Օսկարի հյուրերի հեռախոսները կկնքվեն
«Օսկարի» հանձնման հերթական արարողության հյուրերի հեռախոսները կնքվելու են, փոխանցում է Известия-ն:
Սմարթֆոնները կտեղադրվեն խիտ ռետինից պատրաստված անհատական ծրարներում և կփակվեն մագնիսական բանալով: Միայն անվտանգության աշխատակիցը կարող է բացել փաթեթները:
Արարողությունը նկարահանելու պաշտոնական թույլտվությունն արժե 5 հազար դոլար:
Նշենք, որ դեռևս 2019 թ.-ին կինոմրցանակաբաշխությանը հեռախոսներ պահելը թույլատրվում էր: