Այսօր՝ 07 ապրիլի 2020թ., 00:00
Օրվա խորհուրդը Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերում ուժեղացված ծառայությունը շարունակվում է Արմենիա ավիաընկերությունը մինչև ապրիլի 30-ը չեղարկում է բոլոր չվերթները Կարևորը տնտեսությունն է, ոչ թե ազգաբնակչության առողջությունը Նադեժդա Բաբկինան արհեստական կոմայի մեջ է. МК Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգեւավճարներից չեն հրաժարվի Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը Կորոնավիրուսի վարակման 20 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 853-ի. առողջացել է 25 մարդ. Փաշինյան Քրեական ենթամշակույթն ու բանտապետերը. արտոնյալները հաշիվներ են մաքրել Դեղորայքը կարող են ստանալ նաեւ ընտանիքի այլ անդամները Չկարողանալով լուծել սահմանափակումների առաջացրած խնդիրները՝ իշխանությունը մտադիր է երկիրը հանել կարանտինային վիճակից. Ա․ Թևանյան (տեսանյութ) Երեւանի քաղաքապետը «թոզ է փչո՞ւմ», թե՞ գործ է անում Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ Դաունինգ սթրիթ Եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան. Տեր Վահրամ քահանա Լարսի ճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար Կանանց և աղջիկներին ցանկանում եմ, որ հաղթահարեն այս օրերի տագնապն ու փորձությունը. Սեյրան Օհանյան 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց. Փաշինյան Նյու Յորքի կրթության դեպարտամենտն արգելել է դպրոցներին Zoom օգտագործել Հայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղում ԱԺ աշխատակազմը հիմա էլ վիրավորված է Արարատ Միրզոյանից, որ պարգեւատրման ողջ ֆոնդը հետ է ուղարկել բյուջե Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի Արհեստական շահարկումներ Արցախում. ովքեր են մասնակցել բողոքի ակցիային Երեւան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը․ Մասիս Մայիլյանի հայտարարության հետքերով Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Գագիկ Համբարյան ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել. Հետո եկել՝ դիմումները հետ են վերցրել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները. Փաշինյանը դժգոհել է, ապա հորդորել Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը. ՍԴ-ն բավականին կոպիտ պատասխան է տվել Կորոնավիրուսը ստիպել է ՀՀ կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին. արդեն աշխատում են հյուրանոցների տերերի հետ Apple-ը սկսել է պաշտպանական դիմակներ արտադրել բուժաշխատողների համար. Թիմ Քուկ Հնդկաստանում վառել են միլիոնավոր մոմեր ու ճրագներ հանուն կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի միասնականության․ ՏԱՍՍ (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթին» կտուգանի Կայլ Ուոլքերին մարմնավաճառուհիների հրավիրելու համար Պայմանավորվել ենք ՌԴ իշխանությունների հետ, որ ԵՏՄ բեռների համար կանաչ ուղի կբացվի. Փաշինյանը՝ Լարսի մասին Մեր սոցիալական ծրագրերով աջակցությունը անգամներով ավելի է Վրաստանինից. Փաշինյանը թվեր բերեց Ես ակնկալում են, որ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին Ֆրանսիան կանգնած է Երկրորդ աշխարհամարտից հետո վատթարագույն տնտեսական անկման առաջ. ֆիննախարար. CNN Ինչո՞ւ Վրաստանում բարեփոխումներն ավելի արագ տեղի ունեցավ, քան Հայաստանում. մեկնաբանեց Փաշինյանը Ինչո՞ւ են բարձրանում գները եւ ինչո՞ւ պետությունը չի վերահսկում գնաճը. Փաշինյանը նշեց պատճառները Բաքուն նման սադրանքներով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին. ԼՂ ԱԳՆ Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են Մասնագիտական կադրային բանկ է ստեղծվում․ Արդարադատության նախարարություն Ուրբաթ օրվանից խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել. Նիկոլ Փաշինյան Մոսկվայից ժամանած 222 քաղաքացիները 14 օրով կլինեն կարանտինի ռեժիմի մեջ. Տիգրան Ավինյան «Նիկոլի ստերն այլևս հետաքրքիր չեն հանրության համար». Նարեկ Սամսոնյան Եթե պարգեւավճարները փողը բաժանենք թոշակառուներին, ամեն մեկին բաժին կհասնի ամսական 165 դրամ. Փաշինյան Հայ եկեղեցու Վայոց ձորի թեմը գյուղացիներին կարտոֆիլի սերմացու է տրամադրել «ՀՆԱ-ի աճը 2019թ. գրանցված 7.6%-ից կիջնի 0.5%-ի». Fitch Ratings-ը Հայաստանի վարկանիշը «կայունից» «բացասական» է դարձրել ՖԻՖԱ-ն անժամկետ կերկարաձգի ընթացիկ մրցաշրջանը Մենք Արցախում կունենանք 2-րդ փուլ, անկախ նրանից` թեկնածուներից մեկն ինչ կոչ է արել իր ընտրողներին. Իրավապաշտպան Շվեդիայի իշխանությունները օրենք են մշակում, որը թույլ կտա կորոնաիրուսով պայմանավորված «արտակարգ միջոցառումներ» ընդունել Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան Պետական օժանդակության 6-րդ ծրագրով քաղաքացիներին կտրվի 68․000 դրամ միանվագ օժանդակություն Կորոնավիրուսով վարակվածների կրկնապատկման տեմպը 7 օրից դարձել է 8 օր. Արսեն Թորոսյան Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն նույնպես էժանացել է Ավագ շաբաթվա արարողությունները եւ պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության. Մայր Աթոռ Այս անիմաստ գործողությունն ուղղված է «ծաղկացնելու» պայքարի իմիտացիան. Գեւորգ Գրիգորյանը՝ դիահերձման օրենքի մասին Բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիմակ կրել. Կարող եք կրել տանը կարված դիմակներ. Նախարար Երեւանում բնարականներից մեկը ջրալցվել է. փրկարարներ են եկել. վերեւի հարեւանուհին տանը քնած է եղել Սրմաքեշը վաղուց վաճառել է «Արարատին» պատկանող հողատարածքը «Հայրիկ, դու թմրամոլ ես». Գուֆը ցույց է տվել՝ ինչպես է նրա հետ շփվում 9-ամյա որդին Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման եւ վերանորոգման աշխատանքները Տնտեսվարողները չպետք է առիթից օգտվեն և ՀԴՄ չտրամադրեն․ Էկոնոմիկայի փոխնախարար Ապրիլի 6-ի լուսադեմին ՀՀ ժամանած ուղեւորները «Զվարթնոց»-ից ԱԻՆ ավտոբուսներով մեկուսացման վայրեր են տեղափոխվել Ճապոնիայում վարչապետի տուն ներթափանցելու փորձի համար կնոջ են ձերբակալել «Մարգո, դու մեծ բեւեռներ ես համատեղում». Կանդելակին Սիմոնյանին շնորհավորել է քառասունամյակի առիթով Էկոնոմիկայի փոխնախարարը չբացառեց առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք. մարզպետ 87 հանցագործություն երեք օրում. ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում Ինչ է կատարվում այս պահին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում (լուսանկարներ) Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim Համավարակով պայմանավորված՝ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող կալանավորն ազատ արձակվեց Ընդամենը 2 պարբերությունից բաղկացած օրենքի նախագիծը մշակվել է 780 000 ԱՄՆ դոլարով Ովքե՞ր եւ ինչպե՞ս են կորոնավիրուսի թեստավորվում անցնում Հայաստանում Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար Բոլոր ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է իմ ուշադրության կենտրոնում. Փաշինյան «Դարոյնք» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունը վաղվանից սկսում է իր աշխատանքերը Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային ժողովի հանձնաժողով` լսումների Ի՞նչն է փոխվելու մարդու մեջ մի հերթական համաճարակից հետո. Կարեն Ճշմարիտյան
Հարցում

Չգիտեմ՝ վարչապետն ինչո՞ւ չի անդրադառնում ԶՈՒ-ում սպանություններին, սա պետք է երկրի թիվ մեկ հարցը լինի. Նորայր Նորիկյան

Կարծում եմ՝ վերջին շրջանում զինծառայողների մահացության դեպքերը բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերություններն են, ոչ ֆորմալ բարքերը, ինստիտուտները և հանցավոր ազդեցությունների արդյունք են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով, զինվորական կանոնագրքերի, ՀՀ օրենսդրության կիրառման արդյունքում հնարավոր է հասնել բանակում մթնոլորտի արմատական փոփոխությանը, որն արդեն դարձել է օրվա հրամայական։

«Բանակում շոշափելի քայլեր պիտի անեն այդ աղետի դեմն առնելու համար։ Ես պատրաստվում եմ փակ նամակով դիմել վարչապետ Փաշինյանին, որտեղ նշված կլինեն մի քանի կոնկրետ փոփոխություններ, փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ և ընդհանուր առումով ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ կետեր։ Մասնավորապես, այդ առաջարկությունների թվին դասվում է զինված ուժերում և ընդհանրապես ՀՀ-ում ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, որը կունենա բացառիկ կարգավիճակ, կզբաղվի ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների հիմնախնդիրներով և կունենա այնպիսի լիազորություններ, որոնք հնարավորություն կտան ԶՈՒ-ում որակապես նոր աստիճանի վրա դնել մարդու իրավունքների պաշտպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների հաղթահարման հարցերը»,- նշեց փաստաբանը։

Վերջինի խոսքով, ռազմական օմբուդսմենը որևէ ենթակայություն պետական մարմինների նկատմամբ չի ունենա և նրա կողմից տրված եզրակացությունները կամ իրականացված ուսումնասիրություններն ու վերլուծությունները՝ պարտադիր կլինեն պետական մարմինների և, հատկապես, Զինված ուժերի ղեկավար կազմի համար։

«Երկրորդ կարևոր կոնցեպտուալ առաջարկությունը ԶՈՒ քաղաքացիական վերահսկողության ոլորտին է առնչվելու․ մասնավորապես, բանակ-հասարակություն կապերի ճիշտ մոդելավորմանն ու կիրառմանը, որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել լիարժեք քաղաքացիական վերահսկողություն ԶՈՒ նկատմամբ, մյուս կողմից՝ բանակ-հասարակության կապի թույլատրելիության մակարդակում ապահովել այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա լիցքաթափելու ԶՈՒ-ում նեգատիվ երևույթները, այսինքն՝ մենք զինծառայողների կապը հասարակության տարբեր շերտերի, ընտանիքի և միջավայրի հետ հնարավորություն կտա, որպեսզի դրական էներգիան տանենք բանակ։ Դա ուղղակի կնպաստի այս չարիքի վերացմանը»,- ասաց Նորիկյանը։

Նրա խոսքով, իր 3-րդ առաջարկությունն այն է լինելու, որ ՊՆ-ի և ԶՈՒ կառավարման օղակում առանձնահատուկ դերակատարություն սահմանեն նորմատիվ իրավական կարգավորումների փոփոխությունների արդյունքում իրավապահ համակարգի լավագույն կառավարման մոդելին անցնելը։

«Այսինքն՝ հիմա ԶՈՒ-ում մի քանի ստորաբաժանումներ են զբաղվում զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ, այդ մի քանի ուղղությամբ առաջարկելու եմ, որ կառավարման այնպիսի մոդել ներդրվի բանակում, որ նա՛խ, կլինի ուժեղ ձեռք, կունենա լիարժեք իրավանորմեր մեր զինվորական կանոնագրքերի և ՀՀ այլ նորմատիվ ակտերը կենսագործելու լիարժեք հնարավորություն։ Նաև կունենա կանխարգելիչ բնույթ, որպեսզի այս դեպքերը նվազեցվեն և վերջնարդյունքում արմատախիլ արվեն»,- նշեց Նորիկյանը։

Փաստաբանն ասաց, որ մեկ շաբաթվա ընթացքում այս առաջարկություններն ամփոփ կներկայացնի ՀՀ վարչապետին՝ լրջագույն ուսումնասիրություններ ու հետևություններ անելու համար, քանի որ, իր խոսքով, այն ինչ հիմա կատարվում է մեր բանակում ուղղակի աղետ է յուրաքանչյուրիս համար։

«Ռազմական ոստիկանությունն ու նախարարը ամեն ինչ պիտի անեն այս իրավիճակը շտկելու համար։ Զինված ուժերը պետք է ստանձնի ու իրականացնի կրթական առաքելությունը՝ սկսած զինվորական կանոնագրքերի հստակ կենսագործմամբ, վերջացրած բարոյահոգեբանական վիճակի լիցքաթափմամբ»,- ասաց փաստաբանը։

Վերջինիս դիտարկմամբ, ՀՀ ԶՈՒ-ում հոգեբանական ծառայության մակարդակը շատ ցածր է։ Երկրորդը՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակն է. պետք է յուրաքանչյուր զինծառայողի հոգեբանական անձնագիրը հասու լինի հրամանատարական կազմին։ Փաստաբանի խոսքով, հենց զորակոչիկը մտավ զինված ուժեր, պետք է նրա հոգեբանական նկարագիրը հայտնի լինի, նրա հետ պիտի տարվի համապատասխան հոգեբանական աշխատանք, ադապտացիոն փուլ, որպեսզի նա բերվի և համապատասխանեցվի ԶՈՒ կանոնագրքերով սահմանված առանձնահատկություններին։

«Երբ տեսնում են, որ զինծառայողը կոնկրետ հոգեբանական խնդիր ունի կամ նրա հետ կապված նվազագույն խնդիր է առաջանում, բոլոր այդ ինստիտուտները, ծառայությունները պետք է տիրապետեն ամբողջ այս խնդրին։ Բոլոր ստորաբաժանումներն ավտոմատ ձևով պետք է սկսեն աշխատել, որպեսզի չեզոքացնեն խնդիրը»,- ասաց փաստաբանը։

Նորայր Նորիկյանը չգիտի թե վարչապետն ինչո՞ւ չի անդրադառնում ԶՈՒ-ում կատարվող հիմնախնդիրներին, բայց կարծում է, որ սա այն հարցն է, որը պետք է լինի երկրի օրակարգում թիվ մեկը։

«Սա մարտահրավեր է, սա երկրի ռազմական անվտանգության համակարգի ողնաշարին նետված մարտահրավեր է, որը պետք է արմատախիլ արվի։ Այս ինքնասպանությունների շղթան կոնկրետ անձի ինքնասպանություն չէ դա կոնկրետ մի ողջ ժողովրդի մեջ ինքնասպանության տրամադրության հասցնելու գործընթաց է։ Բոլոր դեպքերում և բոլոր ժամանակներում կուզենայի, որ մեր բանակը պետության առաջին պլանում լիներ։ Ինչքան էլ փորձենք սպառազինությունը տարեցտարի ավելացնենք, սննդի կարգը բարելավենք, զինծառայողների աշխատավարձը 5 անգամ բարձրացնենք, վերջիվերջո այդ ամենն արվում է հանուն մարդու։ Եթե մարդը բարոյալքված, իրավազրկված է, մարդու հոգեբանական վիճակը խաթարված է, ապա մենք լուրջ պրոբլեմ ենք ունենալու։ Գրոշի արժեք չունի այդ փոփոխությունները, եթե ԶՈՒ անձնակազմը հոգեբանական խնդիր ունի։ Բանակում բողոքարկման ինստիտուտը պետք է աշխատի վերից վար։ ԶՈՒ-ում մարդու իրավունքները պետք է լինեն առաջնային դերում, որովհետև իրավազուրկ զինծառայողը չի կարող բարոյապես մարտունակ լինել և ապահովել իր վրա դրված գործառույթները»,- նշեց Նորիկյանը։

website by Sargssyan