Բիթքոինի արժեքը գերազանցել է 10 000 դոլարը
Կիրակի ամենատարածված թվային արժույթի՝ բիթքոինի արժեքն անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր առաջին անգամ հաղթահարել է 10 000 դոլարի սահմանը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են թվային արժույթի Coindesk բորսայի տվյալները: 16:42-ի դրությամբ՝ բիթքոինի արժեքը կազմել է 10 145 դոլար՝ գրանցելով 3.27 տոկոսի աճ:
Բիթքոինի առավելագույն արժեք՝ 20 000 դոլար, գրանցվել է 2017-ի դեկտեմբերին:
Բիթքոինը նույնանուն ապակենտրոնացված համակարգի թվային արժույթն է, որից կարող է օգտվել համակարգի յուրաքանչյուր անդամ: Դրա համար անհրաժեշտ է համակարգում նոր բլոկներ ստեղծել՝ համակարգչային սարքի օգնությամբ: