Բաքվի քաղաքապետարանը հրաժարվել է արտոնել ընդդիմության հանրահավաքը
Բաքվի քաղաքապետարանը հրաժարվել է արտոնել «Մուսավատ», REAL, D18 կուսակցությունների եւ անկախ թեկնածուների խմբերի հանրահավաքը:
Turan-ի հաղորդմամբ՝ քաղաքապետարանը որեւէ կերպ չի բացատրել որոշումը: Այս մասին հայտնել է հանրահավաքի նախաձեռնողներից մեկը՝ պատգամավորի անկախ թեկնածու Ռուսլան Իզզաթլին:
Հարցին, թե արդյոք կազմակերպիչները ոչ արտոնված ակցիա կանցկացնեն, նա ասել է, որ այդ մասին որոշում կընդունվի բոլորի մասնակցությամբ քննարկումից հետո: