Ցավում եմ, որ պետության ղեկավարությունը բավականին աղոտ պատկերացումներ ունի ԶՈւ-ի խնդիրների մասին. Երվանդ Վարոսյան
Այս թեմայով
- Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի․ Վարոսյան
- ՍԴ դատավորներից ոչ ոք չօգտվեց օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից. Երվանդ Վարոսյան
- Կամաց-կամաց կգա օրը, երբ լրատվություն կկարողանանք ստանալ միայն պրոպագանդիստական ռեսուրսներից, կզայրանանք ու էլի մեղավորներ կփնտրենք. Երվանդ Վարոսյան
- Ընտրություն կեղծելու մասին, որ էդքան խոսում եք` մեկ ընտրակեղծարար բացահայտել ե՞ք. Երվանդ Վարոսյան
Ցավում եմ, որ պետության ղեկավարությունը բավականին աղոտ պատկերացումներ ունի զինված ուժերում առկա խնդիրների մասին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Իսկ այդ խնդիրների ողջ «պատասխանատուն» կրկին նշանակված է հայտնի կիսաառասպելական ենթամշակույթը։ Իբր այդ ենթամշակույթից դրդված է, որ զինվորները չեն ցանկանում ուրիշի հագած վարտիք հագնել, ինչն անխուսափելի է, երբ դրանք ընդհանուր են լվացվում։ Կներեք, բայց դա ավելի շուտ տարրական հիգիենայի խնդիր է, այլ ոչ ենթամշակույթների։ Ժամանակին բանակում չափազանց լուրջ խնդիր էր զուգարանները լվանալը։ Այդ հարցը տարբեր հասարակական կազմակերպությունների ճնշման ներքո վաղուց լուծվել է, ինչը էապես նպաստեց միջանձնային հարաբերություններում էական տեղաշարժի ու նվազեցրեց դրա հետևանք հանդիսացող դժբախտ դեպքերի քանակը։
Այսօր էլ, եթե տեսնում եք խնդիրը` լուծեք այն, նստեք մտածեք, գտեք լուծումն ու կյանքի կոչեք
Առասպելներն առհասարակ իրենց բնույթով հարցեր չեն կարգավորում, խնդիր չեն լուծում, պարզապես առասպել են», գրել է Երվանդ Վարոսյանը։