դիմակայել ու հաղթահարել, լինել սառնասիրտ, զուսպ ու ամենակարևորը լինել պատասխանատու, որովհետև ձեզ՝ հայոց բանակի թե՛ տասնութամյա նորակոչիկներին, թե՛ ծառայության բովով անցած փորձառու սպաներին է վստահված ամենաարժեքավորը՝ մեր հայրենիքի, մեր ընտանիքների պաշտպանությունը, մեր ապագան ու խաղաղությունը: Պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր առաքելությանը, միմյանց հետ ձեր փոխհարաբերություններին, հիշեք՝ հանդուրժողականությունն ուժի ապացույց է:

Հիշեք, որ դուք ծառայում եք հաղթանակած բանակում ու պետք է պատվով ու արժանապատվությամբ շարունակեք կյանքի ու մահվան գնով ձևավորված ու կայացած հայկական բանակի ամենալավ ավանդույթները՝ փոխօգնության, միասնականության ու համախմբվածության ավանդույթները:

Մենք վստահում, հավատում ու սպասում ենք ձեզնից յուրաքանչյուրին: Հիշեք, որ մենք կորցնելու կյանքեր չունենք, մենք չպետք է ունենանք չիրականացված երազանքներ, ձեր օջախներում դեռ պետք է զավակներ ծնվեն, ձեզնից յուրաքանչյուրն արժանի է ու պետք է տեսնի միասնական ու խաղաղ հայրենիքի փայլուն ապագան, ձեր նվիրյալ ծառայությամբ կերտած ապագան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Միասին ապավեն լինենք մեր զինվորին, սպային, խաղաղություն պահպանենք մեր տանն ու հասարակության մեջ:

Իսկ տան խաղաղությունն առանց հանդուրժողականության հնարավոր չէ, առանց իրար ցավ զգալու հնարավոր չէ, առանց միմյանց կարծիքը հարգելու, առանց իրար հետ միասին ապրել սովորելու հնարավոր չէ։

Աստված պահապան բոլորիս»:

 

website by Sargssyan