Այսօր՝ 07 ապրիլի 2020թ., 00:00
Կարևորը տնտեսությունն է, ոչ թե ազգաբնակչության առողջությունը Նադեժդա Բաբկինան արհեստական կոմայի մեջ է. МК Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգեւավճարներից չեն հրաժարվի Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը Կորոնավիրուսի վարակման 20 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 853-ի. առողջացել է 25 մարդ. Փաշինյան Քրեական ենթամշակույթն ու բանտապետերը. արտոնյալները հաշիվներ են մաքրել Դեղորայքը կարող են ստանալ նաեւ ընտանիքի այլ անդամները Չկարողանալով լուծել սահմանափակումների առաջացրած խնդիրները՝ իշխանությունը մտադիր է երկիրը հանել կարանտինային վիճակից. Ա․ Թևանյան (տեսանյութ) Երեւանի քաղաքապետը «թոզ է փչո՞ւմ», թե՞ գործ է անում Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ Դաունինգ սթրիթ Եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան. Տեր Վահրամ քահանա Լարսի ճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար Կանանց և աղջիկներին ցանկանում եմ, որ հաղթահարեն այս օրերի տագնապն ու փորձությունը. Սեյրան Օհանյան 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց. Փաշինյան Նյու Յորքի կրթության դեպարտամենտն արգելել է դպրոցներին Zoom օգտագործել Հայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղում ԱԺ աշխատակազմը հիմա էլ վիրավորված է Արարատ Միրզոյանից, որ պարգեւատրման ողջ ֆոնդը հետ է ուղարկել բյուջե Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի Արհեստական շահարկումներ Արցախում. ովքեր են մասնակցել բողոքի ակցիային Երեւան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը․ Մասիս Մայիլյանի հայտարարության հետքերով Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Գագիկ Համբարյան ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել. Հետո եկել՝ դիմումները հետ են վերցրել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները. Փաշինյանը դժգոհել է, ապա հորդորել Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը. ՍԴ-ն բավականին կոպիտ պատասխան է տվել Կորոնավիրուսը ստիպել է ՀՀ կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին. արդեն աշխատում են հյուրանոցների տերերի հետ Apple-ը սկսել է պաշտպանական դիմակներ արտադրել բուժաշխատողների համար. Թիմ Քուկ Հնդկաստանում վառել են միլիոնավոր մոմեր ու ճրագներ հանուն կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի միասնականության․ ՏԱՍՍ (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթին» կտուգանի Կայլ Ուոլքերին մարմնավաճառուհիների հրավիրելու համար Պայմանավորվել ենք ՌԴ իշխանությունների հետ, որ ԵՏՄ բեռների համար կանաչ ուղի կբացվի. Փաշինյանը՝ Լարսի մասին Մեր սոցիալական ծրագրերով աջակցությունը անգամներով ավելի է Վրաստանինից. Փաշինյանը թվեր բերեց Ես ակնկալում են, որ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին Ֆրանսիան կանգնած է Երկրորդ աշխարհամարտից հետո վատթարագույն տնտեսական անկման առաջ. ֆիննախարար. CNN Ինչո՞ւ Վրաստանում բարեփոխումներն ավելի արագ տեղի ունեցավ, քան Հայաստանում. մեկնաբանեց Փաշինյանը Ինչո՞ւ են բարձրանում գները եւ ինչո՞ւ պետությունը չի վերահսկում գնաճը. Փաշինյանը նշեց պատճառները Բաքուն նման սադրանքներով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին. ԼՂ ԱԳՆ Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են Մասնագիտական կադրային բանկ է ստեղծվում․ Արդարադատության նախարարություն Ուրբաթ օրվանից խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել. Նիկոլ Փաշինյան Մոսկվայից ժամանած 222 քաղաքացիները 14 օրով կլինեն կարանտինի ռեժիմի մեջ. Տիգրան Ավինյան «Նիկոլի ստերն այլևս հետաքրքիր չեն հանրության համար». Նարեկ Սամսոնյան Եթե պարգեւավճարները փողը բաժանենք թոշակառուներին, ամեն մեկին բաժին կհասնի ամսական 165 դրամ. Փաշինյան Հայ եկեղեցու Վայոց ձորի թեմը գյուղացիներին կարտոֆիլի սերմացու է տրամադրել «ՀՆԱ-ի աճը 2019թ. գրանցված 7.6%-ից կիջնի 0.5%-ի». Fitch Ratings-ը Հայաստանի վարկանիշը «կայունից» «բացասական» է դարձրել ՖԻՖԱ-ն անժամկետ կերկարաձգի ընթացիկ մրցաշրջանը Մենք Արցախում կունենանք 2-րդ փուլ, անկախ նրանից` թեկնածուներից մեկն ինչ կոչ է արել իր ընտրողներին. Իրավապաշտպան Շվեդիայի իշխանությունները օրենք են մշակում, որը թույլ կտա կորոնաիրուսով պայմանավորված «արտակարգ միջոցառումներ» ընդունել Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան Պետական օժանդակության 6-րդ ծրագրով քաղաքացիներին կտրվի 68․000 դրամ միանվագ օժանդակություն Կորոնավիրուսով վարակվածների կրկնապատկման տեմպը 7 օրից դարձել է 8 օր. Արսեն Թորոսյան Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն նույնպես էժանացել է Ավագ շաբաթվա արարողությունները եւ պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության. Մայր Աթոռ Այս անիմաստ գործողությունն ուղղված է «ծաղկացնելու» պայքարի իմիտացիան. Գեւորգ Գրիգորյանը՝ դիահերձման օրենքի մասին Բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիմակ կրել. Կարող եք կրել տանը կարված դիմակներ. Նախարար Երեւանում բնարականներից մեկը ջրալցվել է. փրկարարներ են եկել. վերեւի հարեւանուհին տանը քնած է եղել Սրմաքեշը վաղուց վաճառել է «Արարատին» պատկանող հողատարածքը «Հայրիկ, դու թմրամոլ ես». Գուֆը ցույց է տվել՝ ինչպես է նրա հետ շփվում 9-ամյա որդին Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման եւ վերանորոգման աշխատանքները Տնտեսվարողները չպետք է առիթից օգտվեն և ՀԴՄ չտրամադրեն․ Էկոնոմիկայի փոխնախարար Ապրիլի 6-ի լուսադեմին ՀՀ ժամանած ուղեւորները «Զվարթնոց»-ից ԱԻՆ ավտոբուսներով մեկուսացման վայրեր են տեղափոխվել Ճապոնիայում վարչապետի տուն ներթափանցելու փորձի համար կնոջ են ձերբակալել «Մարգո, դու մեծ բեւեռներ ես համատեղում». Կանդելակին Սիմոնյանին շնորհավորել է քառասունամյակի առիթով Էկոնոմիկայի փոխնախարարը չբացառեց առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք. մարզպետ 87 հանցագործություն երեք օրում. ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում Ինչ է կատարվում այս պահին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում (լուսանկարներ) Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim Համավարակով պայմանավորված՝ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող կալանավորն ազատ արձակվեց Ընդամենը 2 պարբերությունից բաղկացած օրենքի նախագիծը մշակվել է 780 000 ԱՄՆ դոլարով Ովքե՞ր եւ ինչպե՞ս են կորոնավիրուսի թեստավորվում անցնում Հայաստանում Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար Բոլոր ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է իմ ուշադրության կենտրոնում. Փաշինյան «Դարոյնք» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունը վաղվանից սկսում է իր աշխատանքերը Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային ժողովի հանձնաժողով` լսումների Ի՞նչն է փոխվելու մարդու մեջ մի հերթական համաճարակից հետո. Կարեն Ճշմարիտյան «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հայտարարությունը Վանաձորում կորոնավիրուսային հիվանդության օջախներ չկան. քաղաքապետ Երեխաների պատվաստումները կատարվում են առանձնացված սենյակներում. Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն
Հարցում

Գալիս են, ստանում են իրենց կոմպլիմենտները, ծափերը, գնում են, բայց դա համակարգային աշխատանք չէ. Ա. Օրդուխանյանը` Փաշինյանի` Բեռլին այցի մասին

 

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ դժվար է կանխատեսել, թե վարագույներից այն կողմ, փակ բանակցություններում ինչ են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Անգեա Մերկելը: Նա նման դիտարկում արեց`անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բեռլին կատարած այցին:

«Ես կուզեի, որ հանդիպումների օրակարգից չհանվեր հայ հիվանդների հարցը: Այստեղ մարդիկ կոտորվում են: Չկա մեկ շաբաթ, որ այստեղից դիակ չուղարկենք Հայաստան,- ասաց նա` նշելով, որ ինքը մշտապես է լսում խոսակցություններ, որ հիվանդության պատճառով Գերմանիա եկող ՀՀ քաղաքիներին հետ ուղարկելու պատճառների հիմքում Փաշինյան-Մերկել հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն են,-գերմանահայ համայնքի մի մեծ շերտ, ում հետ ես այսօր հանդիպել եմ, վախ են արտահայտել, թե հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանի` Բեռլինից գնալուց հետո իրենց հետ ուղարկեն Հայաստան»:

Ազատ Օրդուխանյանը նշեց, որ իրենք իրենց կողմից պետք է հարցը բարձրացնեն, իսկ ՀՀ կառավարությունը Գերմանիայի իշխանություններին բացատրի, որ Հայաստանը չունի համապատասխան բժշկական հնարավորություններ այդ մարդկանց հետ ընդունելու համար:

Ազատ Օրդուխանյանը նշեց, որ այս ամենից զատ, իրեն շատ զարմացրեց և ուրախացրեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը, որ Հայաստանը և Գերմանիան աճ են գրանցել առևտրատնտեսական հարաբերություններում:

«Չեմ կարող ասել, թե այս ոլորտի որ բնագավառում ենք մենք աճ արձանագրել, բայց դա ուրախալի փաստ է: Սակայն, այնուամենայնիվ, մենք դեռևս գտնվում ենք գերմանահայկական տնտեսական հարաբերությունների ֆունդամենտի հիմնադրման փուլում. այն, ինչ արվում է հիմա երկու երկրերի հարաբերություններում, դեռևս հիմքերը դնելու նախնական, սկզբնական փուլն է»,- ասաց նա:

Օրդուխանյանը նաև նշեց, որ իհարկե, կան դեռևս նախկին իշխանություններից եկող կապեր, որոնք դրական են ազդում երկու երկրերի համարաբերություններ վրա, բայց դրանք Գերմանիայում ապրող հայերի ներուժի դիմաց շատ քիչ են:

«Այս բոլոր հարաբերություններում վրդովեցնում կամ անբավարար է համարվում, որ հայկական ներուժը չի ներգրավվում հնարավորինս: Հայկական ներուժը, որը կրթական, մշակութային, քաղաքական, տնտեսական, ռազմական բնական ռեսուրս է, հարաբերությունների շրջանառության մեջ չի մտցվում»,- ասաց նա:

Նրա կարծիքով` դա չի արվում ՀՀ իշխանությունների՝ այս հարցում դեռևս անփորձ լինելու պատճառով: «Կա՛մ պատկերացում չունեն ներուժի վերաբերյալ, կա՛մ փորձը չունեն սփյուռքին ներգրավելու նման գործերի մեջ, դեռևս հիմնվում են անհատների վրա, ինչը բացարձակապես բավարար չէ. զանգվածային համագործակցություն, աշխատանքային վիճակ չեն կարողանում ստեղծել»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե այսօրվա իշխանությունները գուցե այս անգամ ոչ, բայց արտերկիր այցելությունների ժամանակ համարյա միշտ հանդիպում են տեղի հայ համայնքի հետ, ինչու չպետք է իմանան ներուժի մասին, Ազատ Օրդուխանյանը պատասխանեց.

«Ճիշտ է հանդիպումներ կան (լավ կլիներ, որ այս անգամ էլ լիներ), բայց դա բավարար չէ, որ գործ սկսեն: Գալիս են սուրճ են խմում, մարդիկ մոտենում, իրենց առաջարկները ներկայացնում են, բայց դա համակարգային աշխատանք չէ, բայց դա որևիցե լուրջ գործընթացի հիմք չի դնում: Ստանում են իրենց կոմլիմենտները, ծափերը, գնում են: Ես հարց եմ բարձրացնում` ի՞նչ է դա կոնկրետ բերում: Ոչինչ,- նկատեց նա,- Թումանյանն էր չէ՞ Իսահակյանին ասում`Ավո ջան, վեր կաց, արի՛ Փարիզից: Այսօր Հայաստանում Թումանյան չկա: Հայաստանին Թումանյան է պետք, որ գրի մարդկանց, կանչի Հայաստան: Այսօր էլ սփյուռքում դեռ տասնապատիկ ավել Թամանյան կա, Իսահակյան կա: Կա՞ն , չէ՞ այդ մարդիկ, որոնք իսկապես ուզում են գալ Հայաստան, բայց փորձի փոխանակման ցանկություն Հայաստանում չկա»:

Որպես պետություն`Գերմանիան էլ Հայաստանին կարող է աջակցել, և ոչ միայն քաղաքականապես. այստեղի գիտական ներուժի ակտիվությունը մեծ նպաստ կբերի հայաստանյան գիտության զարգացման համար: «Գիտական հաստատություննները, որոնք տասնամյակներով այստեղ գործում են, ունեն շատ հետաքրքիր մոդել. նրանք շատ սերտ աշխատում են արդյունաբերական հաստատությունների հետ: Դա կարող է շատ ուսանելի լինել մեզ համար»,-ասաց նա` նկատելով, որ այդ գիտական կենտրոններում աշխատող հայերը մեծ ցանկությամբ կցանկանան մասնակից դառնալ այդ գործընթացում:

Նա նաև մատնանշեց, որ Գերմանիայում կան բարձրակարգ հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, որոնց արտադրանքի վրա գրված է, օրինակ` Made in Bangladesh (պատրաստված է Բանգլադեշում): «Ինչու՞ գերմանական ընկերությունները Բանգլադեշում, Նեպալում ամենատարբեր տեսակի արտադրություններ կցանկանան կազմակերպել, իսկ Հայաստանում` ոչ: Մենք ավելի մոտ ենք Գերմանիային, աշխարհագրական դիրքով ավելի հետաքրքիր ենք, կարող ենք առավել էժան աշխատուժ ներգրավել»,- նշեց նա` նկատելով, որ այս հարցում էլ ՀՀ իշխանությունները թերագնահատում են, չեն փորձում հայկական ներուժը ներգրավել:

Անդրադառնալով Գերմանիայի իշխանությունների` ՀՀ-ի նկատմամբ ունեցած քաղաքական վերաբերմունքին՝ Ազատ Օրդուխանյանը նշեց, որ ինչպես այլ երկրների, այնպես էլ Գերմանիայի իշխանությունը միատարր չէ:

«Կան ինչ-որ շրջանակներ, որ կողմ են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը, բայց կան շերտեր, որ դեմ են դրան: Ամեն կառավարության մեջ էլ կան մարդիկ, որոնք կցանկանան մեզ հետ աշխատել: Այդ մարդկանց գտնելու համար նորից պետք է դիմել հայ համայնքին. նրանք ավելի են տեղեկացված, թե որ պաշտոնյան, թե այսինչ կոնցերնի ղեկավարը ինչ է մտածում Հայաստանի մասին»,- ասաց նա` նորից շեշտելով, որ համայնքների հետ բազմամբոխ հանդիպումները ոչինչ չեն տալիս, ավելի արդյունավետ կլինեին մասնագիտական, 10-20 հոգանոց խմբերի հետ քննարկումներ կազմակերպելը:

Անդրադառալով Գերմանիայի իշխանությունների` ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ եղած վերաբերմունքին՝ Ազատ Օրդուխանյանը մատնանշեց, որ Անգելա Մերկելն էլ իր խոսքում կարևորեց Սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացում Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումներ անելը:

«Ինքս անձամբ այն կարծիքին եմ, որ պետք է ամբողջությամբ փոխել Սահմանադրությունը: Կոսմետիկ, փոքրիկ վիրահատությունները ոչինչ չեն անելու այդ ոչ նորմալ գործող Սահմանադրության օրգանիզմի հետ»,- ասաց նա:

Ազատ Օրդուխանյանը նկատեց, որ Գերմանիայի կանցլերը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոսեց մեկ տողով խոսեց, որ բանակցություններում քննարկել են բնապահպանական հարցեր:

«Որևիցե տեղեկատվություն չկա այս մասին,- ասաց նա՝ նշելով, որ չի էլ կարող ասել, թե արդյոք կանցլերը նկատի է առել Ամուլսարի հետ կապված խնդիրը,-չեմ կարող ասել, թե ինչ են կոնկրետ քննարկել պարոն վարչապետի հետ, բայց այսօր մեզ իսկապես խիստ անհրաժեշտ է բնապահպանական խնդիրները լուծելը: Ամեն դեպքում ուրախացնող է, որ նման հարց քննարկվել է. Գերմանիան լուրջ փորձ ունի այս ոլորտում»:

Զարգացման քաղաքականության ոլորտում համագործակցության տեսանկյունից Հայաստանի համար Գերմանիան ամենախոշոր դոնոր երկիրներից է։ Ֆինանսական աջակցություն է լինում տարբեր ծրագրերի համար:

Դիտարկմանը, թե ինչ է կարծում նման աջակցություն ցուցաբերելիս, Գերմանիան պայմաններ չի դնում Հայաստանի առջև, Ազատ Օրդուխանյանը նշեց. «Ճիշտ է, Փաշինյանը նշեց, որ իր առջև նախապայմաններ չի դրվում, բայց ենթադրելի է, որ դրանք կլինեն, հատկապես երբ խոսքը մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանության իրենց մոդելների մասին է, որոնք հիմնականում մեր մոդելի հետ շատ չեն համընկնում: Ենթադրելի է, որ այդպիսի բաներ կլինեն, պայմաններ կդնեն մեր առջև. հենց այնպես ֆինանսական աջակցություն չի լինի, զիջումներ կպահանջեն մեզանից»,- ասաց նա:

website by Sargssyan