Դավութօղլուի կուսակցությունը հայտնել է առաջիկա ընտրություններում նախագահի իրենց թեկնածուին
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ստեղծած «Ապագա» կուսակցության պատասխանատուներից Մուսթաֆա Նեդիմ Յամալը հայտնել է իրենց կուսակցության կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելիք գործչի անունը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մուսթաֆա Նեդիմ Յամալը նշել է, թե իրենք ակնկալում են, որ մոտակա 1.5 տարվա մեւ նախագահական ընտրություններ կլինեն, իսկ իրենք էլ մինչ այդ հավանաբար թեկնածու կառաջադրեն իրենց կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուին։
Նշենք, որ Դավութօղլուի կուսակցության հիմնադիր կազմում է ստամբուլահայ լրագրող, Դավութօղլուի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանը։