Այսօր՝ 06 ապրիլի 2020թ., 00:00
Կորոնավիրուսային տարօրինակ եւ հարցեր առաջացնող վիճակագրություն Ծեծել են պետգույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն»-ի տնօրենին Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան Շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից․ կառավարության նախաձեռնությունը Անհասկանալի է վերոգրյալ մեկ ուսուցչի պահվածքը և ծնողների համար ավելորդ խնդիրներ ստեղծելը․ Արայիկ Հարությունյան Կոչ եմ անում կորոնավիրուսի վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան Ռոնալդուն կդառնա 1 միլիարդ եվրո վաստակած առաջին ֆուտբոլիստը Ինչպես Տաթևիկ Ռևազյանը հաջողացրեց ՀՀ-ին ներգրավումը մի ցանկում, որտեղ աֆրիկյան երկրներն են. քաղաքագետ Սպասվում է անձրեւ, ապրոպ, լեռնային շրջաններում` ձյուն. Եղանակը Հայաստանում Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի թիվ մեկ և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ Անդրանիկ Թևանյան Հորդորում եմ հայտարարություն անել կալանավորների ազատ արձակման համատեքստում․ Զարուհի Փոստանջյան Սահմանափակումների շնորհիվ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը նվազել է․ Ավինյան Փաշինյանի նվերը հասարակությանը՝ Ջոնի Բրջոնի․Գագիկ Համբարյան Դանակահարություն Երեւանում՝ «Ալկոգել» արտադրամասի մոտ Կառավարությունում փորձել են գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա Համաշխարհային ճգնաժամը դեռ առջեւում է. Պեսկով. «Ինտերֆաքս» Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 5 000-ի սահմանագիծը. Մոսկվայի օպերշտաբ «Պետություն ենք կորցնում, գոնե գիտակցում ե՞նք սա». Արթուր Ղազինյան Կառավարությունն հետաձգում է առողջապhական համակարգի կոլապսը, բայց չի չեզոքացնում վտանգը․ Սուրեն Սահակյան 1․5 մլն դոլարի վնաս՝ 15 օր հայ-վրացական սահմանին մնալու հետևանքով․ «Սպայկա» Հեռավար ուսուցման համար ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ Հայտնի է, թե որքան գումար կկորցնեն ԱՊԼ-ի ակումբները՝ մրցաշրջանը չվերսկսելու դեքպում Օնլայն թեստավորում․Ավինյանը ներկայացրել է Covid-19 Armenia նոր հավելվածը Իսրայելցի բժիշկը խոսել է տարեց մարդկանց մեկուսացման հետևանքների մասին Բավական զգայուն են խախտումները, չեմ կարող բացահայտել. Ինչ է կատարվում Քաղավիացիայի կոմիտեի շուրջ Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել նախարարների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը Շրի Լանկայի բանտերից շուրջ 3 000 կալանավորների են ազատել կորոնավիրուսի բռնկման պատճառով․ Associated Press Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 822 վարակված, իսկ Վրաստանում՝ 170. Անդրանիկ Թեւանյան Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչները կկայանան մինչեւ օգոստոսի 3-ը Դուք չեք կարող երկու անգամ ամուսնանալ նույն կնոջ հետ․ Միդոն՝ Զիդանի և Ռեալի մասին Ռումյան Հովսեփյան․ Ուրախ եմ, որ հենց Խոակին Կապարոսն է մարզելու մեր հավաքականը Թրամփն ամերիկյան ԶԼՄ-ներին կոչ է արել կորոնավիրուսի վերաբերյալ խուճապ չտարածել. РИА Новости Ռոբերտ Քենեդիի թոռնուհու և նրա 8-ամյա որդու որոնողական աշխատանքները դադարեցվել են. նրանց մահացած են ճանաչել Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի հիման վրա ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 245 հազար դոլարի պարգևատրում՝ Քաղավիացիայի կոմիտեում Ավտոմեքենաների վաճառքները Եվրոպայում տապալվել են՝ հասնելով նվազագույնի․ RG Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում Տաթեւիկ Ռեւազյանն ընդունել է՝ Հայաստանի ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունը Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում սպասվում են կորոնավիրուսից բազմաթիվ մահվան դեպքեր․ Reuters Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը. ուղիղ Համաշխարհային օվկիանոսը կարելի է վերականգնել 30 տարում Արցախի նախագահը կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել Նոր հոբբի՝ կարանտինային պայմաններում. ԱՄՆ-ում տղամարդն իր տան բակում սկյուռների համար սեղան է պատրաստել (տեսանյութ) Իսպանական քաղաքը կորոնավիրուսից պաշտպանվում է յուրօրինակ կերպով. CNN Գերմանացի հրուշակագործը որոշել է կորոնավիրուսը քաղցրացնել. Reuters Լիլի Մորտոյի եւ սիրելիի կրքոտ համբույրը (տեսանյութ) Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է. Արա Վարդանյան Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանը ազատ չարձակվի. Ալեքսանդր Կոչուբաեւ Երբ մեծ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները․ Սեւակ Հակոբյան Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել բարձր պատրաստվածության ռեժիմի` մինչեւ ապրիլի 26-ը երկարաձգման մասին Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան Սպասվում են տեղումներ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Ինչո՞ւ Փաշինյանի թիմակիցները չեն ծաղրում Վրաստանի վարչապետի «կոմունալ» նվերն իր ժողովրդին. Գագիկ Համբարյան Ժողովրդին ստիպում են մնալ տանը, որ ընդվզում չլինի. Գևորգ Պետրոսյան Վանաձորում հացը թանկացավ. Էդմոն Մարուքյան Վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ 25 պացիենտ է բուժում ստանում. ԱՆ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ներդրումների ներգրավման պիլոտային ծրագրի տարբերակներ ներկայացնել Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն Բակո Սահակյանը կորոնավիրուսի առնչությամբ խորհրդակցություն է անցկացրել ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է. Ստեփան Դանիելյան Քոչարյանը օր առաջ պետք է ազատ արձակվի. Նարեկ Մանթաշյան Համաճարակի ժամանակ արդյունավետ կլինի «տնային կալանք» կիրառել անազատության մեջ գտնվողների նկատմամբ. Արման Թաթոյան Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան Քաղավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. պարզաբանում Կորոնավիրուսը եւ հայաստանյան աղքատությունը (Տեսանյութ) ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթնաժողովը․ Reuters Ինչո՞վ է նոր կորոնավիրուսը տարբերվում գրիպից. Business Insider Սիմֆոնիկ նվագախմբի նոր նախաձեռնությունը․ առցանց վարպետաց դասերի շարք աշխարհահռչակ երաժիշտների եւ պրոֆեսորների հետ ՊՆ պարզաբանում է տարածել լրատվամիջոցներում հրապարակված գնդապետի բաց նամակի կապակցությամբ Երկրի ղեկավարն արտակարգ դրության պայմաններում քոմենթները լայքելու մրցույթ է հայտարարել Եթե Ռոբերտ Քոչարյանին բան պատահի, ես հայց կներկայացնեմ միջազգային դատարան․ Թորոսյան Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան Չպետք է կորոնավիրուսը լինի, հետո նոր հասկանանք, որ անիմաստ ազատազրկում են. փաստաբան Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3452-ի․ «ՌԻԱ Նովոստի»
Հարցում

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն էապես կարևոր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող երկրի հեղինակության համար. Արամ Վարդևանյան

Բոլորն են ընդունում, որ կա հստակ կարգավորում և պետք է դիմել ՍԴ համապատասխան որոշում ունենալու նպատակով, սակայն իշխանությունը զերծ է մնում համապատասխան ընթացակարգից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Նրա խոսքով՝ բոլորն ընդունում են, որ տեղի է ունեցել Սահմանադրությունից շեղված գործընթաց: Փաստաբանն ասաց, որ հստակ է Սահմանադրության փոփոխության ընթացակարգը. «213-րդ հոդվածն անցումային դրույթ է, որը փոփոխելն ակտուալ չէ դրա կիրառելիության ավարտից հետո: Այսինքն՝ առհասարակ փոփոխման ենթակա չէ: Այն կարող էր փոփոխման ենթակա լինել մինչ անցումային դրույթի կիրառումը, օրինակ՝ 2016-ից 2018 թվականը: 2018-ի ապրիլի 9-ից հետո այն այլևս փոփոխման ենթակա չէ, քանի որ այն, ըստ էության, գործող նորմ չէ: Պատկերացրեք, եթե այդպես լիներ, ապա ինչու են երկրները որևէ կառավարման համակարգից անցում կատարում այլ կառավարման համակարգի»,- ասաց փաստաբանը:

Նա օրինակ բերեց Վրաստանին, ասելով, որ հարևան երկրում այդպիսի փորձ եղել է: Այլ երկրներ ունեցել են խորհրդարանականկառավարման համակարգ, ապա անցում են կատարել կիսանախագահականի և հետո նորից հակառակը:

«Անցումային դրույթում այն ժամանակ կարելի է փոփոխություն կատարել և հետ գալ նախորդ կառավարման համակարգին: Հիմա նույն հաջողությամբ մեր գործող Սահմանադրության 209-րդ հոդվածն ապահովում էր խորհրդարանական կառավարման համակարգի լիարժեք ձևավորումը 2018թ. ապրիլի 9-ին: Հիմա, եթե 209-րդ հոդվածի մեջ էլ համանման փոփոխություն կատարեն, ապա ավտոմատ վերադառնո՞ւմ ենք կիսանախագահական կառավարման համակարգին: Այդպես չի լինի, դրանք այդպես չեն փոխվում»,- ընդգծեց Վարդևանյանը:

Նրա խոսքով, օրինակ, եթե կառավարման համակարգի փոփոխության հարց լիներ, ապա պետք է ամբողջ գլուխը՝ Ազգային ժողովինը և Կառավարությանը վերաբերող էական փոփոխության ենթարկվեր: Նոր խմբագրության, ոչ թե անցումային դրույթով փոփոխման:

«Ենթադրենք, Սահմանադրական դատարանին վերաբերող համապատասխան գլուխը կարող էր փոփոխման ենթարկվել հանրաքվեով, և ոչ թե Ազգային ժողովով: Այսինքն՝ էական բարեփոխում նախանշվեր ՍԴ-ի վերաբերյալ, այն հանրաքվեի դրվեր Սահմանադրությամբ նախատեսված եղանակով և քննարկման առարկա լիներ: Նույնիսկ այս պարագայում՝ գործող Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը չպետք է ընդհատվեր: Չէ որ այդ ամենը նորություն չէ, ինչը հիմա Հայաստանում առաջարկվում է»,- ասաց Վարդևանյանը:

Նա օրինակ բերեց Լեհաստանի և Հունգարիայի փորձը՝ ասելով, որ այդտեղ նույնպես համանման խնդիր էր առաջացել: Դատարանների կազմերը նման մեթոդներով փոխվեցին և բոլոր դեպքերում դրանք խախտում ճանաչվեցին՝ թե՛ Լեհաստանում, թե՛ Հունգարիայում:

«Արձագանքը շատ բացասական եղավ, ընդհուպ մինչև դատավորների աշխատանքի վերականգնելու պահանջ: Լեհաստանում այդ առումով իրավիճակը գերտարօրինակ եղավ: Ձևավորվեց նոր դատարան, բայց համապատասխան որոշումից հետո, երբ պայմանավորվել էին վերականգնել աշխատանքը, փոխհատուցել խախտված աշխատանքի ամբողջ ժամանակահատվածի համար: Հիմա այնտեղ կա 2 «պալատից» բաղկացած դատարան, բոլոր նախորդները և նորերը, որովհետև նորերին էլ չեն կարող հանել, քանի որ նորերի աշխատանքային իրավունքը կխախտեն »,- նշեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին՝ Վարդևանյանն ասաց, որ Սահմանադրության մեջ 2003թ. ի վեր, բոլոր փոփոխությունները ենթարկվել են Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը:

«Ասեմ ավելին, եթե ուսումնասիրենք Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծերը, ապա ՌԴ-ն ևս Վենետիկի հանձնաժողով է ներկայացրել իր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հայաստանի դեպքում բոլոր նախագծերը նույնիսկ մի քանի անգամ ներկայացվում են Վենետիկի հանձնաժողովին, և սա իհարկե, չեմ կարծում, որ դրական նախադեպ է ստեղծում»,- ասաց Վադևանյանը:

Նրա խոսքով, Եվրոպայի խորհուրդը, կարելի է ասել, բաղկացած է մի քանի հենասյուն կազմակերպությունից: Դրանցից մեկը հայտնի ՄԻԵԴ-ն է, դրանց շարքում էական դեր ունի Վենետիկի հանձնաժողովը: Փաստաբանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի կարևորությունը պայմանավորված է իր գործառույթի իրականացմամբ, այն է՝ էական դատաիրավական բարեփոխումների կամ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությամբ, առավել ևս, Սահմանադրության փոփոխությունների նախագծերի փորձաքննությամբ:

website by Sargssyan