Վրաստանում փորձել են 13 000 դոլարով նորածնի վաճառել. ձերբակալվածների թվում են երեխայի մայրն ու 2 բժիշկ
Վրաստանում ձերբակալվել է 7 մարդ, որոնք փորձել են նորածնի վաճառել, գրում է apsny.ge-ն: Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:
Ձերբակալվածների թվում են նաև երեխայի մայրն ու 2 բժիշկ: Ձերբակալվածներից մեկը նախկինում դատվածություն է ունեցել նմանատիպ հանցագործության համար:
Քննիչները պարզել են, որ ձերբակալվածները ծրագրում էին վաճառել երեխային ու ստացված գումարը բաժանել միմյանց միջև:
Նրանք գնորդի են գտել, որը պատրաստ է եղել երեխայի համար 13 000 դոլար վճարել:
Ձերբակալվածներին սպառնում է 14-17 տարվա ազատազրկում: