Շվեդ Միկեն իր հայկական կատարումներով դարձել է համացանցի աստղ
Համացանցում մեծ տարածում է ստացել ազգությամբ շվեդ Միկեի կատարումը․ նա երգում է Արամ Ասատրյանի երգերից մեկը։ Տեսանյութի հայ հեղինակը գրել է, որ Միկեն Արամ Ասատրյանից լավ է կատարում այդ երգը։
Բայց պարզվում է՝ Միկեն ոչ միայն Արամ Ասատրյանի երգը գիտի, այլև կատարել է Արմենչիկի և Քրիստինե Պեպելյանի «Ինչու» երգը։