Համբույրներ որոնք մտան պատմության մեջ
Առաջին նկարված համբույրը (Մոտավորապես Ք.Ա. 1500թ.)
Գիտնականները տարբեր վարկածներ ունեն թե ինչպես է ձևավորվել համբուրելու մշակույթը:
Ինչ էլ որ լինի համբույրի մասին առաջին հիշատկումը կա Վեդիկ Սանսկրիտի գրություններում:
Հուդայի համբույրը Հիսուսին (Առաջին դար)
Հուդայի այս համբույրը մտավ պատմության մեջ նրանով,որ նա հաբույրի միջոցով մատնեց Հիսուսին, և Հիսուսը դատապարտվեց մահվան:
Առաջին Համբույրը ֆիլմում (1896)
Ֆիլմում առաջին համբույրի տեսարանում նկարահանվեցին Մեյ Իրվինն ու Ջոն Ռայենը: Ֆիլմը նկարահանվեց 1896 թվականին, որի հեղինակը Թոմաս Էդիսոնն էր: Ֆիլմը անվանվեց «Համբույր», որի 30 վայրկյանանոց հոլովակում առաջին անգամ բեմադրվեց համբույրի տեսարան:
Ծովագնացի համբույրը 1945
Համբույրի այս հայտնի լուսանկարն արվել 1945 թվականի օգոստոսի 14-ին, և հեղինակն է Ալֆրեդ Էյզենշտադթնը: Գլեն Մակդաֆի անունով նավաստին համբուրում է Էդիթ Շեյն անունով բուժքրոջը Նյու Յորքի Թայմս Սքուերում, որտեղ հավաքվածները նշում են Ճսպոնիայի դեմ տարած հաղթանակը: Հետագայում բազմաթիվ լուսանկարներ են ստեղծվել այս տեսարանից ոգեշնչված և հետագայում անգամ Սան Դիեգոյում կանգնեցվել է նմանօրինակ մի արձան 8 մետր երկարությամբ նվիրված՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Եռակի Բրեժնև 1979
Այս արտահայտությունը հայտնի է 70-ականների սերնդին: Խորհրդային միության ամենամարդասեր ղեկավարներից Լեոնիդ Բրեժնևը հայտնի էր բարեկամական համբույների շռայլությամբ: Պաշտոնական հանդիպումների ժամանակ քաղաքական գործիչն իր գիրկն էր առնում հարևան երկրի առաջնորդին, այնուհետև երեք անգտամ համբուրում նրան: Սկզբում ձախ այտը, այնուհետև աջ, իսկ հետո շուրթերը: «Եռակի Բրեժնև» համբույրին արժանացել են Ռումինիայի առաջնորդ Նիկոլայ Չաուշեսկուն, ԱՄՆ-ի 39-րդ նախագահ՝ Ջիմի Քարթերը, Հարավսլավացի առաջնորդ՝ Իոսիֆ Բրոզ Տիտոն, Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին և ոչ միայն:
Իհարկե եղել են նաև համբույրի ձախողումներ, օրինակ, 1971 թվականին Բրիտանիայի ապագա վարչապետ Մարգարեթ Թետչերը քաղաքավարի ձևով հրաժարվել է համբույրից, իսկ 3 տարի անց Ֆիդել Կաստրոն, տեղյակ լինելով Բրեժնևի ծիսակարգից, փոքրիկ խորամանկություն կիրառելով, սիգարն այդպես էլ չի հանել իր բերանից: Խորհդրային քաղաքական գործչի ամենահայտնի համբույրը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Էրիկ Հաննեկերի հետ էր՝ 1971թ-ին, որի լուսանկարը գրաֆիտիի տեսքով հայտնվել է անգամ Բեռլինյան պատին և հետագայում դարձել է նույն պատի անկման խորհրդանիշը: