Հայաստանը միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում. Գոռ Հովհաննիսյան
Այս թեմայով
- Հենց հերթը ՍԴ դատավոր նշանակելուն է հասնում, հիշում ենք, որ էս երկրում Սահմանադրություն կա. Գոռ Հովհաննիսյան
- «Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար». Գոռ Հովհաննիսյան
- ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր․ Գոռ Հովհաննիսյան
- «Սուրբ Վալենտինի օրվա առթիվ մի մեջբերում Կայզերական Գերմանիայի Գերագույն դատարանի 1936-ի մի որոշումից».Գոռ Հովհաննիսյան
Հենց նոր մտածեցի ստուգել, թե արդյոք Եվրոպական դատարանն արդեն քննել է դատավորին պաշտոնից ազատելու մասին դիմում. ինձանից ընդամենը 5 րոպե պահանջվեց այդ հարցը պարզելու համար։ Այո, արդեն իսկ այդպիսի հարց քննվել է (տես՝ EGMR, 19.10.2010, Özpinar ./. TUR, Nr. 20999/04, Z. 67ff․)։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը։
«Նշված որոշման մեջ բառացի ասվում է, որ դատավորին պաշտոնից ազատելու դեպքում պիտի լինի այդ ազատումը մի անկախ ու անկողմնակալ պետական մարմնում վիճարկելու հնարավորություն՝ կամայական ազատումներից խուսափելու համար։ Սա ճիշտ այն է, ինչ ես քննարկում էի իմ գերմանացի գործընկերների հետ։ Ու Հայաստանը ՍԴ 7 դատավորներին պաշտոնից ազատելու դեպքում այդպիսի հնարավորություն չի տրամադրելու ու միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում», գրել է ՍԴ անդամի նախկին թեկնածուն։